Մեղադրանք է ներկայացվել Հայաստանի քաղավիացիայի վարչության նախկին պետին: Արտյոմ Մովսիսյանը, ըստ գործի նյութերի, անտեսել է, որ օդանավի 1 տարվա վարձը գերազանցում է դրա արժեքը, և չի գնել այն: Ավելին՝ նա իրեն պատկանող, բայց հորեղբոր որդու անվամբ գրանցված ընկերության միջոցով միջազգային չափանիշներին չհամապատասխանող օդանավ է գնել, այն վարձակալելու պայմանագիր կնքել: Պետությանը հասցվել է մոտ 274 մլն դրամի գույքային վնաս:
Մանրամասները` Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: