Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը ներկայացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին. ներկա է եղել նաև նախագծող գերմանական ընկերության փոխտնօրենը: Թոբիաս Քեյլը նշել է, որ մինչև այս տարվա երկրորդ կիսամյակ հիմնական հայեցակարգը պատրաստ կլինի: Վարչապետը հանձնարարականներ է տվել «Ակադեմիական քաղաք»-ի ենթակառուցվածքների ստեղծման վերաբերյալ: Մինչև վարչապետի հետ հանդիպումը գերմանացի մասնագետը հատակագծի նախնական մշակումները ներկայացրել է նաև շահագրգիռ կողմերին:
Մանրամասները` Աննա Զախարյանի ռեպորտաժում: