Իրանի նախագահի՝ Ադրբեջան կատարած այցը երկու երկրների քաղաքական հարաբերություններում շատ բան չի փոխել, չնայած այն բանին, որ Իլհամ Ալիևը ակնհայտ ջերմ ընդունելության արժանացրեց Մասուդ Փեզեշքիանին, որը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ էր այդ երկրում
Փորձագետների դիտարկմամբ՝ Իրանի նախագահը հստակ մեսիջներով էր Բաքվում․ զսպել Ադրբեջանի միջոցով Իրանի վրա ազդելու Իսրայելի ախորժակը և Ալիևի նկրտումները Հայաստանի հարավի նկատմամբ։
Մասնագետները պատահական չեն համարում նաև, որ Փեզեշքիանը այցից առաջ ծավալուն հարցազրույցում վերահաստատել էր Թեհրանի դիրքորոշումը՝ յուրաքանչյուր կողմ պետք է բավարարվի իր ունեցածով և չհավակնի մյուսի տարածքին։
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան