ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման առաջին 100 օրն ամփոփել է՝ ելույթ ունենալով Միչիգանում: Սպիտակ տան առաջնորդը հայտարարել է, իր նախագահության 100 օրն ամենահաջողն է եղել երկրի պատմության մեջ: Նա ընդգծել է, որ այդ ընթացքում իր գլխավոր ձեռքբերումը կոշտ ներգաղթային քաղաքականությունն է: Թրամփը վստահեցրել է, որ Ամերիկան կրկին հզոր է դարձնում, և դա անում է շատ արագ: «Մենք նոր ենք սկսել, դուք դեռ ոչինչ չեք տեսել, ամեն ինչ դեռ նոր է սկսվում»,- իր կողմնակիցներին ասել է ԱՄՆ նախագահը:
Դոնալդ Թրամփի ելույթը տևել է մեկուկես ժամ, սակայն նա գրեթե չի անդրադարձել արտաքին քաղաքականությանը. ԱՄՆ նախագահը միայն նշել է, որ մտադիր է առևտրային համաձայնագիր կնքել Չինաստանի հետ։
Խոսելով Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրվա մասին՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը նշել է, որ Թրամփը այդ ընթացքում ավելի շատ բանի է հասել Ուկրաինայի հարցում, քան նախորդ վարչակազմը՝ 1200 օրում։ Fox News-ի եթերում նա նշել է, որ անցյալ շաբաթ Լոնդոնում ուկրաինացիների հետ տեղի է ունեցել շատ անկեղծ և բաց զրույց, որի ընթացքում ամերիկյան կողմը ներկայացրել է 22 կետից բաղկացած հստակ քայլերի առաջարկ։
Քելոգի խոսքով՝ Կիևը ոչ բոլոր կետերին է համաձայն: Խոսելով Մոսկվայի առաջարկած եռօրյա հրադադարի մասին՝ Քելոգը նշել է՝ «Եռօրյա հրադադարն աբսուրդ է։ Նախագահը ցանկանում է մշտական, համապարփակ հրադադար՝ օդում, ջրում և ցամաքում՝ առնվազն 30 օրով, որից հետո մենք կարող ենք այն երկարաձգել»:
Մանրամասները՝ տեսանյութում: