Հայաստանում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը: Նրա հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել է, որ Երևանը հավատարիմ է խաղաղության օրակարգին: ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպումներ են ունեցել նաև խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։