Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը և աշակերտների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումների շրջանակում այս շաբաթվա ընթացքում ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա են այցելել հանրապետության տարբեր մարզերի ավագ դպրոցների աշակերտներ։
![](/attachments/images/%D4%B6%D5%88%D5%921.jpg)
Դպրոցականները շրջել են ռազմական կրթօջախի տարածքում, որտեղ նրանց մանրամասն ներկայացրել են ակադեմիայի ընդունելության կարգը, ռազմակրթական նորացված ծրագրերը, կուրսանտների առօրյան, ուսումնական և կեցության պայմանները, սպա դառնալու հեռանկարներն ու պետության կողմից տրամադրվող բազմաթիվ արտոնությունները և սոցիալական երաշխիքները։ Ակադեմիայի սպաներն ու դասախոսները նաև պատասխանել են աշակերտներին հետաքրքրող հարցերին։
![](/attachments/images/%D4%B6%D5%88%D5%922.jpg)
Հանրապետության տարբեր մարզերից ռազմական ակադեմիայում հյուրընկալված աշակերտների հերթական խմբի հետ մայիսի 21-ին հանդիպել և զրուցել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ով ևս մեկ անգամ ներկայացրել է սպա դառնալու առավելություններն ու ռազմական ակադեմիայում ուսանելու առանձնահատկությունները։
![](/attachments/images/%D4%B6%D5%88%D5%923.jpg)
Դպրոցականների այցերը ռազմական ակադեմիա կրելու են շարունակական բնույթ։
![](/attachments/images/%D4%B6%D5%88%D5%925.jpg)