Մարտի 30-ի արտահերթ ընտրության արդյունքում ձևավորված Գյումրիի ավագանին այսօր առաջին նիստն է անցկացրել: Ամենաշատ մանդատներ ստացած խմբակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» 14 անդամ նիստին չի մասնակցել՝ հայտարարելով նոր ընտրություն անցկացնելու անհրաժեշտության մասին: Նիստին մասնակցող ավագանու 18 անդամ քաղաքապետ է ընտրել «Կոմունիստական կուսակցության» ցուցակը գլխավորած Վարդան Ղուկասյանին:
Մանրամասները՝ Քրիստինա Մկրտչյանի ռեպորտաժում։