Սերբիայի խորհրդարանի ղեկավար Անա Բռնաբիչը հունիսի 2-ին Բելգրադում վերընտրություն է նշանակել դեկտեմբերի 17-ի քվեարկության ժամանակ տեղի ունեցած խախտումներից հետո։
Նա բոլոր քաղաքական կուսակցություններին և կոալիցիաներին կոչ է արել ապահովել արդար և ճիշտ մրցակցություն։
2023 թվականի դեկտեմբերի 17-ին Սերբիայում անցկացված արտահերթ ընտրությունների պաշտոնական արդյունքները ցույց են տվել, որ նախագահ Ալեքսանդր Վուչիչի կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ է տարել խորհրդարանի ընտրությունում և քիչ առավելությամբ մեծամասնություն է ստացել Բելգրադի քաղաքային ընտրությունում։
Ընդդիմությունը, որը միավորվել է «Սերբիան ընդդեմ բռնության» դաշինքում, կոչ է արել հետաքննել խախտումները և վերընտրություն անցկացնել մայրաքաղաք Բելգրադում, որտեղ հայտնաբերել են համատարած կեղծիքներ: Ընդդիմությունը հազարավոր մարդկանց է ներգրավել բողոքի ցույցերին:
Եվրախորհրդարանը փետրվարի 8-ին բանաձև է ընդունել, որով հայտարարում է, որ Սերբիայում 2023 թվականի դեկտեմբերի 17-ին կայացած ընտրություններն արդար պայմաններում չեն անցել։ Կոչ է արվել անկախ հետաքննություն անցկացնել խախտումների վերաբերյալ:
Մարտի 2-ին էլ Բելգրադի քաղաքապետի պաշտոնակատար Ալեքսանդր Սապիչը հայտարարել է մայրաքաղաքում նոր ընտրություն անցկացնելու մասին։