Հայաստանը հաղթել է միջազգային արբիտրաժում և ստացել մոտ 3 մլն 200 հազար դոլար: Պարտվող կողմը Դուբայում գրանցված արաբական ընկերություն է, որի հետ դեռ 2012-ին Հայաստանի իշխանությունը Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման պայմանագիր էր կնքել: Հետագայում ընկերությունը կասեցրել էր ծրագիրը, բայց փորձել մեղքը բարդել Հայաստանի վրա: Ի դեպ, տարիներ առաջ մամուլը գրում էր, որ երկաթուղու կառուցման նախագիծը իրականում ավանտյուրա է, շատ թանկարժեք պրոյեկտ ստանձնած ընկերության մասին համացանցում ոչինչ չկա, միայն այն, որ Իրան-Հայաստան երկաթուղի կառուցելու պայմանագիր է կնքել:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում։