Ղազախստանը պատրաստ է շարունակել տրամադրել Ալմաթիի հարթակը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար. հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում:
Մայիսին Ալմաթիում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը, որի ընթացում Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել էին «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի» նախագիծը։
Հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը պատրաստակամություն է հայտնել շարունակելու ջանքեր գործադրել Աստանայի հետ երկկողմ հարաբերությունների ամբողջ սպեկտրում համագործակցության հետագա ամրապնդման համար։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: