Երկքաղաքացիություն ունեցող անձինք ազգային վարորդական վկայական ձեռք բերելու համար այլևս տեսական և գործնական քննություն չեն հանձնի: Վկայական ստանալու համար երկքաղաքացին պետք է ներկայացնի այլ պետություններում ստացած վարորդական վկայականների պատճենը, անձը հաստատող փաստաթուղթ, պետական տուրքի վճարման անդորրագիր։
Ընթացակարգերն ավարտելուց հետո քաղաքացին վարորդական վկայականը կարող է ստանալ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան