• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ-ում Նորվեգիայի և Իսլանդիայի դեսպաններին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգը Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ-ում Նորվեգիայի... 09:17
Հարցազրույց Միքայել Զոլյանի հետ Հարցազրույց Միքայել Զոլյանի հետ 23:53
Բաց հարթակ. Ընդդիմությունը փորձելու է Գյումրիի սցենարն իրականացնել ՀՀ ամբողջ տարածքում. Մկրտչյան Բաց հարթակ. Ընդդիմությունը փորձելու... 21:12
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի՝ 2024-ի երկրորդ եռամսյակային զեկույցը
Հասարակություն
19:3425 Հլս, 2024

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի՝ 2024-ի երկրորդ եռամսյակային զեկույցը

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ներկայացրել է 2024-ի երկրորդ եռամսյակային զեկույցը:
 
«2024 թ․ երկրորդ եռամսյակը հետհեղափոխական Հայաստանում աննախադեպ էր լրատվամիջոցների աշխատակիցների հանդեպ կիրառված ֆիզիկական բռնությունների առումով։ Դա պայմանավորված էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի հետ կապված հասարակական-քաղաքական մթնոլորտի լարվածությամբ, զանգվածային բողոքի ակցիաներով, ոստիկանության և ցուցարարների միջև բազմաթիվ բախումներով, որոնց ընթացքում հարձակման էին ենթարկվում նաև լրագրողները և օպերատորները։
 
Չնայած որ վերջին տարիներին ցույցերը, հանրահավաքներն ու երթերը հաճախ ուղեկցվել են նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների խախտումներով, սակայն դիտարկվող ժամանակահատվածում դրանք հասել են պիկի։ Մասնավորապես՝ գրանցվել է ընդդեմ լրագրողների և օպերատորների ֆիզիկական բռնության 14 դեպք՝ 23 տուժողով։ Սա 2018 թվականից հետո արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է, իսկ տուժողների թվով հավասար է հեղափոխության օրերին գրանցվածին։ Ֆիզիկական բռնությունների մեծ մասը՝ 11-ը, ուժային կառույցների անհամաչափ գործողությունների արդյունք է։

Եռամսյակի ընթացքում արձանագրվել է լրագրողների նկատմամբ տարատեսակ այլ ճնշումների՝ վիրավորանքների, սպառնալիքների, մասնագիտական գործունեության խոչընդոտումների 9 դեպք։ Սրանցից 6-ը գրանցվել է բողոքի ակցիաների ժամանակ (4-ը՝ ընդդիմության ներկայացուցիչների, 2-ը՝ իրավապահների կողմից)։

Դիտարկվող շրջանում ավելացել է ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների դատական գործերի հոսքը․ ապրիլ-հունիս ամիսներին ներկայացվել է այդպիսի 17 նոր հայց՝ նախորդ եռամսյակի 12-ի դիմաց։ Դատական հայցերից 5-ը գործարարների կողմից են, 4-ը՝ իշխանության ներկայացուցիչների, 4-ը քաղաքացիների, 2-ը՝ փաստաբանների, 1-ը՝ ՀԿ-ի, 1-ը՝ ընդդիմադիր գործչի կողմից։           

Պետական մարմիններից պաշտոնական տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների քանակը եռամսյակի ընթացքում նվազել է․ ԽԱՊԿ-ը գրանցել է այդպիսի 19 դեպք՝ նախորդ եռամսյակի 41-ի դիմաց։ Այստեղ խնդրահարույց են մնում լրագրողների և լրատվամիջոցների կողմից հայցվող տեղեկությունների տրամադրման անհիմն մերժումները, ներկայացված գրավոր հարցումներին արձագանքելու չարդարացված ուշացումները կամ լղոզված, հարցերի էության հետ կապ չունեցող պատասխանները։

2024 թ. խախտումների քանակական տվյալները

Խախտումների տեսակները

1-ին եռամսյակ

 

2-րդ եռամսյակ

 

Ընդամենը

Ֆիզիկական բռնություններ` լրագրողների նկատմամբ

0

14
(23 տուժող)

14

Ճնշումներ` ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ

17

26

43

Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ

41

19

60

2024 թ. ԶԼՄ-ների և լրագրողների դեմ ներկայացված դատական գործ

Դատական գործերի տեսակները

1-ին եռամսյակ

2-րդ եռամսյակ

 

Ընդամենը

Վիրավորանքի և զրպարտության հիմքով

12

17

29

Տնտեսական կամ այլ վեճեր

0

0

0

Միջազգային իրավապաշտպան ու լրագրողական կազմակերպությունները՝ Amnesty International, Freedom House, «Լրագրողներ առանց սահմանների», ինչպես նաև ԱՄՆ պետդեպարտամենտը եռամսյակի ընթացքում անդրադարձել են Հայաստանում լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտումներին դեպքերին և խոսքի ազատության վիճակին ընդհանրապես՝ արձանագրելով, որ երկրում լրատվամիջոցները շարունակում են մնալ բևեռացված։ Ըստ այդ զեկույցների՝ կարևոր ձեռքբերումներից է ձևավորված բազմակարծության միջավայրը: Սրանով պայմանավորված՝ մամուլի ազատության վարկանիշում, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գնահատանի՝ Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. նախորդ տարի 180 երկրի ցանկում ՀՀ-ն 49-րդն էր, այս տարի՝ 43-րդը։ Սակայն կազմակերպությունը նշել է, որ երկրում ոլորտը կարգավորող իրավական դաշտը բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի հետևում եվրոպական չափանիշներին:

Այս առումով առավել հրատապ են ԽԱՊԿ-ի և գործընկեր լրագրողական կազմակերպությունների, ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի և Արդարադատության նախարարության կողմից տարվող համատեղ աշխատանքները՝ Մեդիա օրնսդրության բարեփոխումների հայեցակարգի մշակման ուղղությամբ։ Այդ գործընթացի տրամաբանությունից է բխում նաև «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը ապրիլին ներկայացվել է ՀՀ կառավարություն։ Ավելի ուշ՝ ապրիլի 29-ին, այդ օրինագծի քննարկման համար կայացել են նաև խորհրդարանական լսումներ»,- ասված է զեկույցում։

Դիտումների քանակ26
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին 12:0204 Մար, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0004 Մար, 2026
  • Հրդեհ Երևանի տներից մեկի տանիքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ 11:4004 Մար, 2026
  • ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ին 70,4 մլն եվրոյի վարկ տրամադրելու համաձայնագիրը վավերացնելու և մի շարք այլ նախագծեր 11:3204 Մար, 2026
  • Մեկնարկել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը 11:3104 Մար, 2026
  • Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 131 հանցագործություն 11:2604 Մար, 2026
  • ՀՀ-ում խաղային ոլորտի վերաբերյալ անօրինական գովազդի տարածումն արգելված է․ «Գովազդի մասին» օրենքի պահանջների պահպանումը պարտադիր է 11:1704 Մար, 2026
  • Առողջության ապահովագրության համակարգի ներդրումից հետո աճել է դիմելիությունը, ինչը խնդիրներ է առաջացրել․ Օհանյան 11:0904 Մար, 2026
  • ԱԺ ՔՊ խմբակցությունն առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Վանիկ Օհանյանին 10:3604 Մար, 2026
  • Առանձնազրույց՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ. վարչապետ 10:2504 Մար, 2026
  • Դատախազությունը պահանջում է ՊՆ երկրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատարից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 2 անշարժ գույք և շուրջ 452 միլիոն դրամ 10:1904 Մար, 2026
  • Բացահայտվել է զինհաշմանդամություն ունեցող անձանցից խոշոր չափերով հափշտակություն և հափշտակության փորձ կատարած հանցավոր խումբ 10:1504 Մար, 2026
  • Սիրում եմ ձեզ բոլորիդ. վարչապետը վրացերենով գրառում է արել 10:1204 Մար, 2026
  • Լուրեր 10:00 | Տևական խաղաղությունը հնարավոր է միայն դիվանագիտական ճանապարհով. Մակրոն | 04.03.2026 10:0004 Մար, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0004 Մար, 2026
  • Իրաքում ԿՀՎ-ի շենքը ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման. ԶԼՄ-ներ 09:5404 Մար, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում 09:3104 Մար, 2026
  • Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կա տուժած 09:2104 Մար, 2026
  • Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ-ում Նորվեգիայի և Իսլանդիայի դեսպաններին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգը 09:1704 Մար, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար 09:0704 Մար, 2026
  • Աշոցքի, Արթիկի, Անիի և Սպիտակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում 09:0304 Մար, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը թույլատրել է պետական ծառայողներին լքել Սաուդյան Արաբիան 08:3804 Մար, 2026
  • Թեհրանում, Սպահանում և Իրանի այլ քաղաքներում պայթյուններ են հնչել 08:2904 Մար, 2026
  • Հայաստանում նշում են Գրողների միջազգային օրը 00:5904 Մար, 2026
  • Տոհմային մանր եղջերավոր կենդանիների ձեռքբերման նոր պայմաններ 00:3704 Մար, 2026
  • Հրաման եմ տվել «Շառլ դը Գոլ» ավիակիրը և դրա հարվածային խումբն ուղարկել Միջերկրական ծով․ Մակրոն 00:2404 Մար, 2026
  • ԱՄՆ-ն կդադարեցնի առևտուրը Իսպանիայի հետ․ Թրամփ 23:4203 Մար, 2026
  • Էլմիրա Կարապետյանը, բալիկին սպասելով, հրաձգության Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ․ Անդրեասյան 23:1903 Մար, 2026
  • Մարտի 4-ի եղանակային կանխատեսումները 23:1303 Մար, 2026
  • Ոլորտային քննարկումն ԱԺ-ում ավարտվել է քաղաքական ելույթներով 23:0003 Մար, 2026
  • Մերձավոր Արևելքում ԱՄՆ մի շարք դեսպանատներ ժամանակավորապես փակվել են 22:5903 Մար, 2026
  • ՀՀ ՊՆ-ն՝ ռազմարդյունաբերական ընկերությունների հետ նոր եռամյա պայմանագրերի ծրագրի մասին 22:4403 Մար, 2026
  • Շենգավիթ վարչական շրջանում 24 ժամ ջուր չի լինի 22:4303 Մար, 2026
  • Հարավային Կովկասում լայնածավալ ռազմական էսկալացիայի անմիջական ռիսկեր չեն դիտարկվում. փորձագետ 22:3003 Մար, 2026
  • Պատիվ էր վրացի ընկերների հետ նվագել վրացի ընկերների համար. վարչապետ 22:2903 Մար, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 22:1803 Մար, 2026
  • Հարցազրույց Միքայել Զոլյանի հետ 22:0503 Մար, 2026
  • Պատերազմի ֆոնին Իրանն արգելել է սննդամթերքի և գյուղարտադրանքի արտահանումը 21:5403 Մար, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր 21:3603 Մար, 2026
  • Միրզոյանը Քուվեյթի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել քաղաքացիական օբյեկտներին հարվածների առնչությամբ 21:2203 Մար, 2026
  • ԲԱԳԳԻ՝ բնակարանների գների նոր վերլուծություն 21:1803 Մար, 2026
  • Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները անդրադարձել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին 21:0403 Մար, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Պատերազմը Մերձավոր Արևելքում կարող է երկար տևել. փորձագետներ 21:0003 Մար, 2026
  • Գույների հրավառություն. Էլինե Պողոսյանի ցուցահանդեսը 20:5703 Մար, 2026
  • Իրանը սպառնացել է հարվածել արաբական երկրների նավթային օբյեկտներին 20:4603 Մար, 2026
  • Մարտ 3-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:3603 Մար, 2026
  • Անհետ կորածների և Ադրբեջանում պահվող հայերի հետ կապված խնդիրները պետք է լուծում ստանան. Հիպեր 20:2803 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 03.03.2026 20:2503 Մար, 2026
  • Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն 20:1903 Մար, 2026
  • 2018-ից կենսաթոշակն ավելացվում է 4-րդ, հետվճարի չափը՝ 3-րդ անգամ 20:1603 Մար, 2026
  • Ոչ ֆորմալ հանդիպում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ. Փաշինյան 20:0903 Մար, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 3 մարտ. 2026 20:0603 Մար, 2026
  • Ենթաստամոքսային գեղձի բարդ վիրահատություն՝ առանց հետագա բարդությունների 19:5903 Մար, 2026
  • Քննարկվել են Հայաստանի 2026–2030 թթ. ազգային ծրագրի իրականացման հարցեր. Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Ալեքսանդր Դե Քրոյի հետ 19:5103 Մար, 2026
  • Իսրայելը և Միացյալ Նահանգները շարունակում են հարվածները Իրանին 19:4403 Մար, 2026
  • Արարատ Միրզոյանը և Կայա Կալասն ընդգծել են ՀՀ-ԵՄ օրակարգն առաջ մղելու հարցում ակտիվ ներգրավվածությունը 19:3703 Մար, 2026
  • Ինձ թվում է՝ Գագիկ Ծառուկյանին ասել են, որ ինքը տրոյական ձի սարքի, ինքը որոշել է Նոյյան տապան սարքի. Կոնջորյան 19:3203 Մար, 2026
  • Կապիտալ ներդրումներ՝ ջրի որակի և հասանելիության բարելավման համար 19:2303 Մար, 2026
  • 2 անշարժ գույք Հյուսիսային պողոտայում և դրամական միջոցներ. Վիկտոր Սողոմոնյանի հոր ապօրինի ունեցվածքը 19:1603 Մար, 2026
  • Կայուն և երկարաժամկետ զարգացումը հնարավոր է միայն խաղաղ և կանխատեսելի միջավայրում. ՀՀ նախագահ 19:0903 Մար, 2026
  • Լուրեր 19:00 | Մեր շատ զինծառայողների կենսաթոշակը կբարձրանա 15 հազար դրամով. նախարար 19:0003 Մար, 2026
  • Հստակեցվել են անելիքները. ՆԳ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 18:5703 Մար, 2026
  • Պատրաստ ենք Հունաստանի հետ հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի. ՀՀ նախագահ 18:4603 Մար, 2026
  • Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր, այդ թվում՝ զինծառայողի կարգավիճակին առնչվող առաջարկը 18:3403 Մար, 2026
  • Մեկնարկեց աշխատանքային այցս Վրաստան. վարչապետ 18:2403 Մար, 2026
  • ԿԸՀ-ի համար ներառականությունն առաջնահերթություն է․ «Գենդերային հավասարությունը՝ որպես ժողովրդավար ընտրությունների հիմնասյուն» թեմայով աշխատաժողով 18:2203 Մար, 2026
  • Պղնձի խարամ ապօրինի տեղափոխած բեռնատարը հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք 18:1403 Մար, 2026
  • Հայաստանն ու Բուլղարիան ունեն դարավոր պատմական, մշակութային և հոգևոր ամուր կապեր. դեսպան 18:0603 Մար, 2026
  • Սրբուհի Գալյանն ու Իրանի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտին առնչվող հարցեր 18:0503 Մար, 2026
  • Հասա հանքավայր. «Իմ քայլը» հիմնադրամը սովորողներին սեղանի խաղ է նվիրել 18:0303 Մար, 2026
  • Հրաձգության ԵԱ. Հայաստանի տղամարդկանց ընտրանին թիմային հաշվարկում դարձել է ոսկե մեդալակիր 17:5203 Մար, 2026
  • Բերքաբերի, Կիրանցի և կողքի գյուղի բնակիչներն ասում են, որ ուզում են՝ սահմանազատումը շարունակվի. Ռուբինյան 17:4103 Մար, 2026
  • Մարտի 3-ը Լսողության պահպանման միջազգային օրն է 17:3203 Մար, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Վրաստան 17:2403 Մար, 2026
  • Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարներն ընդգծել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը խաղաղ միջոցներով հանգուցալուծելու անհրաժեշտությունը 17:1203 Մար, 2026
  • Թոշակների բարձրացումը տնտեսական աճի կոնկրետ թվային արտահայտությունն է. Փաշինյան 17:0203 Մար, 2026
  • Լուրեր 17:00 | Իրանում իրավիճակը մեր երկրին չի կարող չանհանգստացնել. ԱԺ նախագահ | 03.03.2026 17:0003 Մար, 2026
  • Ալիևը հայտնել է գազատրանսպորտային ենթակառուցվածքի ընդլայնման անհրաժեշտության մասին 16:5803 Մար, 2026
  • Իրանին հարվածների մեծ ալիքը դեռ առջևում է. Թրամփ 16:4603 Մար, 2026
  • Համլետ Մանուկյանը ճանաչվել է 2025 թ. լավագույն տղամարդ մարմնամարզիկ 16:3503 Մար, 2026
  • Մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար կսահմանվեն պետական տուրքի նոր տեսակներ 16:3203 Մար, 2026
  • Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է | ՈՒՂԻՂ 16:3003 Մար, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենին 16:2203 Մար, 2026
  • Իսրայելի նպատակը Թեհրանում իշխանափոխությունն է. Ֆիդան 16:1703 Մար, 2026
  • Ունենք անհայտ կորած 195 անձ, որից 175-ը՝ զինծառայող, մյուսները՝ խաղաղ բնակիչ. Սրբուհի Գալյան 16:0303 Մար, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Ֆինլանդիա համագործակցության զարգացման հեռանկարները 15:5603 Մար, 2026
  • Ձյուն, ձնախառն անձրև, բուք. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը 15:4803 Մար, 2026
  • Էկոպարեկներին իրավունք կտրվի մասնակցելու կենսաբազմազանության մոնիտորինգին. նախագիծ 15:3803 Մար, 2026
  • Հայաստանի ժողովուրդը հունիսի 7-ի ընտրություններում հաղթելու է. Ռուբինյան 15:3303 Մար, 2026
  • Ենթադրում եմ, որ պետք է լինեն. Ռուբեն Ռուբինյանը՝ երկաթուղուն առնչվող քննարկումների վերաբերյալ 15:2603 Մար, 2026
  • Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել Լիբանանում 15:2103 Մար, 2026
  • Մոպեդները, տրիցիկլները և կվադրիցիկլները պարտադիր ապահովագրության կենթարկվեն. նախագիծ 15:1503 Մար, 2026
  • Տրակտորներից գողությունը կանխվել է․ ոստիկանների բացահայտումը 15:0703 Մար, 2026
  • Լուրեր 15:00 | 660 հազար շահառուներից 600 հազարի կենսաթոշակը կբարձրանա 10-հազարական դրամով 15:0003 Մար, 2026
  • Կարծում եմ, որ TRIPP-ի համար դա վտանգավոր չէ. Սիմոնյանը՝ Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձությունների մասին 14:5603 Մար, 2026
  • Լավրովը Մերձավոր Արևելքում հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները 14:5303 Մար, 2026
  • ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 14:4103 Մար, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 14:3003 Մար, 2026
  • Քննարկվել են «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում առաջարկվող լրացումները 14:2603 Մար, 2026
  • Ակնկալում ենք, որ կան երկրներ, որ պատրաստ են գնել. Սիմոնյանը՝ երկաթուղու հնարավոր գնման վերաբերյալ 14:2003 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015