ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավաքվել է Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության հումանիտար ճգնաժամի քննարկման: Իսրայելը պետք է շտապ լուծի խաղաղ բնակիչների շրջանում ահագնացող հումանիտար աղետը՝ հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Միացյալ Նահանգների դեսպանը: Լինդա Թոմաս-Գրինֆիլդն Իսրայելին կոչ է արել Գազայի հարավում և կենտրոնական հատվածում պայմանների բարելավման ուղղությամբ հրատապ քայել ձեռնարկել: Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչն էլ հայտարարել է, որ Մարդասիրական օգնության մատակարարումը խոչընդոտվում է, իսկ հումանիտար հարցերով զբաղվող անձնակազմը մշտապես վտանգի տակ է:
ՄԱԿ-ի Պաղեստինյան փախստականների գործակալության ղեկավարը Անվտանգության խորհրդին տեղեկացրել է, որ Գազայի բնակիչները կրկին կանգնած են սովի եզրին: ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը նշել է, որ իր երկիրը մարդասիրական օգնության համար սահմանափակումներ չի կիրառում. նրա խոսքով՝ հումանիտար համակարգման հարցումների 82 %-ը հաստատվել է: