ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում անտառային հրդեհներ են բռնկվել: Պատճառը դեռ անհայտ է: Հրդեհն ընդգրկել է շուրջ 1300 հեկտար տարածք: Հազարավոր բնակիչներ են տարհանվել: Տեղի հրշեջ ծառայությունից հայտնում են, որ հրդեհն ամբողջությամբ դեռ չի հաջողվել մարել: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
ԶԼՄ-ների տվյալով՝ որոշ մայրուղիներ փակվել են, զոհերի մասին տեղեկություններ չկան:
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում: