Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Հայաստանը չի ծանուցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու մասին, և Երևանը չի էլ պատրաստվում լքել կառույցը, այլ պարզապես սառեցրել է իր գործունեությունը։ ՌԴ փոխարտգործնախարարն այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում՝ ընդգծելով, որ Հայաստան-ՀԱՊԿ իրավիճակը կկարգավորվի, և այդ առումով Երևանի և Մոսկվայի միջև ընթանում է երկխոսություն։ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ եթե մինչև 2025 թվականի վերջ Հայաստանը չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր մասնաբաժինը, կազմակերպության անդամ երկրները կարող են դիտարկել տարբեր սցենարներ, բայց հավանաբար ոչ մեկին չեն հեռացնի։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին՝ նշելով, որ ՀԱՊԿ-ն չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում: