Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունների չորրորդ փուլը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մայիսի 10-11-ը: Այդ մասին, լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը։
Նա նշել է, որ կողմերը որոշակի առաջընթաց են գրանցում, և հույս հայտնել, որ գործընթացը ճիշտ ուղղությամբ է ընթանում։
Ուիտկոֆի խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է այդ հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով, եթե դա հնարավոր է, ուստի Վաշինգտոնը շարունակում է գործադրել անհրաժեշտ ջանքերը՝ բանակցությունները շարունակելու համար: