Աջափնյակ վարչական շրջանի 4-րդ կարգի վթարային Ֆուչիկի 23 շենքի բնակիչներին առաջարկվում է քաղաքապետարանի միջոցներով բնակվել վարձակալությամբ մինչև նոր շենքի կառուցումը:
Պարտադիր է միայն, որ շենքի բոլոր բնակիչներն առանց բացառության համաձայն լինեն դրան: Միայն այդ դեպքում քաղաքային իշխանությունը կկարողանա ներգրավել ներդրող, ծրագիրն իրականացնել:
Բնակիչներից ոմանք, սակայն, մտավախություն ունեն՝ 2 տարում ինչ ասես կարող է պատահել: