• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իրանցիներն այժմ ավելի շատ վախենում են Սքոթ Բեսենթից, քան Փիթ Հեգսեթից. Ուոլց. «Հարևաններ» Իրանցիներն այժմ ավելի շատ... 20:40
Բաց հարթակ. Ցեղասպանությունների հերքումը կամ ճանաչումը քաղաքական հարցեր են. Խաչատրյան Բաց հարթակ. Ցեղասպանությունների հերքումը... 20:38
Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Գործարկվել է թանգարանների էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգը
Հասարակություն
16:1823 Օգս, 2024

Գործարկվել է թանգարանների էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր կայացել է  նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների և արգելոց-թանգարանների էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի շնորհանդեսը:

Համակարգով ներդրվում է տոմսային տնտեսության և ֆինանսական հոսքերի կառավարման ժամանակակից գործիքակազմ՝ ապահովելով թանգարանային այցելությունների համակարգված կազմակերպումը:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, թանգարանների տնօրեններ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին նոր հարթակի գործարկման առիթով և շնորհակալություն հայտնել գործընկերներին արդյունավետ և ճկուն աշխատանքի համար:

«Հարթակը լավ միջոց է` թանգարաններին նորովի առնչվելու և հաղորդակցվելու այցելուների հետ՝ ընձեռելով համագործակցության նոր հնարավորություններ: Մեզ համար շատ կարևոր է, որ ստանում ենք թափանցիկ և հաշվետվողական դաշտ, որն ապահովում է հասանելի և մատչելի ծառայություն քաղաքացիների համար»,- ասել է նախարարը:

Յուրաքանչյուր քաղաքացի կարող է կայքից ստանալ համապարփակ տեղեկատվություն թանգարանի, գործող ծրագրերի, ցուցադրությունների և ընթացիկ միջոցառումների մասին, ինչպես նաև էլեկտրոնային հարթակի միջոցով պատվիրել իրեն հետաքրքրող ցուցադրության տոմսը՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Հարթակի միջոցով ավելի հասանելի կդառնա հուշանվերների վաճառքը, քաղաքացիները հնարավորություն կունենան գնելու մի քանի տոմս միաժամանակ և օգտվելու զեղչային քաղաքականությունից:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ համակարգի միջոցով թանգարանային գործունեությունը կապվում է զբոսաշրջային քաղաքականության  հետ. զբոսաշրջային երթուղիների պլանավորման, փաթեթների ներկայացման տեսանկյունից բոլոր ծառայությունները հասանելի են դառնում մեկ տեղում: Անդրադառնալով ոլորտում իրականացվող քաղաքականությանը՝ նախարարը նշել է. «ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես քաղաքականություն մշակող, այս հարթակի միջոցով կտիրապետի համապարփակ տեղեկատվության՝ տվյալների ամբողջական վերլուծության վերաբերյալ: Դա թույլ կտա մեզ հասկանալ, թե որոնք են մեր թանգարանների, արգելոց-թանգարանների ավելի կամ նվազ հետաքրքրություն առաջացնող ցուցադրությունները, դրանք այցելուների որ խմբերի համար են գրավիչ, և ինչպիսին պետք է լինի մեր քաղաքականությունը, որպեսզի մեր երկրի մշակութային ժառանգությունն ավելի հետաքրքիր և հասանելի դառնա այցելուների համար»: Նա ընդգծել է, որ գործընթացը բխում է մշակույթի զարգացման ռազմավարությունից, որի կարևոր թիրախներից են մշակույթի հանրահռչակումը և ոլորտին իբրև տնտեսության ճյուղի վերաբերելը, քանի որ տոմսային քաղաքականությունը դրա անբաժանելի մասն է: «Այս էլեկտրոնային հարթակի միջոցով մենք կկարողանանք մեծացնել թանգարանների և արգելոց-թանգարանների՝ սեփական եկամուտների գեներացման հնարավորությունները՝ այդ միջոցները թանգարանների հետագա զարգացմանն ուղղելու տեսանկյունից»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Նախարարը խորհրդանշական է համարել, որ նոր համակարգը մեկնարկելու է ՀՀ անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի պատմության թանգարանում բացվող «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ժամանակավոր ցուցադրության տոմսերի վաճառքից, ինչն իրադարձային է մեր մշակութային կյանքում և կարևոր քաղաքականության մաս է կազմում:

Պատասխանելով նոր ներդրվող համակարգի գործարկմանը վերաբերող հարցերին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ գործընթացը փուլային ծրագիր է, որում ի սկզբանե ընդգրկվելու են ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանները, սակայն գերատեսչությունը բաց է համագործակցության համար թե՛ համայնքային, թե՛ մասնավոր թանգարանների հետ:

Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է՝ համակարգի ներդրման արդյունքում թանգարանների տոմսերի գնային քաղաքականությունը որևէ փոփոխության չի ենթարկվելու: Նա հիշեցրել է՝ ԿԳՄՍ նախարարի հրամանով արդեն իսկ հաստատվել է տոմսերի գնային նոր մշակված քաղաքականությունը, համաձայն որի՝ մայիսի 1-ից նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար անվճար է: 12 տարեկանից բարձր դպրոցականների, ուսանողների, մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուների, փախստականների համար թանգարանների տոմսերը հասանելի են 50 տոկոս զեղչով:

Ալֆրեդ Քոչարյանը նաև տեղեկացրել է՝ տոմսերի վաճառքը թանգարանների ներսում ևս շարունակվելու է. «Սա հավելյալ տարբերակ է, որը կօգնի առցանց և ավելի հարմարավետ եղանակով ձեռք բերել տոմսեր, բայց, բնականաբար, եթե մուտք եք գործել թանգարան, ներսում ևս կարող եք տոմս գնել: Սա նաև հնարավորություն կտա տոմսերը նախապես ձեռք բերելու. սեպտեմբերի 21-ին կայանալիք ցուցադրության տոմսերն ավելի շուտ գնելը կօգնի խուսափել հերթերի գոյացումից»:

Էլեկտրոնային հարթակի ստեղծման աշխատանքներն իրականացրել է WebEx Technologies ընկերությունը. ինչպես ներկայացրել են ներկայացուցիչները, այսուհետ այցելուները կարող են ձեռք բերել թանգարանային տոմսերն առցանց՝ մուտք գործելով museumsarmenia.am կայք: Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգը բաղկացած է տոմսերի վաճառքի և մուտքի հասանելիության վերահսկման ու կառավարման բաղադրիչներից:

Տոմսերի վաճառքի համակարգն այցելուների համար նախատեսված եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) կայք է: Համակարգի միջոցով իրականացվելու են կարգաբերումները, մուտքագրվելու է ողջ տեղեկատվությունը, դրամարկղի վաճառողների կողմից իրականացվելու է տոմսերի առձեռն վաճառքը, սահմանվելու է գնային, զեղչային և աբոնեմենտային քաղաքականությունը, գեներացվելու են հաշվետվությունները, ապահովվելու է կապը մուտքի հասանելիության վերահսկման և կառավարման համակարգի հետ:

Մուտքի հասանելիության վերահսկման և կառավարման համակարգը հայալեզու կայք է, որը նախատեսված է ընդհանուր ղեկավարման համար: Հարթակի միջոցով կարելի է ստեղծել օգտագործողների և կառավարողների էջեր, թանգարանների և մասնաճյուղերի անհատական հաշիվներ, կառավարման, տարատեսակ ցուցադրությունների և այլ ծրագրերի տոմսերի, գնային զեղչերի սահմանման, խմբագրման, ինչպես նաև հերթագրման առցանց հնարավորություններ:

Տեխնիկական սարքավորումների տեղադրման աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ:

Դիտումների քանակ50
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Թանգարանների գիշեր. բացառիկ գտածոների ցուցադրություն` Լոռի-Փամբակի թանգարանում 00:5119 Մայ, 2024 Թանգարանների գիշեր. բացառիկ գտածոների ցուցադրություն` Լոռի-Փամբակի թանգարանում
  • Օրը թանգարանային է. 118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-ից 24:00-ն 19:4618 Մայ, 2024 Օրը թանգարանային է. 118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-ից 24:00-ն Հասարակություն
  • Մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, կմեկնարկի «Թանգարանների գիշեր» ծրագիրը 19:3617 Մայ, 2024 Մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, կմեկնարկի «Թանգարանների գիշեր» ծրագիրը Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը 15:1212 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Սևանի ափամերձ հատվածի 68 հողամասից ապամոնտաժվել է ավելի քան 200 շենք-շինություն 15:0012 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ 14:5612 Օգս, 2026
  • Նոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆ 14:4712 Օգս, 2026
  • Միջազգային կրթություն և մասնագիտական փորձ արտերկրում. գործադիրում նշանակվել են նոր փոխնախարարներ 14:3912 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3012 Օգս, 2026
  • Իրանի հետ կապված իրավիճակը լավ է զարգանում. Թրամփ 14:2912 Օգս, 2026
  • ԿԳՄՍ փոխնախարարը Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնում անդրադարձել է հիմնանորոգման ընթացքում թատրոնի բնականոն գործունեության ապահովմանը 14:1812 Օգս, 2026
  • Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն․ ՊԵԿ 14:0612 Օգս, 2026
  • Ֆրանսիան ուժեղ շոգի նոր շրջան է ապրում 13:5412 Օգս, 2026
  • Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվի 13:4212 Օգս, 2026
  • Քննարկվում է ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցը 13:3212 Օգս, 2026
  • Այս տարի վերջապես արձանագրվել է, որ ՔԿՀ-ներում իրենց պատիժը կրող անձանց թիվը ավելին է, քան կալանավորված անձանց թիվը. Ջուլհակյան 13:2712 Օգս, 2026
  • Վենսը դիմել է Կիևին` չհարձակվել Նովոռոսիյսկում գտնվող Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի տերմինալն օգտագործող լցանավերի վրա. FT 13:2212 Օգս, 2026
  • Ամեն ինչ գնում է նորմալ, կանխատեսելի ժամանակացույցով. Արման Եղոյանը՝ TRIPP նախագծի մասին 13:1412 Օգս, 2026
  • Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս Ղազարյանը՝ ընդդիմադիրներին 13:0712 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Պետական համակարգում միջազգային կրթությամբ մասնագետների առաջին նշանակումները 13:0012 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը 12:5512 Օգս, 2026
  • Ատոմակայանն ունի շահագործման ժամկետ, և այդ ժամկետը 2036 թվականն է. Արման Եղոյան 12:4912 Օգս, 2026
  • Պանամայի ջրանցքով նավերի անցման արժեքը հասել է ռեկորդային թվի 12:3912 Օգս, 2026
  • «Կաբարկո» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 11 մլրդ 201 մլն դրամի հարկ է վճարել 12:3112 Օգս, 2026
  • Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ 12:2012 Օգս, 2026
  • Միջին նորոգման աշխատանքներ՝ Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ճանապարհին 12:1512 Օգս, 2026
  • Երիտասարդությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժերից է․ ՄԻՊ 12:0112 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0012 Օգս, 2026
  • Արման Եղոյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5212 Օգս, 2026
  • Այս Սահմանադրությունով ՀՀ-ին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ ու վտանգի տակ դնել ՀՀ պետականությունը. Չախոյան 11:5112 Օգս, 2026
  • TRIPP նախագիծն արդեն սկսվել է և կյանքի կկոչվի մոտ ապագայում. Ալիև 11:4512 Օգս, 2026
  • Երիտասարդների հաջողությունը նաև Հայաստանի Հանրապետության հաջողությունն է․ ԿԳՄՍ նախարար 11:4112 Օգս, 2026
  • Հիմա դուք էդ մարդուն լավությո՞ւն եք անում, թե՞ վատություն, որ իր ավազանի անունը դարձնում եք ՀՀ մեդիայի գլխավոր օրակարգի վերնագրեր. Կոնջորյան 11:3712 Օգս, 2026
  • Ձիթհանից սարից վերադառնալու ճանապարհին 12 հոգուց բաղկացած խումբը մոլորվել է. փրկարարները հայտնաբերել են նրանց 11:2912 Օգս, 2026
  • Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է ավելի քան 1 մլրդ դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է 11:1012 Օգս, 2026
  • ԱԺ-ում բանավեճ՝ Հայ Առաքելական Եկեղեցու և Գարեգին Բ-ի շուրջ 11:0512 Օգս, 2026
  • Երկու բրոնզե մեդալ՝ արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում 10:4412 Օգս, 2026
  • Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ կալանավորվել է 10:2412 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:1612 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները հանրապետությունում․ տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ 10:1512 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Փոխարտգործնախարարները կարևորել են հումանիտար խնդիրների հասցեագրումը | 12.08.2026 10:0012 Օգս, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին 09:5112 Օգս, 2026
  • Մեր աշակերտները արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում թիմային պայքարում 5-րդ տեղն են զբաղեցրել. ԿԳՄՍ նախարար 09:3912 Օգս, 2026
  • Արմավիրի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն 09:2712 Օգս, 2026
  • Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները․ ՆԳ նախարարը հետևել է ընթացքին 09:1212 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն և ևս 40 երկիր կոչ են արել հրթիռների արձակման մասին առնվազն 24 ժամ առաջ ծանուցել 08:5712 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:5012 Օգս, 2026
  • Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:2312 Օգս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 00:4212 Օգս, 2026
  • Dalan Fest. Գյումրու պատմական դալաններում ռոք է հնչում 00:3912 Օգս, 2026
  • Լիբանան-Իսրայել բանակցություններում առաջընթաց կա. Աուն 00:1812 Օգս, 2026
  • Դիլիջանում կբացվի տեքստիլի միջազգային ցուցահանդեսը 00:1112 Օգս, 2026
  • Մեղրաքամի տոն՝ Լեռնաջուրում 23:4211 Օգս, 2026
  • Շիրակի մարզը պատրաստ է «300 դպրոց և 500 մանկապարտեզ» հաջորդ ծրագրին. Շիրակի մարզպետ 23:3311 Օգս, 2026
  • Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի 23:1811 Օգս, 2026
  • ՀԿԿ-ում ավարտվել է ընտրակաշառքի գործով ևս մեկ վարույթի նախաքննություն 23:0011 Օգս, 2026
  • ԱԺ-ում շարունակել են լսել հանձնաժողովների նախագահի թեկնածուներին 22:4211 Օգս, 2026
  • Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի զույգերը հայտնի են 22:2711 Օգս, 2026
  • Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը 22:1111 Օգս, 2026
  • ՔՊ վարչության հերթական նիստը․ Նիկոլ Փաշինյան 21:5111 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ 21:4511 Օգս, 2026
  • Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ 21:3311 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր Սահմանադրությունից մինչև «քաղբանտարկյալներ»․ թեժ բանավեճ ԱԺ-ում 21:0011 Օգս, 2026
  • Կոմիտասի դաշնամուրային երկերի ընտրանին. նոր հրատարակություն 20:5611 Օգս, 2026
  • Օգոստոս 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4911 Օգս, 2026
  • Արտասահմանցի ապագա բժիշկների պրակտիկան՝ Հայաստանում 20:4311 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 20:3411 Օգս, 2026
  • Կանայք՝ ՏԻՄ ընտրություններում. քննարկում 20:3111 Օգս, 2026
  • ՉԼ. «Արարատ-Ամենիան» պատրաստվում է նոր պատմություն գրել 20:2811 Օգս, 2026
  • Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 220-ը 20:2311 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 11. 2026 20:1711 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերությունը 20:1111 Օգս, 2026
  • Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 20:0411 Օգս, 2026
  • Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել 19:5611 Օգս, 2026
  • ՌԴ Գերագույն դատարանը չեղարկել է «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին 19:4711 Օգս, 2026
  • Հունգարիան նոր նախագահ ունի 19:3811 Օգս, 2026
  • ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները 19:3611 Օգս, 2026
  • Կանայք՝ ՏԻՄ ընտրություններում. քննարկում 19:2811 Օգս, 2026
  • TRIPP-ին զուգահեռ անհրաժեշտ է բացել տարածաշրջանի երկաթուղային հաղորդակցությունը. փորձագետների կարծիքը 19:1311 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | «Կռացա, տեսա՝ երեխա է»․ նորածնին գտած քաղաքացին մանրամասներ է պատմել | 11.08.2026 19:0011 Օգս, 2026
  • Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նիստին քննարկվել են հոգեբուժական օգնության և սպասարկման մասին օրենսդրական բարեփոխումները 18:5811 Օգս, 2026
  • Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանը 18:4611 Օգս, 2026
  • «Երեխայի հետ կապը պահելու եմ». Նարեկ Պետրոսյանը՝ Հալաբյանում իր գտած նորածնի մասին 18:2311 Օգս, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է 18:1411 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը կարևորել են բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը 17:5711 Օգս, 2026
  • Մեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ եկեղեցին անջատ է պետությունից. Սիսակ Գաբրիելյան 17:5511 Օգս, 2026
  • Լիբանանի խորհրդարանը հավանություն է տվել մահապատժի վերացման մասին օրինագծին 17:4411 Օգս, 2026
  • Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ 17:3211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:2211 Օգս, 2026
  • Դիլիջանի 100 կանայք. մեկնարկել է ինքնատիպ նախագիծ 17:0411 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Սարգիս Խանդանյանն արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Գալուզինի հայտարարություններին 17:0011 Օգս, 2026
  • Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը հերթական ուժեղացված ծառայությունն է իրականացրել 16:4211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3011 Օգս, 2026
  • Լիբանանի նախագահը հայտարարել է Իսրայելի հետ բանակցություններում առաջընթացի մասին 16:2311 Օգս, 2026
  • Հանրաքվեի օրակարգը արհեստական օրակարգ է. Խանդանյանի անդրադարձը ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններին 16:0711 Օգս, 2026
  • Մեր կառավարությունը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու հարցում. ՀՀ նախագահը՝ դեսպանին 16:0211 Օգս, 2026
  • «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի լիմոնադների արտադրությունը կասեցվել է 15:5711 Օգս, 2026
  • Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել է 15:4611 Օգս, 2026
  • Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և, ըստ էության, հետդարձի ճանապարհ չենք տեսնում. Խանդանյան 15:3511 Օգս, 2026
  • Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը 15:2911 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2311 Օգս, 2026
  • Սիրիայի իշխանությունները Բաշար Ասադին հեռակա կարգով մահապատժի են դատապարտել 15:1111 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | 4.3 մլրդ դրամի շրջանառություն չի հայտարարագրվել․ ՊԵԿ-ի բացահայտումը 15:0011 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015