Մեր երկրի դեմ հիբրիդային պատերազմ է մղվում, և դրանում ակտիվորեն ներգրավված է Ռուսաստանը: Սա քաղաքագետների պնդումն է, որ հիմնավորվում է մի շարք փաստերով:
Մասնագետների դիտարկմամբ՝ Հայաստանում, բացի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից, չկան ռուսամետ այլ ուժեր:
Վերլուծաբանների ուշադրությունից չի վրիպել նաև, որ խորհրդարանի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները վերջին շրջանում միմյանց նկատմամբ անհանդուրժող են և մրցակցում են ընդդիմադիր ընտրազանգվածի ձայների համար:
Անհամաձայնություն կա անգամ վարչապետի անվստահության գործընթաց սկսելու հարցի շուրջ:
Եթե «Հայաստան» խմբակցությունը համարում է, որ դա ի սկզբանե ձախողված նախաձեռնություն է, քանի որ հիմքեր չկան, ապա Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժը հայտարարում է, թե կարող են որպես վարչապետի թեկնածու առաջադրել Քոչարյանին:
Քաղաքագետների համոզմամբ՝ ներքաղաքական պայքարում ընդդիմադիր ուժերը կեղծիքի մեծ չափաբաժին են տարածում, որից հանրությանը պաշտպանելը պետության պարտականությունն է, ուստի առաջարկում են ստի դեմ պայքարել օրենքի ողջ խստությամբ, հարկ եղած դեպքում՝ նոր օրենքների ընդունմամբ:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան