Կիբեռհանցագործության տարածված ձև է դարձել հեռախոսազանգով 5G ցանցի թարմացման առաջարկը: Մասնագետները զգուշացնում են՝ առաջարկվող հղմամբ մուտք գործելով՝ հանցագործին հասանելիություն է տրվում անձնական տվյալներին: Ի գիտություն նշվում է՝ 5G ցանցի թարմացումն իրականացնում է բջջային օպերատորը, և քաղաքացին որևէ մասնակցություն չի կարող ունենալ:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան