Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Վոլոդիմիր Զելենսկու մեղադրանքները: Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ Ուկրաինան ունի հետախուզական տվյալներ, որոնց համաձայն՝ Չինաստանը հրետանի և վառոդ է մատակարարում Ռուսաստանին։
«Մենք կարծում ենք, որ Չինաստանի ներկայացուցիչները զբաղվում են Ռուսաստանի տարածքում զենքի արտադրությամբ»,- ասել էր Զելենսկին Կիևում կայացած մամուլի ասուլիսում։
Չինաստանը երբեք մահաբեր զենք չի տրամադրել ուկրաինական ճգնաժամի որևէ կողմին՝ հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակ Լին Ծյանը հերթական մամուլի ասուլիսում։ «Չինաստանի դիրքորոշումն ուկրաինական հարցում միշտ հստակ է եղել. մենք հավատարիմ ենք պատերազմի դադարեցմանը, խաղաղ բանակցությունների մեկնարկին»,- նշել է խոսնակը:
Մանրամասները՝ տեսանյութում: