Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում Կայա Կալասը նշել է, որ Եվրամիությունն ակտիվորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև խաղաղության համաձայնագրի իրականացմանը։
«Մենք դրական քննարկումներ ունեցանք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ: Ողջունում ենք խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Հուսով եմ՝ հաջորդ քայլերն ավելի արդյունավետ կլինեն»,- նշել է Կալասը։
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում: