Պետք է մեր սոցիալ-հոգեբանությունը որոշակիորեն փոխենք. ընդգծել է վարչապետը՝ ելույթ ունենալով Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 28-ամյակի միջոցառմանը: Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ պետությունը մեր ամրոցն է, տունը՝ բնակավայրը: Այս իմաստով առաջարկել է շեմքից ներս եղած իրավունքների հետ ընդունել նաև շեմքից դուրս եղած պատասխանատվությունը:
Երկրի ղեկավարն անկեղծացել է նաև՝ իրեն փոքր-ինչ լարում է չխոշորացված համայնքների ու խոշորացվածների միջև առաջացած ճեղքը:
ՏԻՄ ձեռքբերումներին անդրադարձել է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։