• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է... 23:46
Անկախության հռչակագիրն ու նոր իրողությունները. Մեծ բանավեճ Անկախության հռչակագիրն ու նոր... 22:12
Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականը տարել... 19:18
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ներկայացվել է  Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը
Հասարակություն
19:2412 Ապր, 2024

Ներկայացվել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը

Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում այսօր ներկայացվել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը, որի կառուցումը նախատեսված է «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով»: Ակադեմիական քաղաքը լինելու է համալսարանական և հետազոտական կամպուս՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով, որն ապահովելու է որակյալ և միջազգային չափանիշներով մրցունակ բարձրագույն կրթության և հետազոտության միջավայր:

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի հանրային շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող գերմանական «ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» (gmp International GmbH Architects and Engineers) ընկերության նախագծային խումբը՝ փոխտնօրեն Թոբիաս Քեյլի գլխավորությամբ, ՀՀ բուհերի ղեկավարներ, շահառու տարբեր կառույցների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքում նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Ակադեմիական քաղաքի ստեղծումը Կառավարության այս պահի ամենախոշոր ծրագիրն է բարձրագույն կրթության և գիտության համակարգում:

«Ակադեմիական քաղաք» ծրագիրն առանձին քննարկվելու է բուհերում և գիտական կենտրոններում

«Ծրագրի բովանդակային բաղադրիչը ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով ամրագրված բուհերի խոշորացման և գիտահետազոտական ինստիտուտների հետ միավորման գործընթացով է պայմանավորված: Ակադեմիական քաղաքը լինելու է այն միջավայրը, որտեղ գործելու են բուհերն ու գիտահետազոտական կազմակերպությունները»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ ծրագրի շուրջ քննարկումները նոր են սկսվում, և առաջիկայում նախատեսվում են առանձին քննարկումներ բուհերի ու գիտական կենտրոնների հետ:

«Մեր բուհական և գիտական հանրույթի ներկայացուցիչներն ընդգրկված են աշխատանքային խմբերում, որոնք քննարկելու են տարբեր ուղղությունների հայեցակարգային առաջարկները: Կոչ եմ անում ակտիվ մասնակցություն ունենալ, քանի որ որակյալ որոշումները կարիք ունեն մասնագիտական քննարկումների»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը:

Բուհերն այսօր ֆինանսապես կախված են ուսման վարձերից

Անդրադառնալով բուհական համակարգի խնդիրներին՝ նախարարը նշել է՝ 2006 թվականից բուհական համակարգում ուսանողների թիվը կրճատվել է ավելի քան 32 տոկոսով: Ըստ նախարարի՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ բուհերը մեծապես կախված են ուսման վարձերից՝ որպես ֆինանսավորման աղբյուր, ինչը շատ հաճախ բացասաբար է անդրադառնում կրթության որակի վրա:

«Բուհական համակարգի արմատական վերանայումն այլընտրանք չունի: Կառավարությունը զուգահեռաբար սկսել է գիտական համակարգի էական ֆինանսավորման ավելացում և մի շարք գործիքակազմեր է ներդրել՝ խրախուսելու գիտաշխատողների, հետազոտությամբ զբաղվողների թվի աճը՝ հատկապես նպաստելով ոլորտում երիտասարդ գիտնականների ներգրավմանը»,- ասել է նախարարը՝ ընդգծելով այդ գործընթացում բարձրագույն կրթության որակի բարելավման կարևորությունը:

Առանց հետազոտական բաղադրիչի ընդլայնման բարձրագույն կրթության որակի բարելավում չի կարող լինել

Բարձրագույն կրթության որակի բարելավումը, ինչպես Ժաննա Անդրեասյանն է նշել, առանց հետազոտական բաղադրիչի ընդլայնման անհնար է պատկերացնել. «Այս երկուսի փոխկապակցումը, մի հովանոցի տակ մեկտեղելը մի կողմից բերելու է գիտության ոլորտում երիտասարդ գիտնականների խողովակի ձևավորման, սերնդափոխության ինստիտուցիոնալ մեխանիզմի գոյության, մյուս կողմից բարձրացնելու է բարձրագույն կրթության որակը: Եվ ոլորտի ֆինանսավորման ծավալները ևս կարող են էապես աճել շատ ավելի բարձր արդյունավետությամբ»:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ պետության կողմից խրախուսվող այս քաղաքականությունը չի կարող լինել միայն Կառավարության ծրագիր. սա պետք է լինի բոլորի՝ բուհերի, գիտական կառույցների ծրագիրը. «Այս դժվարին ճանապարհը միասին ենք անցնելու, որպեսզի հաջողություն ունենանք»,- համոզմունք է հայտնել նախարարը:

Ակադեմիական քաղաքը կլինի մտավոր ու մշակութային ժամանցի համար նախատեսված նոր միջավայր

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ներկայացնելով Ակադեմիական քաղաքի հիմնական նպատակը, նշել է, որ այն լինելու է ոչ միայն ուսումնական ու գիտական տարածք, այլև մտավոր ու մշակութային ժամանցի համար նախատեսված միջավայր, որը պետք է գործի 24-ժամյա ռեժիմով: Սարգիս Հայոցյանի գնահատմամբ՝ Ակադեմիական քաղաքը, մի կողմից իր շուրջն է համախմբելու բարձր տեխնոլոգիական մասնավոր կազմակերպություններին, մյուս կողմից դառնալու է հիմք՝ նոր կազմակերպությունների ստեղծման համար:

Բուհական 6 կլաստեր

Անդրադառնալով զուգահեռաբար ընթացող բովանդակային բարեփոխումներին՝ բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների միավորման ծրագրին, Սարգիս Հայոցյանը ներկայացրել է բուհական 6 կլաստերների՝ դասական բժշկական, տեխնոլոգիական, կրթական, արվեստների և սպայական, մանրամասները:

Ակադեմիական խոստումնալից նախագիծ. բազմաֆունկցիոնալ կինոթատրոն-համերգասրահ՝ 35 հազար հանդիսատեսի համար, ազգային ստադիոն

Գերմանական gmp International GmbH Architects and Engineers ճարտարապետական ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, ներկայացնելով Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը, տեղեկացրել է՝ այն ապահովելու է կրթական գործընթացի, հետազոտության և արտադրության միջև ցանցային սերտ համագործակցությունը՝ ներառելով ժամանակակից վիրտուալ, սոցիալական, ինչպես նաև ֆիզիկական ենթակառուցվածքները։

«Հայեցակարգը, որն այսօր ներկայացվում է, մաս է կազմում մի գործընթացի, որը սկսվել է դեռևս նոյեմբերին, և որի առաջին փուլի ավարտին՝ նախորդ տարեվերջին, ձևակերպվել է տեսլականը: Այնուհետև Հայաստան այցի և աշխատաժողովի արդյունքում ձևավորվել է պատկերացումը, թե ինչպիսին կարող է լինել Ակադեմիական քաղաքը: Այն ինչ ներկայացվելու է այսօր, դեռևս ոչ թե ծրագրի ավարտն է, այլ գաղափարների համախմբման փուլի ամփոփումը»,- ասել է Թոբիաս Քեյլը:

Թոբիաս Քեյլի խոսքով՝ տեսլականի մշակումն իրականացվել է տեղադիրքին ներկայացվող պահանջների, ենթակառուցվածքների հասանելիության, տարբեր կլաստերների համար կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկություների, ինչպես նաև հնարավոր սոցիալական ազդեցության և տնտեսական գործոնների համապարփակ ուսումնասիրության արդյունքում: Քեյլը շեշտել է, որ տեղադիրքի ընտրության հարցում հաշվի են առնվել նաև Հայաստանի Հանրապետության մասշտաբները, Երևանի կենտրոնին մոտ լինելու, հարակից բնակավայրերը միմյանց կապելու և միաժամանակ հանրապետության բնակչության մեծ մասին հասանելի լինելու հանգամանքները։

Նրա խոսքով՝ Ակադեմիական քաղաքը կհանդիսանա մշակութային և մտավոր ժամանցի միջավայր ուսանողների, դասախոսների, հետազոտողների և լայն հանրության համար՝ հաշվի առնելով, որ քաղաքում պլանավորվում է տեղակայել բազմաֆունկցիոնալ թատրոն-կինոթատրոն-համերգասրահ, մինչև 35 հազար հանդիսատեսի հնարավորությամբ ազգային ստադիոն, հանրային ընդարձակ միջավայրեր՝ մարզական ենթակառուցվածքներ, կանաչ տարածքներ, ջրավազաններ, գրադարաններ։

Ուսանողների շարժունություն, ճկուն դասացուցակ, կեցության նոր պայմաններ

Թոբիաս Քեյլի խոսքով՝ ուսանողները կունենան շարժունության և ճկուն դասացուցակի կազմման հնարավորություն և պայմաններ, ողջ օրվա ընթացքում ուսանողի որակյալ փորձառության անհրաժեշտ միջավայր, իսկ կեցության կարիք ունեցող ուսանողների, դասախոսների և հետազոտողների համար կգործեն նաև կացարաններ։ Քաղաքը լինելու է կանաչապատ մեծ մակերեսով, ունենալու է լճակ, տրանսպորտային զարգացած համակարգ:

Ակադեմիական քաղաքի տարածքը

Քաղաքը կառուցվելու է Երևանի 17-րդ թաղամասին հարող մոտ 680 հա տարածքում, որը սահմանակից է Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերին և տրանսպորտային տարբեր միջոցներով կապված է լինելու ինչպես Երևանին, այնպես էլ մարզերին։ Ակադեմիական քաղաքի տարածքում հնարավոր կլինի տեղակայել մինչև 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչև 8 պետական խոշորացված բուհ և մինչև 8 ոչ պետական կամ միջազգային բուհ:

Ակադեմիական քաղաքում առաջին փուլով նախատեսվում է գործարկել բուհական կլաստերներից չորսը՝ կրթական, արվեստների, տեխնոլոգիական, սպայական ուղղություններով։ Նշված կլաստերներում և դրանց հարակից տարածքներում նախնական հաշվարկով աշխատելու և բնակվելու է մոտ 44 000 մարդ: Ներկայում ընթանում են նաև Ակադեմիական քաղաքի լանդշաֆտի դիզայնի, քաղաքաշինական զարգացման պլանի, Ակադեմիական քաղաքի համար անհրաժեշտ կոմունալ ենթակառուցվածքների պլանավորման, տրանսպորտային ցանցի նախագծի կազմման աշխատանքները։

Նախագծման աշխատանքները կավարտվեն 2025 թվականին

Նախագծման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2025 թվականի աշնանը, որից հետո մեկնարկելու է կառուցապատման առաջին փուլը. նախնական գնահատմամբ՝ առաջին փուլի աշխատանքները կավարտվեն 2030 թվականին:

«Սա ապագայի նախագիծ է՝ հետագա 30 կամ միգուցե 50 տարվա համար: Բնականաբար այս ամբողջ նախագիծը չի կարող միանգամից իրականացվել: Ես հույս ունեմ, առաջին բուհը կարող է Ակադեմիական քաղաք տեղափոխվել 5-7 տարի հետո»,- ասել է նախագծող խմբի պատասխանատու Թոբիաս Քեյլը:

Գլխավոր նպատակը միջազգային չափանիշներով մրցունակ բուհական համակարգ ունենալն է

Ամփոփիչ խոսքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ նախագծման գործընթացում իրականացվող մանրակրկիտ ու որակյալ աշխատանքն ամբողջությամբ տալիս է այն վստահությունը, որ նույն կերպ շարունակելու դեպքում որակյալ կրթական միջավայր ենք ունենալու:

«Այս փուլում հարցերը, մտավախություններն ու անորոշությունները շատ են, և դա հասկանալի է: Դրանք չեն կարող չլինել, որովհետև գործ ունենք շատ մեծ ծրագրի հետ և այս պահին մենք չունենք բոլոր հարցերի պատասխանները: Սա մի աշխատանք է, որի ընթացքում մենք նաև սովորում ենք: Այդուհանդերձ, շատ կարևոր է վստահությունը, որ մենք ունենք վերջնակետի և ընտրված թիրախների նկատմամբ: Ժամանակակից բուհական միջավայրը և որակյալ կրթությունն ուսանողի համար անհրաժեշտ փորձառություն են, որն այսօր չենք կարողանում ապահովել: Եթե ունենք ավելի մեծ հավակնություններ արտերկրի բուհերի հետ մրցակցության առումով, ապա այս փոփոխություններն այլընտրանք չունեն»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Միջազգային լավագույն բուհերի առաջին 500-յակում առնվազն 4 բուհ ունենալու թիրախ է սահմանվել

Անդրադառնալով հանրային տիրույթում «Ակադեմիական քաղաք» ծրագրին առնչվող տարաբնույթ մեկնաբանություններին՝ Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ գլխավոր նպատակը միջազգային չափանիշներով մրցունակ բուհական համակարգ ունենալն է:

«Ոչ ոք չի պատրաստվում վնասել այսօրվա բուհական ու գիտական համակարգը. կարիք չկա դավադրություն փնտրել այնտեղ, որտեղ այն չկա: Կառավարությունը վերջին տարիներին շուրջ 280 %-ով ավելացրել է գիտության ֆինանսավորումը, որն ահռելի ծավալ է: Կառավարությունը միջազգային լավագույն բուհերի առաջին 500-յակում առնվազն 4 բուհ ունենալու թիրախ է սահմանել: Սա նշանակում է՝ որպես պետություն մենք պետք է ջանքեր ներդնենք բուհերը զարգացնելու համար, և այդ նպատակով պետության կողմից ամբողջությամբ ֆինանսավորվող բուհեր ենք ունենալու, որպեսզի կրթության որակը կախված չլինի այլևայլ գործոններից»,- խոսքն ամփոփել է նախարարը՝ ընդգծելով, որ որոշումները կայացվում են՝ հաշվի առնելով իրականությունը, հիմնավորումներն ու զարգացման պահանջը:

Ակադեմիական քաղաքի նախագծի հայեցակարգի ներկայացումից հետո նախագծային ընկերության պատասխանատուն, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը պատասխանել են ներկաների՝ նախագծին առնչվող հարցերին:

Դիտումների քանակ282
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Լուրեր 10։00 | ՀՀ-ն 35 տարեկան է. վարչապետը բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ | 21.09.2026 10:0021 Սեպ, 2026
  • Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը․ ՀՀ նախագահ 09:5921 Սեպ, 2026
  • Թող մեր անկախ պետականությունն ամրանա մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, իրավունքի գերակայության ամուր հենքի վրա․ ՄԻՊ 09:3821 Սեպ, 2026
  • Մենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը և ապահովենք Հայաստանի Հանրապետության անկախության հարատևությունը․ Ռուբինյան 09:1121 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4521 Սեպ, 2026
  • Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով 08:4121 Սեպ, 2026
  • Այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում հանդես կգամ ուղերձով․ Նիկոլ Փաշինյան 08:2321 Սեպ, 2026
  • Փա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը․ Սուրեն Պապիկյան 08:1121 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 35-րդ տարեդարձը 08:0421 Սեպ, 2026
  • Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար 23:4620 Սեպ, 2026
  • Այլընտրանքը կարող է ՀՀ-ՌԴ առողջ հարաբերությունների հիմք լինել 22:5620 Սեպ, 2026
  • «Հայանտառ»-ի տարածքում հայտնաբերվել է մեծ քանակի հատված փայտանյութ 22:4420 Սեպ, 2026
  • ԽՍՀՄ-ից հետո ներդրված միակ տեխնոլոգիան տեսախցիկներն են. էկոնոմիկայի նախարարը՝ «Արարատցեմենտի» մասին 22:2720 Սեպ, 2026
  • Վարչապետը հանդիպել է Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 դպրոցի աշակերտների հետ 22:1820 Սեպ, 2026
  • Անկախության հռչակագիրն ու նոր իրողությունները. Մեծ բանավեճ 21:5820 Սեպ, 2026
  • Շատ կարևոր է ունենալ դպրոց, որը ներշնչում է սովորել. վարչապետը՝ Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը 21:1820 Սեպ, 2026
  • ՀՀ-ն կխուսափի տնտեսական սահմանափակման քաղաքական պարտադրանքից. շուկաների դիվերսիֆիկացման արդյունքը 21:1520 Սեպ, 2026
  • Լուրեր | Ինչ հայտարարի կգան Փաշինյանն ու Պուտինը Մոսկվայում սպասվող հանդիպմանը. փորձագետներ 21:0020 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատանը երեխային ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ 20:5620 Սեպ, 2026
  • «Արևմտահայերենը վտանգված լեզու է. պետք է ողջ պահել այն» | Հարցազրույց Արա Գազանճեանի հետ 20:2820 Սեպ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 20.09.2026 19:5420 Սեպ, 2026
  • Բանակային դիրքեր, ինժեներական լայնածավալ աշխատանքները շարունակվում են. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 19:2720 Սեպ, 2026
  • Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում 19:1820 Սեպ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր 17:2320 Սեպ, 2026
  • Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետ 17:1720 Սեպ, 2026
  • Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում 16:4720 Սեպ, 2026
  • Նաիրիի համայնքային ոստիկանները ձերբակալել են հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձին 16:0420 Սեպ, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը և Ջուլի Դաբրուզինը քննարկել են բնապահպանական ոլորտում հայ-կանադական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 15:5220 Սեպ, 2026
  • «Փռի» փառատոնը՝ Շատջրեք բնակավայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:4620 Սեպ, 2026
  • Ստամբուլում մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը 15:0120 Սեպ, 2026
  • Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. Փաշինյան 14:4120 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով 14:2620 Սեպ, 2026
  • Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում 13:2120 Սեպ, 2026
  • Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում 13:0920 Սեպ, 2026
  • Վարչապետի ելույթը Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը 12:5520 Սեպ, 2026
  • Վարչապետը Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է պատարագի 12:5020 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում 12:4520 Սեպ, 2026
  • ԱԱԾ-ում նշվել է օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակը 11:0920 Սեպ, 2026
  • Ամերիկյան ներդրումային և գործարար շրջանակներին է ներկայացվել արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող հայկական Hecttor AI-ի ներուժը 11:0320 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության տոնին արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն փոփոխված աշխատանքային գրաֆիկով 10:4120 Սեպ, 2026
  • ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ 10:1120 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1720 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատան դայակը ազատվել է աշխատանքից՝ երեխային ծեծի ենթարկելու դեպքից հետո 00:5320 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան 00:3420 Սեպ, 2026
  • Մինաս Ավետիսյան. մեկ կտավի ցուցադրություն 23:1819 Սեպ, 2026
  • Մենք նոր-նոր ենք պետություն դառնում, առաջին քայլերն ենք անում իրական, անկախ պետություն ունենալու ուղղությամբ․ Արարատ Միրզոյան 23:0319 Սեպ, 2026
  • «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման հարցում լավագույն գործընկերը կարող է լինել Ռուսաստանը․ Նիկոլ Փաշինյան 22:5019 Սեպ, 2026
  • Հարատև պետություն. Հայաստանը պատրաստվում է 35-ամյակի տոնական միջոցառմանը 22:3319 Սեպ, 2026
  • Ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին դեմ չենք․ Փաշինյան 22:2119 Սեպ, 2026
  • Փաշինյանի հանձնարարությամբ Եկեղեցում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ զեկույց է պատրաստվել 22:0619 Սեպ, 2026
  • Պայքար ընտանեկան բռնության դեմ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5019 Սեպ, 2026
  • Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է N զորամաս 21:1519 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հարատև պետություն. ինչպես է նշվելու Հայաստանի Հանրապետության 35-ամյակը | 19.09.2026 21:0019 Սեպ, 2026
  • Լեռնագոգցի երիտասարդները «Հավասարության այգի» են հիմնել 20:5419 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.09.2026 20:3619 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությանը 20:1919 Սեպ, 2026
  • «ԳՊՄ գոլդ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 967 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:1419 Սեպ, 2026
  • Եթե Ռուսաստանը որոշի հարվածել ՆԱՏՕ-ի տարածքին, շատ երկրների համար դա լուրջ փորձություն կդառնա. Ռինկևիչս 19:5719 Սեպ, 2026
  • 5 տեսլա ՄՌՏ տեխնոլոգիան կներդրվի նաև Հայաստանում 19:5119 Սեպ, 2026
  • Թրամփը հրապարակել է իր 25 գլխավոր ձեռքբերումը 19:3719 Սեպ, 2026
  • Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» գլուխգործոցն առաջին անգամ ցուցադրվում է Հայաստանում 19:2419 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է նոր հեռահար գործողությունների մասին՝ ի պատասխան ռուսական հարվածների 19:0919 Սեպ, 2026
  • Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը՝ աշխարհի առաջատար լրատվամիջոցների էջերում 18:5619 Սեպ, 2026
  • ԱԲ միջազգային օլիմպիադայի ձեռքբերումները 18:3819 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենային 18:1519 Սեպ, 2026
  • Ռուսաստանում ընթանում է Պետդումայի պատգամավորների ընտրությունների երկրորդ օրվա քվեարկությունը 17:5819 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է ՌԴ դեմ «Դժոխային պատժամիջոցների» օրենքը 17:5419 Սեպ, 2026
  • Թրամփն արգելել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն 17:3619 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում 17:1319 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանն ամենաքիչ բացահայտված գանձերից է. միջազգային մամուլ | 19.09.2026 17:0019 Սեպ, 2026
  • Սուբվենցիոն ծրագրերի որակը կերաշխավորվի. նոր կարգավորումները գործում են օգոստոսի 21-ից 16:5419 Սեպ, 2026
  • Երբ ԱՄՆ-ը պատրաստ լինի բարեխիղճ գործարք կնքել, մենք էլ կանենք նույնը. Քարնի 16:3619 Սեպ, 2026
  • Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով 16:1119 Սեպ, 2026
  • Հայաստանի բանկային համակարգում առկա ավանդների ծավալը տասը տարում քառապատկվել է 15:5219 Սեպ, 2026
  • Լավրովն ու Ռուբիոն կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում 15:3619 Սեպ, 2026
  • Գիտամշակութային հանդիպում՝ Բերքաբերում 15:2919 Սեպ, 2026
  • Թրամփի 25 գլխավոր ձեռքբերումների ցանկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը 15:1319 Սեպ, 2026
  • Քաղաքակիրթ սպասարկում. Վաղարշապատում «Քաղաքացիների սպասարկման» գրասենյակ է բացվել՝ 76-րդը ՀՀ-ում 14:5419 Սեպ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ 14:2419 Սեպ, 2026
  • Կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք՝ Ջերմուկում․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի 14:1119 Սեպ, 2026
  • Միջազգային համագործակցության շրջանակում հանդիպում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնում 13:3719 Սեպ, 2026
  • Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ 13:1919 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին 13:1219 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Մոտ 8.3 տրիլիոն դրամ. բանկերում ներդրված ավանդների ծավալը ռեկորդային է 13:0019 Սեպ, 2026
  • Պակիստանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն անցել է 30-ը 12:5319 Սեպ, 2026
  • Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին 12:3219 Սեպ, 2026
  • Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ունենք 3 ներկայացուցիչ 12:1719 Սեպ, 2026
  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:1319 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը 12:0819 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը կգործուղվի Կատարի Պետություն 11:5419 Սեպ, 2026
  • Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Հունգարիա 11:4119 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը և Դանիան համաձայնության են եկել Գրենլանդիայի շուրջ 11:2919 Սեպ, 2026
  • Արտակարգ իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործում. ուսումնավարժանք՝ Գեղարքունիքի մարզպետարանում 11:1619 Սեպ, 2026
  • Խորհրդակցություն ՄԻՊ գրասենյակում. քննարկվել են մարզային ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր 10:5819 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:4519 Սեպ, 2026
  • Երևանում օդում փոշու պարունակությունը մի շարք օրերի գերազանցել է թույլատրելի սահմանը 10:1419 Սեպ, 2026
  • ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի 10:1019 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գորիս քաղաքում 09:5919 Սեպ, 2026
  • Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ 09:5419 Սեպ, 2026
  • Օգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու պարունակությունը ռեկորդային է եղել՝ 1979-ից ի վեր 09:4219 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015