Ալմաթիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ անցկացվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Վարչապետն անդրադարձել է նաև միության երկրների համար ընդհանուր էներգետիկ շուկա ձևավորելու և զարգացնելու հեռանկարին, որի շուրջ անդամ պետությունների միջև առայժմ հստակ միասնական մոտեցում չկա: Նիստի ավարտին կառավարությունների ղեկավարները ստորագրել են համաձայնեցված փաստաթղթերն ու արձանագրությունները: Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա մայիսին` Բելառուսում:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: