Նախորդ տարվա մայիսի 26-ի ջրհեղեղի հետևանքները դեռ ամբողջությամբ չեզոքացված չեն:
Վնասն ահռելի էր, հետևաբար, վերականգնողական, ամրացման աշխատանքներն էլ շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր չէր ավարտել:
Վնասը գույքագրված է, շինությունների տեխնիկական վիճակը՝ գնահատված: Տները կորցրած բնակիչներին տրվելու են բնակարանի գնման վկայագրեր:
Աղետից հետո Դեբեդի վրայի կամուրջները քանդված էին, ճանապարհները՝ անանցանելի:
Հիմա կամուրջները կառուցվում են՝ հիմնովի: Մինչև հիմնական կամուրջների կառուցումը արդեն իսկ ժամանակավորներն են կառուցված, որոնք նույնպես հուսալի են և չեն ապամոնտաժվելու:
Իսկ որ ամենակարևորն է, արվում է ամեն ինչ, որ գետը հետագայում այլևս հունից դուրս չգա:
Կատարված և ծրագրված աշխատանքներին ծանոթացել է Վարդուհի Արզումանյանը: