Պեկինը հորդորում է Վաշինգտոնին դադարեցնել մաքսատուրքերի, շանտաժի և ճնշման քաղաքականությունը՝ հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարության խոսնակը: Հե Յունցյանի խոսքով՝ Ժողովրդական Հանրապետությունը պատրաստ է փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության և առևտրատնտեսական գործակցության: Նա հայտնել է, որ նախարարությունն աշխատանքային կապեր է պահպանում ամերիկյան կողմի հետ։
Այժմ Չինաստանի դեմ Վաշինգտոնի սահմանած հավելյալ մաքսատուրքերը հասնում են 145 տոկոսի: Ավելի վաղ Պեկինը հայտնել էր ամերիկյան ապրանքների համարհավելյալ մաքսատուրքերի սահմանման մասին՝ դրանք հասցնելով 125 տոկոսի: Սպիտակ տնից հայտարարում են՝ գնդակը Պեկինի դաշտում է: «Չինաստա՛նը պետք է մեզ հետ գործարք կնքի, ոչ թե մենք՝ նրանց: Դոնալդ Թրամփը բաց է գործարքի համար»,- հայտնում է ամերիկյան կողմը:
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում: