• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
1 ոսկե և 11 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում 1 ոսկե և 11... 12:27
Չքաղաքականացնե՜լ. Դավիթ Խուդաթյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Դավիթ Խուդաթյանի հետ 17:51
Ավարտվել են Իրան-ԱՄՆ բանակցությունները. ինչ է հայտնի այս պահին Ավարտվել են Իրան-ԱՄՆ բանակցությունները.... 13:04
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. հայտնի են հաղթողները
Հասարակություն
10:4819 Նմբ, 2024

Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. հայտնի են հաղթողները

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ ամփոփվել է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթը. տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել և հաղթողներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարը նշել է՝ միջոցառումն ուղղված է երիտասարդների նորարարական մտածողության զարգացմանը, ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացում երիտասարդների ներգրավմանը, ինչպես նաև գիտատեխնիկական մշակումներ և նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունների խթանմանը: Նախարարը հիշեցրել է՝ բոլորովին վերջերս Կառավարության նիստում հավանության է արժանացել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը, որն առաջիկայում կքննարկվի Ազգային ժողովում: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ սա մեծագույն ձեռքբերում է, և օրենքի առկայությունը հնարավորություն է ընձեռելու նորովի խրախուսել երիտասարդների նախաձեռնողականությունը և մասնակցայնությունը պետության համար ամենակարևոր ուղղություններում ու ծրագրերում:

«Վստահ եմ՝ «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը կշարունակի իր տեղը զբաղեցնել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքից բխող գործիքակազմում, քանի որ այն խրախուսում է միտքը: Միայն միտքն է, որ մեզ օգնում է հաղթահարել այսօրվա մարտահրավերներն ու աճող բարդությունները: Պետք է ամեն կերպ խրախուսենք մեր քաղաքացիների ստեղծագործականությունը, նախաձեռնողականությունը, մտքի աշխատանքը: Ուրախ եմ, որ այս մրցույթը դառնում է լավ հարթակ գաղափարներ ներկայացնելու, դրանք քննարկելու և նաև իրականացնելու համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով մրցույթի կազմկոմիտեին, փորձագիտական հանձնաժողովի անդամներին, գործընթացում ներգրավված կառույցներին և անհատներին։

ԿԳՄՍ նախարարը նաև կարևորել է՝ այս մրցույթով ապահովվում է պետական մյուս քաղաքականությունների, մասնավորապես՝ հանրակրթության ոլորտի բովանդակային բարեփոխումների հետ ներդաշնակությունը, որտեղ նոր չափորոշչով 7-12-րդ դասարաններում յուրաքանչյուր սովորող տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից. «Կարծում եմ՝ մրցույթին 16-18 տարեկան երիտասարդների մասնակցությունը կարող է էապես օգնել նաև հանրակրթության բարեփոխումների այս կարևոր նախաձեռնության խրախուսմանը: Սա նախարարության համար կարող է նաև հավելյալ ցուցանիշ լինել դպրոցներում կարողունակությունների գնահատման առումով, քանի որ հնարավորություն կունենանք տեսնելու, թե մեր դպրոցահասակ երեխաները որքանով են ակտիվ նախագծերի իրականացման և իրենց գաղափարների ներկայացման ուղղությամբ»:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ մրցույթի անվանակարգերն ամեն տարի ընտրվում են՝ հաշվի առնելով ընթացիկ տարում առկա մարտահրավերներն ու պետության առաջնահերթությունները: Նախարարը փաստել է՝ տարեցտարի ավելանում է հետաքրքրությունը մրցույթի նկատմամբ, որի մասին վկայում է ստացված հայտերի ավելացումը:

«Այս տարի ստացել ենք շուրջ 60 հայտ: Հետաքրքրական է, որ առավել շատ հայտեր ստացվել են «Կանաչ տնտեսություն» անվանակարգի համար, ինչը փաստում է, որ մեր երիտասարդների շրջանում մեծ է հետաքրքրությունը կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերների նկատմամբ: Այսօր թե՛ Հայաստանը, թե՛ աշխարհը բախվում են բազում խնդիրների, և կարևոր է, որ մեր երիտասարդներն ուշադիր են նաև այս խնդիրների նկատմամբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի մասնակիցներին ողջունել է նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Փոխնախարարն ընդգծել է՝ մրցույթի հաղթողները հնարավորություն ունեն մասնակցելու նաև «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթին, որը տեղի է ունենում 2 տարվա պարբերականությամբ: Լավագույն գաղափարները դիտարկվում են ԱՊՀ կազմկոմիտեի եզրափակիչ փուլի համար, և լավագույն հայտերն արժանանում են տարածաշրջանային մրցանակի:

2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթն անցկացվել է 5 անվանակարգում: Հաղթող է ճանաչվել 5 հայտ, որոնցից յուրաքանչյուրն արժանացել է 500.000-ական դրամի:

Միայն «Մանկավարժական տեխնոլոգիաներ» անվանակարգում մասնակիցները չեն հաղթահարել սահմանված չափանիշների շեմը, այդ իսկ պատճառով «Կանաչ տնտեսություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել 2 հայտ:

Մրցույթի կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի անդամների համատեղ նիստի արդյունքներով 5 անվանակարգերում հաղթող նախագծերն են՝

  • «Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ» անվանակարգ. «STEAM հետազոտող/STEAM Explorer», հեղինակ՝ Մարիամ Մարտիրոսյան,
  • «Ռազմական անվտանգություն» անվանակարգ. «Մեքենայական ուսուցման կիրառությունը ռադարային թիրախների դասակարգման համար», հեղինակ՝ Վրույր Գրիգորյան,
  • «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» անվանակարգ. «Զարկ», հեղինակ՝ Վիգեն Խաչատրյան,
  • «Կանաչ տնտեսություն» անվանակարգ. «Կանաչ տնտեսության նորարարական լուծումներ գյուղատնտեսական թափոնների հենքով համակցված ազդեցության կենսաքայքայվող բաղադրակազմեր», հեղինակներ՝ Տիգրան Սողոմոնյան, Սամվել Բաղդասարյան,
  • «Կանաչ տնտեսություն» անվանակարգ. «Ժամկետանց և ոչ պիտանի դեղամիջոցների պատշաճ հավաքագրման, պահեստավորման և հետագա վնասազերծման ուղիները Հայաստանի Հանրապետությունում», հեղինակներ՝ Մանե Սահրադյան, Փերի Ղուկասյան, Անգելինա Հարությունյան:

Հաղթած գաղափարների հեղինակները շնորհակալություն են հայտնել ԿԳՄՍ նախարարությանը հնարավորության համար՝ շեշտելով, որ հաղթանակը մոտիվացնող և պարտավորեցնող է:

Միջոցառման շրջանակում շնորհակալագրեր են հանձնվել նաև «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի անդամներին:

Դիտումների քանակ116
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 7-ը 00:5131 Հլս, 2024 «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 7-ը Հասարակություն
  • Երկարաձգվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը 13:1722 Հլս, 2024 Երկարաձգվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
  • Մեկնարկում է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը 19:3910 Մայ, 2024 Մեկնարկում է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հիմա եթերում
Լրահոս
  • Շիրակի քրեական ոստիկանները կանխել են սպանությունը․ խուզարկությամբ նռնակ է հայտնաբերվել 18:3813 Ապր, 2026
  • Նախատեսվում է վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի․ ՆԳՆ-ն հանրային քննարկման է դրել նոր նախագիծ 18:3113 Ապր, 2026
  • Բնակապահովման նոր ծրագիր՝ 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար. ԱՍՀՆ 18:2513 Ապր, 2026
  • ԿԸՀ-ն ԱԺ ընտրությունների առաջադրման փաստաթղթեր այսօր՝ ապրիլի 13-ին, չի ստացել 18:1813 Ապր, 2026
  • Վահե Հովհաննիսյանը և Կատարի դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները 18:1213 Ապր, 2026
  • Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը 18:0613 Ապր, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրենի հետ 17:5913 Ապր, 2026
  • ՀՀ դատախազությունը և Չինաստանի Գերագույն ժողովրդական դատախազությունը համագործակցության մասին փաստաթուղթ կստորագրեն 17:5413 Ապր, 2026
  • Իրանը Հորմուզի նեղուցի վերահսկողության մշտական մեխանիզմ կներդնի 17:4713 Ապր, 2026
  • Արմեն Գրիգորյանը և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը մտքեր են փոխանակել ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի շուրջ 17:4013 Ապր, 2026
  • ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը 17:3413 Ապր, 2026
  • Իրանը սպառնում է պատասխան միջոցներ ձեռնարկել Պարսից ծոցի նավահանգիստների շրջափակման դեպքում 17:2613 Ապր, 2026
  • Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` մարտի հաշվետվությունը 17:1513 Ապր, 2026
  • ՇՄ նախարարը և Նորվեգիայի իր գործընկերն անդրադարձել են մեկանգամյա օգտագործման պլաստիկի սահմանափակման քաղաքականությանը 17:0513 Ապր, 2026
  • Լուրեր 17։00 | Եվրոպացի առաջնորդները ողջունում են Մադյարի հաղթանակը. Փաշինյանը ևս շնորհավորել է 17:0013 Ապր, 2026
  • Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է․ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ 16:5613 Ապր, 2026
  • ՀՀ Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում էներգաարդյունավետությանն ու շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված օրակարգին. Առնակ Ավետիսյան 16:4813 Ապր, 2026
  • Թրամփի քննադատությունից հետո Հռոմի Պապը հայտարարել է, որ չի վախենում նրանից 16:4013 Ապր, 2026
  • Կրթական նախագծի շրջանակում դպրոցականները շրջայց են կատարել նախագահի նստավայրում, հանդիպել ՀՀ նախագահի հետ 16:3313 Ապր, 2026
  • Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է ապրիլի 14-ին մեկնարկող քառօրյայի օրակարգը 16:2613 Ապր, 2026
  • ԱՄՆ-ը սկսում է Իրանի ծովային շրջափակում 16:2213 Ապր, 2026
  • ՍԱՏՄ ղեկավարը և ԱՄԷ դեսպանը քննարկել են սննդամթերքի արտահանման ոլորտում երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր 16:1113 Ապր, 2026
  • Կոմիտասի հոգևոր և աշխարհիկ երգերը՝ Մավր Մկրտչյանի կատարմամբ 16:0913 Ապր, 2026
  • Թուրքիան շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատմամբ. Ֆիդան 15:5113 Ապր, 2026
  • Հայաստանի վարչապետը շնորհավորել է Պետեր Մադյարին՝ հաղթանակի առթիվ 15:4413 Ապր, 2026
  • Ապրիլի 13-ի ցերեկը լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում սպասվում են ձյուն և ձնախառն անձրև, հովտային գոտիներում՝ անձրև 15:4113 Ապր, 2026
  • ՆԳ նախարարությունում քննարկվել են Road Control հավելվածի կատարելագործմանն ուղղված լուծումները 15:3413 Ապր, 2026
  • ԿԳՄՍ նախարարը հետևել է Հայաստանում «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիայի կառուցման աշխատանքներին 15:2813 Ապր, 2026
  • Փրկարարները Ծաղկահովիտ գյուղի տներից մեկին կից օժանդակ շինությունից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր 15:2213 Ապր, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, անվտանգային իրավիճակին 15:1613 Ապր, 2026
  • Պատրաստ ենք Հունգարիայի հետ կառուցողական աշխատանքի. Զելենսկի 15:1013 Ապր, 2026
  • Լուրեր 15:00 | Այժմ մտնում ենք տնտեսական զարգացման բոլորովին նոր շրջափուլ. վարչապետ | 13.04.2026 15:0013 Ապր, 2026
  • Երկրի տնտեսությունը հասել մի կետի, որտեղ բիզնես–բիզնես, պետություն–բիզնես, պետություն–աշխատող, աշխատող–գործատու հարաբերությունները պետք է զարգանան նորովի. Փաշինյան 14:5913 Ապր, 2026
  • ԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստների շրջափակումը 14:5013 Ապր, 2026
  • Մեր նախընտրական ծրագրում ներառել ենք տարեկան առնվազն 25 հազար աշխատատեղ ստեղծելու հարցը. Փաշինյան 14:4313 Ապր, 2026
  • Դատախազների միջազգային ասոցիացիան արդյունավետ մասնագիտական երկխոսության և երկկողմ կապերի ամրապնդման կարևոր հարթակ է. Աննա Վարդապետյան 14:3713 Ապր, 2026
  • Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրություններ 14:3313 Ապր, 2026
  • Առաջիկայում մեծ իրադարձություններ ենք սպասում, որոնք կապված են առաջին հերթին TRIPP նախագծի գործարկման հետ. Փաշինյան 14:2713 Ապր, 2026
  • Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հեռախոսահամարները չեն աշխատում 14:2113 Ապր, 2026
  • «Ագարակ» պետական անցման կետում կանխվել է ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը. ՊԵԿ 14:1313 Ապր, 2026
  • «Վանանդ կաթի» արտադրամասի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ 14:0813 Ապր, 2026
  • Համայնքային ոստիկանները թմրանյութ իրացնելու դեպք են բացահայտել 14:0013 Ապր, 2026
  • Փաշինյանը հանդիպել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ 13:4913 Ապր, 2026
  • «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին 13:3713 Ապր, 2026
  • Եվրոպան ողջունում է Պետեր Մադյարին՝ հաղթանակի կապակցությամբ 13:2613 Ապր, 2026
  • Այսօրվանից ԱԺ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերը կարող են ներկայացնել իրենց հայտերը 13:1613 Ապր, 2026
  • Ոստիկանների և կենդանապաշտպանների համագործակցության շնորհիվ կանխվեց շնամարտը 13:1113 Ապր, 2026
  • Հայաստանում Էստոնիայի դեսպանության բացումը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին. էկոնոմիկայի նախարարի տեղակալ 13:0313 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Քաղաքագետները ցանկալի են համարում ԱԺ-ում ընդդիմափոխությունը | 13.04.2026 13:0013 Ապր, 2026
  • Գրանցվել է 513 դեպք, որից 181-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 12:5413 Ապր, 2026
  • Երեք օրում գրանցվել է 32 ավտովթար, 7 մարդ զոհվել է, 67-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ 12:4213 Ապր, 2026
  • Խոսել ենք գերիների և պահվող անձանց մասին ոչ մեկ անգամ. Նաիրա Սուլթանյանը՝ Գաբալայում հանդիպման մասին 12:3413 Ապր, 2026
  • 1 ոսկե և 11 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում 12:2713 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 12:2013 Ապր, 2026
  • Հունգարիան նորից կդառնա ԵՄ-ի ուժեղ դաշնակիցը. Մադյար 12:1513 Ապր, 2026
  • TRIPP-ը մնում է առանցքային թեմաներից մեկը հայ-ադրբեջանական կարգավորման շրջանակում. փորձագետ 12:0813 Ապր, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Պռոշյան բնակավայրում 12:0113 Ապր, 2026
  • Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստ. հարցաքննում են տուժողին 11:5513 Ապր, 2026
  • Ադրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում. Քոչինյան 11:5413 Ապր, 2026
  • ՇՄ նախարարը ապրիլի 13-15-ը աշխատանքային այցով կլինի Օսլոյում, կլինեն քննարկումներ COP17-ի նախապատրաստական աշխատանքների մասին 11:4313 Ապր, 2026
  • Ներկայացնելու եմ բոլոր հունգարացիների շահերը. Պետեր Մադյար 11:3413 Ապր, 2026
  • Գաբալայի հանդիպմանը բարձրաձայնել ենք ադրբեջանական պետական լրատվամիջոցներում շրջանառվող հայկական նարատիվների հարցը. Մինասյան 11:2613 Ապր, 2026
  • Արենի համայնքի Ելփին բնակավայրի մանկապարտեզի շենքը կառուցված է. Նիկոլ Փաշինյան 11:2013 Ապր, 2026
  • «Խաղաղության կամուրջը» անցյալը մոռանալու, ուրանալու մասին չէ, այն նոր հնարավորություններ ձևավորելու մասին է. Արեգ Քոչինյան 11:1613 Ապր, 2026
  • Ադրբեջանական կողմը բավականին հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ Հայաստանը և Ադրբեջանն անվտանգային առումով մեկ նավակի մեջ են. Նարեկ Մինասյան 11:0713 Ապր, 2026
  • Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 12 ժամ ջուր չի լինի 11:0313 Ապր, 2026
  • Բանակային դիրքերի զինծառայողները ներկայացնում են կահավորման լայնածավալ աշխատանքներն ու ինժեներական նոր լուծումները 10:4813 Ապր, 2026
  • Լոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարումը կդադարեցվի 10:1313 Ապր, 2026
  • Լուրեր 10:00 | Այսօրվանից քաղաքական ուժերը կարող են ընտրացուցակները ներկայացնել ԿԸՀ | 13.04.2026 10:0013 Ապր, 2026
  • ՄԻՊ աշխատակազմը հրապարակել է Արմաշի առողջության կենտրոն կատարած չհայտարարված այցի արդյունքները 09:5513 Ապր, 2026
  • Երևանի փողոցներում անձրևաջրերի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել 09:4813 Ապր, 2026
  • Աննա Վարդապետյանը Շանհայում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնայի հետ 09:3413 Ապր, 2026
  • Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է․ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է 09:2813 Ապր, 2026
  • ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատույցի կառուցմանը 09:1713 Ապր, 2026
  • Հունգարիայի խորհրդարանի ընտրությունում հաղթել է ընդդիմությունը․ Օրբանը շնորհավորել է «Տիսա»-ին 09:0413 Ապր, 2026
  • Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին 08:3813 Ապր, 2026
  • Ինչ է երեխաների կրթավճարների կուտակային ներդրումային համակարգը․ Թորոսյանը մանրամասնել է 08:3113 Ապր, 2026
  • Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:1913 Ապր, 2026
  • Սիսիան-Երևան ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել ձորը․ կան տուժածներ 07:5713 Ապր, 2026
  • Կիպրոսում ընթացող 2026 թ. շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է երկու խաղափուլ 23:2612 Ապր, 2026
  • 2025 թվականին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանում ընդամենը ներդրումներն աճել են 88 տոկոսով, իսկ ուղղակի ներդրումները՝ 3,6 անգամ. Պապոյան 22:2812 Ապր, 2026
  • Այս տարի կկառուցվի ու կհիմնանորոգվի 500 կմ ճանապարհ 22:0912 Ապր, 2026
  • Ապրիլի 11-21-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվում է պատանիների և աղջիկների եզրափակիչ առաջնությունը 22:0512 Ապր, 2026
  • Պաշտոնյան ուժեղ է լեգիտիմությամբ. վարչապետը շարունակում է հանդիպումների շարքը մարզերում 21:3712 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Դուք ճիշտ եք ղեկավարում, բաց չթողեք էս ժողովրդին. քաղաքացին՝ վարչապետին | 12.04.2026 21:0012 Ապր, 2026
  • Եթե պրոռուսական ուժերը հայտնվեն ԱԺ-ում, «Գյումրի-2» սցենարը կրկնվելու է. փորձագետներ 20:5012 Ապր, 2026
  • Դրական կառուցվածքային փոփոխություն. արտերկրից փոխանցումների 80 տոկոսն առևտրային բնույթի է 20:2712 Ապր, 2026
  • Քարաթափում Հրազդան-Բջնի ավտոճանապարհին․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է․ ՓԾ 20:0212 Ապր, 2026
  • Ռմբակոծվել է իրանահայ մշակութային շենքը. 1 զոհ կա համայնքում | Հարցազրույց Անդրանիկ Խեչումյանի հետ 19:5212 Ապր, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 12.04.2026 19:0212 Ապր, 2026
  • Ավտովթար Սևան-Ճամբարակ ճանապարհին․ կան տուժածներ 18:2112 Ապր, 2026
  • Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում 18:0212 Ապր, 2026
  • Նիդերլանդների փոխդեսպան Թիմեն Կաուվենարն ավարտեց իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում 17:0412 Ապր, 2026
  • Հողաշերտի սահք Ծաղկաձոր քաղաքում․ երթևեկությունը վերականգնվել է 16:4812 Ապր, 2026
  • ՔՊ ներկուսակցական քարոզարշավի մասնակիցները Եղվարդում են 15:4612 Ապր, 2026
  • Հայաստանի տեխնոլոգիական ներուժը և համագործակցության հեռանկարները՝ Japan IT Week 2026 ցուցահանդեսի ուշադրության կենտրոնում 15:1512 Ապր, 2026
  • Սոցիալական ինժեներիա կամ հոգեբանական «հաքերություն» 14:1912 Ապր, 2026
  • Վարչապետը և ՔՊ-ի թիմակիցները Աբովյան քաղաքում են 14:0312 Ապր, 2026
  • Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, հետո աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով 13:5312 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Գագարինից 13:2512 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015