Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը պատժամիջոցներ է սահմանել պատգամավոր, «Եվրոպական համերաշխություն» կուսակցության և երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ: Ենթադրաբար, խոսքը պետական դավաճանության մասին է՝ գրում է Forbes ամսագրի ուկրաինական տարբերակը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Պորոշենկոն իր դեմ պատժամիջոցների որոշումն անվանել է «հակասահմանադրական» և «քաղաքականապես մոտիվացված»: «Սակայն պատվիրատուն, կատարողը և ստորագրողը մեկն է՝ անձամբ Զելենսկին»,- ընդգծել է քաղաքական գործիչը։
Ուկրաինայի նախագահը փետրվարի 12-ին համաքաղաքացիներին ուղղված իր ամենօրյա ուղերձում՝ խոսելով ազգային անվտանգության խորհրդի որոշման մասին, նշել է. «Յուրաքանչյուր ոք, ով ոչնչացրել է Ուկրաինայի ազգային անվտանգությունը և օգնել Ռուսաստանին, պետք է պատասխան տա։ Միլիարդները, որոնք իրականում վաստակել են՝ Ուկրաինան, ուկրաինական շահերը, անվտանգությունը վաճառելով, պետք է արգելափակվեն և օգտագործվեն Ուկրաինայի և ուկրաինացիների պաշտպանության համար»: