Դոնալդ Թրամփը մտադիր չէ երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնի համար: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը՝ NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ես նախագահ եմ լինելու, ընդհանուր առմամբ, 8 տարի, 2 ժամկետ։ Իմ կողմնակիցները պարբերաբար հորդորում են ինձ առաջադրվել երրորդ անգամ, սակայն մտադիր չեմ դա անել»,- նշել է Թրամփը։
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում: