15-ից 20 հազար դրամ աջակցություն ավիափոխադրողներին՝ յուրաքանչյուր ուղևորի համար. կառավարության որոշումը դրական են գնահատում զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները: Նպատակն է՝ Հայաստանը դարձնել հասանելի այցելությունների համար, պայմանն է, որ ավիափոխադրողները «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայանները կապեն նոր ուղղությունների հետ:
Հաշվարկվում է, որ միջինում զբոսաշրջիկը ծախսում է 800-1000 դոլար, որը բերում է նաև մյուս ոլորտների ակտիվացում, և պետությունը պատրաստ է նրանց վճարած հարկից աջակցել ավիափոխադրողներին: Աշխարհագրության սահմանափակում չկա, օդային նոր ուղղություններ են դիտարկվում ինչպես ասիական, այնպես էլ եվրոպական երկրներ ու քաղաքներ, որոնց հետ չկան ուղիղ չվերթեր:
Իսկ կա՞ն արդյոք հակամրցակցային ռիսկեր սպասարկվող մյուս ուղղությունների համար, Նիկոլայ Ավետիսյանի անդրադարձը: