Գլխավոր դատախազությունը պահանջում է Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանից հօգուտ պետության բռնագանձել մոտ 1 միլիարդ դրամ, գործը հակակոռուպցիոն դատարանում է: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 98 հայցադիմումներով դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի բռնագանձել ավելի քան 1075 անշարժ և 215 շարժական գույք, նաև 280 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց արժեքը գերազանցում է 512 միլիարդ դրամը:
Մանրամասները` Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: