Կառավարության այսօրվա որոշմամբ փոփոխություններ են արվել եկամուտների հայտարարագրման շրջանակում սոցիալական ծախսի փոխհատուցման կարգում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ երկուշաբթի օրվա դրությամբ ավելի քան 16 հազար քաղաքացի ստացել է մոտ 1,5 մլրդ դրամ սոցիալական կրեդիտ, սակայն գեներացվել է 1 մլրդ դրամի հարկ: Սա նշանակում է, որ ավելի շատ վերադարձվել է քաղաքացիներին, քան գեներացվել է: Նա թվայնացման տեսանկյունից պարտադիր է համարել ID քարտ ունենալը: Անդրադառնալով այդ, ինչպես նաև հայտարարագրման համակարգի և մյուս ծրագրերի հնարավոր հետաձգումների մասին պնդումներին՝ վարչապետը նշել է՝ ոչ մի բան այլևս չի հետաձգվելու: Այս և Կառավարության նիստում քննարկված մյուս հարցերի մանրամասները՝ ռեպորտաժում: