Շրջանառության հարկ վճարողները հնարավորություն ունեն այս տարվա առաջին եռամսյակում վճարած գումարի որոշ մասը հետ ստանալ Պետական եկամուտների կոմիտեից: Փոքր ու միջին բիզնեսի հարկատուները պետք է միայն ցույց տան, որ վճարել են հարկը ու դիմում ներկայացնեն ՊԵԿ: Առաջին եռամսյակի համար գումարը ստանալու դիմումի վերջնաժամկետը մայիսի 10-ն է: Պետությունը շրջհարկ վճարողներին կվերադարձնի նաև տարվա երկրորդ եռամսյակի գումարային տարբերությունը:
Մանրամասները՝ տեսանյութում: