Կենսաթոշակի տարիքը չի կարող հիմք լինել աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու համար: Աշխատանքային օրենսգրքի վերջին փոփոխությունն է երաշխավորում:
Դրույթը, սակայն, չի վերաբերում քաղծառայողներին և հանրային ծառայողներին:
Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանի համար նման տարանջատումն ընդունելի չէ:
Տարանջատման կողմնակից չեն նաև գործադիրում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը հավաստիացնում է, որ այժմ նոր նախաձեռնություն են պատրաստում, և երկրորդ փուլով արդեն կենսաթոշակային տարիքի պետական ծառայողներն էլ պաշտպանված կլինեն:
Օրենքը, ի դեպ, մեկ այլ ազդեցություն ևս ունեցել է. եթե կենսաթոշակային տարիքը աշխատանքից ազատման հիմք չէ, ապա նաև աշխատանքի ընդունման արգելք չի կարող լինել:
Մտածել է 70-ն անց Համազասպ Ղույումչյանը, մասնակցել օրենքով սահմանված մրցույթներին և աշխատանքի անցել դպրոցում:
Հեղինակ՝ Աննա Զախարյան