• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իրանցիներն այժմ ավելի շատ վախենում են Սքոթ Բեսենթից, քան Փիթ Հեգսեթից. Ուոլց. «Հարևաններ» Իրանցիներն այժմ ավելի շատ... 20:40
Բաց հարթակ. Ցեղասպանությունների հերքումը կամ ճանաչումը քաղաքական հարցեր են. Խաչատրյան Բաց հարթակ. Ցեղասպանությունների հերքումը... 20:38
Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Արարատյան դաշտի աղետ․ ինչպես ամեն ինչ սկսվեց
Հասարակություն
22:1510 Սեպ, 2024

Արարատյան դաշտի աղետ․ ինչպես ամեն ինչ սկսվեց

Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների անխնա, չնորմավորված և անօրինական օգտագործման հետևանքով վերջին 10-15 տարիներին վտանգվել է ստորգետնյա ջրային պաշարների վերականգնման բնականոն հավասարակշռությունը: Արարատյան արտեզյան ավազանի դրական ճնշում ունեցող ստորերկրյա ջրերի տարածքի մակերեսը կրճատվել է 3 անգամ՝ 32 760 հեկտարից (1983թ.) մինչև 10 706 հեկտար (2013թ.):

Ջրազրկվել է Արարատի և Արմավիրի մարզերի մոտ 30 բնակավայր։ Շուրջ 4000 հեկտար գյուղատնտեսական հող դարձել է անօգտագործելի կամ անջրդի։ Արմավիրի մարզում ջրային հորիզոնների իջեցման հետևանքով նախկին ինքնաշատրվանող 136 հորերից ջրառն արդեն իրականացվում է պոմպերով։  Բարձրացել է ջրային ռեսուրսների հանքայնության աստիճանը՝ իջեցնելով հողերի բերքատվության մակարդակը։ Ակնալճի (Այղր լճի) մակարդակի իջեցման հետևանքով Սևջուր գետն արդեն իսկ չի սնուցվում լճից, պակասել է նաև սնուցումը ստորերկրյա աղբյուրներից:

Այս փաստերն արձանագրվել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի շրջանակում պատրաստված «Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատում» հաշվետվության մեջ։  

«10 տարի առաջ Հայաստանի իշխանությունները հասկացան, որ Արարատյան արտեզյան ջրային պաշարներն աստիճանաբար նվազում են, սկսվեց ոռոգման ջրի դեֆիցիտ։ Ու սկսեցին կոնսերվացնել խորքային հորերը», - Էկոլուրի հետ զրույցում ասաց Արմավիրի «ԱԼՏ» հեռուստաընկերության տնօրեն Խաչիկ Դանիելյանը։

«Կոնսերվացվում էին այն հորերը, որոնք անաշխատունակ էին։ Թե ինչքանով էր դա նպատակահարմար, մինչև այսօր մենք չենք կարողանում հասկանալ, քանի որ այդ հորերով ջուր չէր օգտագործվում», - նշեց նա։

«Ստորգետնյա ջրերի մակարդակի անկումը շարունակում է մնալ օրակարգային։ Քանի դեռ մենք չունենք թվեր, որոնք կապացուցեն, որ ավելի շատ խորքային հորեր կոնսերվացվել են, քան թույլտվություններ են տրվել, խնդիրն արդիական է մնում», - ասաց «Տարածաշրջանի կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Անժելա Ստեփանյանը։

Պաշտոնական փաստաթղթերը վկայում են, որ խորքային հորերի կոնսերվացումից հետո իրավիճակը չի բարելավվել։ ՀՀ կառավարության 2023թ․ նոյեմբերի 9-ի N1930-Ա որոշման հիմնավորման մեջ նշված է․ «Հաշվարկներն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ չնայած Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներին, շարունակում է ստորերկրյա ջրերի վիճակի վատթարացումը։ Դիտարկումների համաձայն՝ գոգավորության ճնշումային ջրերի գերշահագործման արդյունքում (ոռոգման և, հատկապես, ձկնաբուծության նպատակով բազմաթիվ հորատանցքերի հորատում) իջնում են ստորերկրյա ջրերի ճնշումներն ու մակարդակները: Ավելի քան երկու անգամ պակասել է շատրվանող գոտու մակերեսը, բազմաթիվ հորատանցքեր դադարել են շատրվանել»: 

Ջրի գերսպառողը ձկնաբուծարաններն են

Պաշարների պետական հանձնաժողովի կողմից 1984թ․ խորքային հորերից ջուր վերցնելու տարեկան թույլատրելի սահմանը հաստատել էր 1,0943 միլիարդ խմ/տարեկան, ինչի դեպքում ջրային պաշարների գերշահագործում չէր լինի։ Սակայն, այս թույլատրելի սահմանն էականորեն գերազանցող թվեր արձանագրվեցին 3 տասնամյակ անց, և 2013 թվականի դրությամբ ջրառն Արարատյան արտեզյան ավազանում կազմեց 1,7534 միլիարդ խմ/տարի, ինչը 1984 թվականին հաստատված տարեկան ջրաքանակը գերազանցեց 1,6 անգամ, որի ավելի քան 60 %-ը բաժին է հասել ձկնաբուծարաններին։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից Էկոլուրի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի կողմից Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանի եռաչափ մոդելի կիրառմամբ հաշվարկվել է, որ 2016թ. դրությամբ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ընդհանուր օգտագործելի ռեսուրսը կազմում է 926.73 մլն մ/տարի, ինչն ավելի քան 15%-ով պակաս է 1984թ. Պաշարների պետական կոմիտեի կողմից հաստատված և 2015թ. «Ջրի ազգային ծրագրի մասին» օրենքով սահմանված ստորերկրյա ջրառի տարեկան թույլատրելի 1,094.4 մլն մ ծավալից:

«Մեր տվյալներով՝ 2017-2018թթ․ արտեզյան ավազանից վերցվող ջրի ծավալը կազմում էր 2 միլիարդ 500 միլիոն խմ», - նշեց Խաչիկ Դանիելյանը։

Շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ 2021թ-ի դեկտեմբերի դրությամբ, ըստ տրված ջրօգտագործման թույլտվությունների, Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ավազանից ձկնաբուծության նպատակով իրականացվել է 760713,775 հազ. խմ/տարի ջրառ, որից 623547,387 հազ. խմ/տարի Արարատի մարզում, 137166,388 հազ. խմ/տարի Արմավիրի մարզում: Ոռոգման նպատակով իրականացվել է 179965,61 հազ. խմ/տարի ջրառ, որից 85627,79 հազ. խմ/տարի՝ Արարատի մարզում, 94337,82 հազ. խմ/տարի՝ Արմավիրի մարզում: Իսկ Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման նպատակով իրականացվել է 17545,795 հազ. խմ/տարի ջրառ:

«Ձկնաբուծարաններ մուտք գործել անհնար է։ Մենք չափեցինք ձկնաբուծարաններից դուրս եկող ջրի քանակը։ Ըստ էության, թույլատրված սահմանված քանակից մի քանի անգամ ավելի ջուր էր դուրս գալիս», - ասաց Անժելա Ստեփանյանը։

«Արդյունքները ներկայացվել են Շրջակա միջավայրի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Պատկան մարմիններն ի պատասխան ներկայացրել են միջոցառումների ցանկ։ Տեղադրվել էին ջրաչափեր, բայց շատ կարճ ժամանակում հանվել էին՝ պատճառաբանելով, որ ջուրն ընդերքից ավազային մասնիկներ է դուրս բերում, և ջրաչափերը խափանվում են։ Միջոցառումներ կային, բայց դրանք համակարգային չէին», - ասաց Խաչիկ Դանիելյանը։

Ջրօգտագործման խախտումները ձկնաբուծարաններում այսօր էլ շարունակվում են։ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտում 2023 թվականին արձանագրած 161 իրավախախտման դեպքից 39 ձկնաբուծության ոլորտում է։

«Խնդիրը նրանում է, որ գոյություն ունեցող պոմպերի, խորքային հորերի մեծ մասը հաշվառված չեն։ Մյուսը, որ ճնշումային գոտիները խառնվեցին և արդյունքում Արարատյան դաշտի խմելու ջրի կոշտությունն անգամներով ավելացավ, և մենք ստիպված ենք այդ ջուրը խմել», - ասաց Խաչիկ Դանիելյանը։

«Ամբողջ Արմավիրի մարզը խմելու ջուրը գնում է շրջիկ ավտոցիստեռներից կամ ստացիոնար կետերից։ Սա շատ լուրջ խնդիր է։ Մենք չգիտենք՝ ինչ ջուր է դատարկվում, ինչ տարաներ են դրված, ինչ պարբերականությամբ են մաքրվում», - նշեց Անժելա Ստեփանյանը։

Արմավիրի մարզի խմելու, ոռոգման ջրի, ջրահեռացման խնդիրները սրված են և ուղիղ կերպով ազդում են բնակիչների կյանքի որակի, առողջության վրա։

Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերը Կենտրոնական Հայաստանի խմելու ջրամատակարարման միակ հեռանկարային ջրաղբյուրն են: Աղբյուրներն օգտագործվում են խմելու ջրամատակարարման համար, ուստի Արարատյան արտեզյան ավազանի գերշահագործման հանրային վտանգավորության աստիճանը շատ բարձր է։

Հոդվածը պատրաստվել է «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» ծրագրի շրջանակում:

Դիտումների քանակ86
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 00:4212 Օգս, 2026
  • Dalan Fest. Գյումրու պատմական դալաններում ռոք է հնչում 00:3912 Օգս, 2026
  • Լիբանան-Իսրայել բանակցություններում առաջընթաց կա. Աուն 00:1812 Օգս, 2026
  • Դիլիջանում կբացվի տեքստիլի միջազգային ցուցահանդեսը 00:1112 Օգս, 2026
  • Մեղրաքամի տոն՝ Լեռնաջուրում 23:4211 Օգս, 2026
  • Շիրակի մարզը պատրաստ է «300 դպրոց և 500 մանկապարտեզ» հաջորդ ծրագրին. Շիրակի մարզպետ 23:3311 Օգս, 2026
  • Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի 23:1811 Օգս, 2026
  • ՀԿԿ-ում ավարտվել է ընտրակաշառքի գործով ևս մեկ վարույթի նախաքննություն 23:0011 Օգս, 2026
  • ԱԺ-ում շարունակել են լսել հանձնաժողովների նախագահի թեկնածուներին 22:4211 Օգս, 2026
  • Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի զույգերը հայտնի են 22:2711 Օգս, 2026
  • Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը 22:1111 Օգս, 2026
  • ՔՊ վարչության հերթական նիստը․ Նիկոլ Փաշինյան 21:5111 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ 21:4511 Օգս, 2026
  • Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ 21:3311 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր Սահմանադրությունից մինչև «քաղբանտարկյալներ»․ թեժ բանավեճ ԱԺ-ում 21:0011 Օգս, 2026
  • Կոմիտասի դաշնամուրային երկերի ընտրանին. նոր հրատարակություն 20:5611 Օգս, 2026
  • Օգոստոս 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4911 Օգս, 2026
  • Արտասահմանցի ապագա բժիշկների պրակտիկան՝ Հայաստանում 20:4311 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 20:3411 Օգս, 2026
  • Կանայք՝ ՏԻՄ ընտրություններում. քննարկում 20:3111 Օգս, 2026
  • ՉԼ. «Արարատ-Ամենիան» պատրաստվում է նոր պատմություն գրել 20:2811 Օգս, 2026
  • Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 220-ը 20:2311 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 11. 2026 20:1711 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերությունը 20:1111 Օգս, 2026
  • Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 20:0411 Օգս, 2026
  • Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել 19:5611 Օգս, 2026
  • ՌԴ Գերագույն դատարանը չեղարկել է «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին 19:4711 Օգս, 2026
  • Հունգարիան նոր նախագահ ունի 19:3811 Օգս, 2026
  • ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները 19:3611 Օգս, 2026
  • Կանայք՝ ՏԻՄ ընտրություններում. քննարկում 19:2811 Օգս, 2026
  • TRIPP-ին զուգահեռ անհրաժեշտ է բացել տարածաշրջանի երկաթուղային հաղորդակցությունը. փորձագետների կարծիքը 19:1311 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | «Կռացա, տեսա՝ երեխա է»․ նորածնին գտած քաղաքացին մանրամասներ է պատմել | 11.08.2026 19:0011 Օգս, 2026
  • Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նիստին քննարկվել են հոգեբուժական օգնության և սպասարկման մասին օրենսդրական բարեփոխումները 18:5811 Օգս, 2026
  • Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանը 18:4611 Օգս, 2026
  • «Երեխայի հետ կապը պահելու եմ». Նարեկ Պետրոսյանը՝ Հալաբյանում իր գտած նորածնի մասին 18:2311 Օգս, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է 18:1411 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը կարևորել են բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը 17:5711 Օգս, 2026
  • Մեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ եկեղեցին անջատ է պետությունից. Սիսակ Գաբրիելյան 17:5511 Օգս, 2026
  • Լիբանանի խորհրդարանը հավանություն է տվել մահապատժի վերացման մասին օրինագծին 17:4411 Օգս, 2026
  • Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ 17:3211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:2211 Օգս, 2026
  • Դիլիջանի 100 կանայք. մեկնարկել է ինքնատիպ նախագիծ 17:0411 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Սարգիս Խանդանյանն արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Գալուզինի հայտարարություններին 17:0011 Օգս, 2026
  • Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը հերթական ուժեղացված ծառայությունն է իրականացրել 16:4211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3011 Օգս, 2026
  • Լիբանանի նախագահը հայտարարել է Իսրայելի հետ բանակցություններում առաջընթացի մասին 16:2311 Օգս, 2026
  • Հանրաքվեի օրակարգը արհեստական օրակարգ է. Խանդանյանի անդրադարձը ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններին 16:0711 Օգս, 2026
  • Մեր կառավարությունը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու հարցում. ՀՀ նախագահը՝ դեսպանին 16:0211 Օգս, 2026
  • «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի լիմոնադների արտադրությունը կասեցվել է 15:5711 Օգս, 2026
  • Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել է 15:4611 Օգս, 2026
  • Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և, ըստ էության, հետդարձի ճանապարհ չենք տեսնում. Խանդանյան 15:3511 Օգս, 2026
  • Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը 15:2911 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2311 Օգս, 2026
  • Սիրիայի իշխանությունները Բաշար Ասադին հեռակա կարգով մահապատժի են դատապարտել 15:1111 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | 4.3 մլրդ դրամի շրջանառություն չի հայտարարագրվել․ ՊԵԿ-ի բացահայտումը 15:0011 Օգս, 2026
  • Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 14:5811 Օգս, 2026
  • Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է 14:5311 Օգս, 2026
  • Ռոզա Բաբայանը նշանակվել է ԱՍՀ նախարարի տեղակալ 14:4811 Օգս, 2026
  • Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը 14:4211 Օգս, 2026
  • Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները 14:3911 Օգս, 2026
  • «Սիթի» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 12 մլրդ 393 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:3211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3011 Օգս, 2026
  • Շատ գնահատում եմ, որ ձեզ մտահոգում է իրավական պետության ամրապնդումը. Արուսյակ Ջուլհակյանը՝ Լևոն Քոչարյանին 14:2811 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերին 14:1911 Օգս, 2026
  • Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ 14:0311 Օգս, 2026
  • Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին 14:0211 Օգս, 2026
  • Իրանը պետք է պատասխանատվություն կրի Լիբանանում, Սիրիայում, Եմենում և Գազայում պատճառված վնասների համար. Թրամփ 13:4911 Օգս, 2026
  • Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան 13:3211 Օգս, 2026
  • ՌԴ-ում արգելել են միակ հակապատերազմական կուսակցության մասնակցությունն ընտրություններին 13:2411 Օգս, 2026
  • Ավստրալիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին 13:1111 Օգս, 2026
  • Լուրեր 13։00 | ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը՝ նոյեմբերի գագաթնաժողովի օրակարգում․ Գալուզին 13:0011 Օգս, 2026
  • Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ 12:5211 Օգս, 2026
  • Կան ոլորտներ, որտեղ Ուկրաինան և Սաուդյան Արաբիան կարող են ամրապնդել միմյանց կարողությունները. Զելենսկի 12:3911 Օգս, 2026
  • Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ 12:3311 Օգս, 2026
  • Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն 12:3011 Օգս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում 12:2511 Օգս, 2026
  • «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է 12:0911 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 12:0011 Օգս, 2026
  • Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը 11:5911 Օգս, 2026
  • «Քուչակի Լուսաղբյուր» ապրանքանիշի լիմոնադի արտադրությունը կասեցվել է 11:5711 Օգս, 2026
  • Գլխավոր խնդիրն այժմ ԵԱՏՄ-ի ապաինտեգրումից խուսափելն է. Պանկին 11:4911 Օգս, 2026
  • ԱԺ իշխող խմբակցությունը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը 11:4511 Օգս, 2026
  • Պրոբացիայի ծառայության մարզային մարմնի նախկին ծառայողը մեղադրվում է 9 մլն դրամի հափշտակության մեջ. նախաքննությունն ավարտվել է 11:3211 Օգս, 2026
  • Ինձանից ակնկալում եք խնդիրների վերաբերյալ խորքային խոսակցություն, սակայն հասկանալի է՝ ժանրը դա չի նախատեսում. Վիլեն Գաբրիելյան 11:2711 Օգս, 2026
  • Թուրքիայի խորհրդարանն ընդունել է Քրդստանի աշխատավորական կուսակցության կազմալուծման և անդամների համաներման օրինագիծը 11:2311 Օգս, 2026
  • Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 1.1 մլրդ դրամի չվճարված հարկային պարտավորություններ 11:2011 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել 11:1211 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան 11:0411 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանն ու Քուշ Չոքսին քննարկել են Հայաստան-ԱՄՆ տնտեսական համագործակցության խորացումը 10:4111 Օգս, 2026
  • Կոտայքի մարզի Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը կալանավորվել է 10:2611 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:2411 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց 10:0911 Օգս, 2026
  • Գալուզինը` ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցի մասին 10:0211 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | ԹՐԻՓՓ տարանցիկ ուղին տեսլականից վերածվում է իրականության. ԱԳՆ հայտարարությունը 10:0011 Օգս, 2026
  • Արմավիրի մարզում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ամփոփվել են 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները 09:5111 Օգս, 2026
  • 2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը. ՇՎՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է նախապես ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ 09:3711 Օգս, 2026
  • Մոջթաբա Խամենեին Իրանի զինված ուժերում վեց բարձրաստիճան հրամանատար է նշանակել 09:2411 Օգս, 2026
  • Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով 132 մարդ զոհվել է, 570-ը՝ վիրավորվել 08:5711 Օգս, 2026
  • Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:3911 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1811 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015