Ֆինանսների նախարարության գնահատականով՝ պետական գնումների ընթացքում մեծ է մրցակցությունը:
2024-ի տվյալով՝ մասնակցած 2050 ընկերությունից հաղթող է ճանաչվել 1400-ը, գումարային ծավալը կազմել է մոտ 227 մլրդ դրամ:
Փոքր ու միջին բիզնեսի ակտիվ մասնակցությունը կապվում է ընթացակարգերի հեշտացման հետ, քանի որ մինչև 25 մլն դրամանոց գնումների մրցույթներում չկա բանկային երաշխիքի անհրաժեշտություն:
Մրցակցությունը հատկապես մեծ է եղել շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթներում:
Մեկ անձից գնումների դեպքեր նույնպես գրանցվել են. գնումների հաշվետվությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպությունը առանձնացնում է ՆԳՆ-ի իրականացրած գնումները, նշում այդ հնարավորության նվազեցման անհրաժեշտությունը:
Հակամրցակցային դրսևորումներից խուսափելու համար բիզնեսը անհրաժեշտ է համարում էլեկտրոնային աճուրդների վերլուծությունը: Երբեմն աճուրդը չեղյալ է հայտարարվում ամենացածր գին առաջարկելու հետևանքով, որն էլ դառնում է մեկ անձից գնման պատճառ:
Այս դիտարկումներին Ֆինանսների նախարարությունում տեղյակ են, նշում են՝ մեկ անձից գնումը նախորդ տարի 5 տոկոս է կազմել, ցուցանիշը 2023-ի համեմատ նվազել է:
Բողոքներ նույնպես ստանում են, որն ընդհանուր պատկերում այնքան էլ մեծ չէ:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան