Կիևը և Վաշինգտոնը ստորագրել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման և Ուկրաինայի վերականգնման ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին համաձայնագիրը: ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Վաշինգտոնն այսպիսով, ի թիվս այլնի, վերահաստատում է իր հանձնառությունը՝ վերջ դնելու ռուս-ուկրաինական «դաժան և անիմաստ պատերազմին»:
«Այս համաձայնագիրը հստակ ազդանշան է Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է խաղաղության գործընթացին, որի առանցքում պետք է լինի ազատ, ինքնիշխան և բարգավաճ Ուկրաինան»,- շեշտել է Սքոթ Բեսենթը։
Միջազգային լրահոսը՝ տեսանյութում։