Մոսկվան կարող է միջոցներ ձեռնարկել Եվրամիության ռազմականացման դեպքում՝ հայտարարել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «ԵՄ ռազմականացումը տեղի է ունենում հիմնականում Ռուսաստանի Դաշնության դեմ: Սա, իհարկե, կարող է մեզ համար խոր մտահոգության թեմա լինել և անվտանգությունն ապահովելու համար համապատասխան հակաքայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն լինի»,- ասել է նա ՝ պատասխանելով ռազմարդյունաբերական համալիրի զարգացման ԵՄ ծրագրերի մասին հարցին։
Ավելի վաղ ԵՄ առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում համաձայնության են եկել ռազմական ծախսերը կտրուկ ավելացնելու ծրագրի շուրջ: ԵՄ ղեկավարներն աջակցություն են հայտնել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ներկայացված ծրագրին, որը պաշտպանական կարիքների համար նախատեսում է մինչև 800 միլիարդ եվրո հատկացնել:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: