Ապրիլի 26-ը մեր երկրում նշվում է որպես Սահմանապահի օր:
Այս տարի մասնագիտական տոնը հայրենիքի պաշտպաններն այլ պայմաններում են անցկացրել:
Մեկ տարում «Զվարթնոց» օդանավակայանից, հայ-իրանական սահմանի «Ագարակ» անցակետից, հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետից դուրս են եկել ռուս սահմանապահները, Հայաստանն էլ առաջին անգամ Ադրբեջանի հետ ունի շփման գծի սահմանազատված հատված:
Սահմանապահները նշում են, որ պատվով են կրում ծառայությունը, նաև ընդգծում, որ թե՛ ծառայության արդյունավետությունն է բարձրացել, թե՛ կահավորանքի որակը:
Մեր սահմանապահ զորքերը պատրաստ են ցանկացած իրադարձության օպերատիվ արձագանքել:
Իրինա Մկրտչյանն է եղել սահմանապահ ուղեկալներում և անցակետերում, ծանոթացել ծառայության պայմաններին: