Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ պայթյուն է տեղի ունեցել, որից հետո՝ հրդեհ բռնկվել: Միջադեպը ֆրանսիական լրատվամիջոցներին հաստատել է Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոս Ստանիսլավ Օրանսկին։ Զոհեր և վիրավորներ չկան։
Ենթադրվում է, որ անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլներ են նետել դիվանագիտական ներկայացուցչության շրջակայքի այգի, դրանցից երկուսը պայթել են։ Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ և հրշեջներ, հայտնաբերվել է գողացված ավտոմեքենա։
Պայթյունը հյուպատոսարանի տարածքում տեղի է ունեցել Ուկրաինայում պատերազմի երրորդ տարելիցին։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կարծիքով՝ կատարվածն ահաբեկչություն է, և Ֆրանսիայից պահանջել է հետաքննել միջադեպն և ուժեղացնել Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության անվտանգությունը։