Պեկինում հանդիպել են Չինաստանի և Ադրբեջանի նախագահները: Սի Ծինփինի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ երկկողմ հարաբերությունների ընդլայնման մի շարք փաստաթղթեր են կնքվել: Նաև ստորագրվել է համապարփակ ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ համատեղ հայտարարություն, որի շրջանակում նախատեսվում է գործակցություն տասնյակից ավելի ոլորտներում:
Չինական ԶԼՄ-ների տվյալով՝ Ալիևի հետ հանդիպմանը Սին հայտարարել է, որ է Պեկինը պատրաստ է Ադրբեջանի հետ պաշտպանել աշխարհակարգը՝ ՄԱԿ-ի սկզբունքներին և միջազգային իրավունքին համապատասխան։
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: