Freedom House-ն ու 6 կազմակերպություն 100 էջանոց զեկույց են պատրաստել՝ Բաքվում ընթացող COP-29-ին զուգահեռ աշխարհին ներկայացնելու, թե ինչու այսօր Լեռնային Ղարաբաղում հայեր չկան: Միջազգային փաստահավաք առաքելությունն ավելի քան 300 հարցազրույց է արել տեղահանվածների հետ՝ ցույց տալու հանցագործության մասշտաբը: Զեկույցը ներկայացվել է տարբեր կառույցների, այդ թվում՝ Միացյալ նահանգների պետական պաշտոնյաների:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։