Կրեմլում կարծում են, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումն անհրաժեշտություն է։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նաև նշել է, որ Պուտինի խիտ գրաֆիկում նախատեսված չէ մայիսին այցելել Սաուդյան Արաբիա:
«Ժամանակացույցում նման այց չկա: Բայց մենք այդ հանդիպումն անհրաժեշտ ենք համարում»,- ասել է Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով մայիսին Սաուդյան Արաբիայում Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպման մասին հարցին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը նախապատրաստման կարիք ունի։
Այսօր Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Մոդին Պուտինին հրավիրել է այցելել Հնդկաստան՝ ամենամյա ավանդական երկկողմ հանդիպման համար: Կրեմլը պարզաբանել է, որ «հրավերն ընդունվել է երախտագիտությամբ»։
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում: