• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ «Մեր ձևով»-ը մաֆիայի նշանաբանն է. Ավետիս Բաց հարթակ․ «Մեր ձևով»-ը... 20:46
Քաղաքական տարվա ամփոփում Քաղաքական տարվա ամփոփում 20:21
SOCAR-ը Թուրքիայում 225 մլն դոլարով էլեկտրակայան է գնել. «Հարևաններ» SOCAR-ը Թուրքիայում 225 մլն... 20:17
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ՀՀ-ն շահագրգիռ է հասնել տարածաշրջանի տնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը. Միրզոյան
Քաղաքականություն
18:2423 Հնվ, 2024

ՀՀ-ն շահագրգիռ է հասնել տարածաշրջանի տնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը. Միրզոյան

Դժվար է ստորագրությունը հետ կանչել մի բանից, որը մեծ հաշվով չի գործում, կամ՝ ինչի՞ մասին է խոսքը, երբ երեք ստորագրող կողմերից 2-ը մի շարք կետերով խախտել են այդ հայտարարությունը: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է հետ վերցնել ստորագրությունը Նոյեմբերի 9-ի փաստաթղթից:

«ՀՀ-ը, համենայն դեպս, մշտապես հավատարիմ է եղել պարտավորությունների այն հատվածին, որն ինքն էր ստանձնել, և այսօր էլ հավատարիմ է: Ցավոք սրտի, կրկնում եմ՝ մյուս երկու կողմն այդպես չեն վարվել, և ապացույցներն ավելի քան տեսանելի և շոշափելի են, այդ թվում և առաջին հերթին ԼՂ և Լաչինի միջանցքի մասով»,- նշեց Միրզոյանը:

Խոսելով տարածաշրջանում ապաշրջափակման մասին՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտեց, որ որևէ միջանցքի ստեղծման ուղղությամբ ՀՀ-ը պարտավորություններ չի ստանձնել ո՛չ նոյեմբրի 9-ի հայտարարության 9-րդ կետով, ոչ էլ հաջորդ հայտարարությամբ. օրինակ՝ հունվարի 11-ով շատ ավելի մանրամասն է, և, ըստ էության, բացվում է նոյեմբերի 9-ի 9-րդ կետը. ոչ էլ հետագա որևէ հայտարարությամբ:

«Կրկին ու կրկին մեր մոտեցումը հետևյալն է. ՀՀ-ն ոչ միայն պատրաստ է, այլև շահագրգիռ է հասնել տարածաշրջանի տնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը: Ընդ որում՝ մեզ համար հարցը միայն նեղ, իսկ երբեմն՝ հենց այդ կոնտեքստում են օգտագործում գործընկերները: Ոչ միայն նեղ՝ բուն Ադրբեջան-Նախիջևան կապի մասին է, ընդհանրապես տարածաշրջանի ենթակառուցվածների ապաշրջափակման. ենթակառուցվածքներ, որոնցից Հայաստանն էլ պիտի օգտվի: Ենթադրում եմ՝ բուն Ադրբեջանի, ասենք, օրինակ՝ երկաթուղային ենթակառուցվածքները և նախիջևանյան հատվածը: Շատ սահմանափակ չի կարող այս հարցը դիտարկվել»,- նշեց ՀՀ արտգործնախարարը:

Խոսելով այն մասին, թե ինչ են ուզում Ադրբեջանում կամ ինչ են կարծում, թե Հայաստանը ինչ պարտավորություն է ստանձնել, Միրզոյանն ասաց.

«Մենք մի շարք դեպքերում, այդ թվում և ԱԳ նախարարների միջև, այդ թվում և, օրինակ, ԱԽ քարտուղարի և մյուս դեպքում՝ Ադրբեջանի նախագահի խորհրդականի ոչ պաշտոնական շփումներում էլ և ընդհանրապես բազմաթիվ դրվագներում, ըստ էության, կարող ենք ասել՝ հանգել ենք համաձայնության, որ ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն՝ ամբողջական հարգանքով երկրների ինքնիշխանության նկատմամբ, երկրների իրավազորության նկատմամբ, ինչպես նաև համաձայն հավասարության, փոխադարձության սկզբունքների: Մենք շարունակում ենք պահել մեր այս դիրքորոշումը: Ի՞նչ է ասում ադրբեջանական կողմը: Մասնավորապես, ինչպես Ադրբեջանի նախագահն ասաց վերջին հարցազրույցում, իրենք պահանջում են, որ՝ 1. ադրբեջանական բեռները և ուղևորները կարողանան հատել Հայաստանի սահմանը և Ադրբեջանից հասնել Նախիջևան և հակառակ ուղղությամբ առանց որևէ մաքսային վարչարարության, 2. առանց որևէ անձնագրային սահմանային հատվածի վերահսկողության, 3. այս ենթակառուցվածքը պետք է լինի ռուս սահմանապահների վերահսկողության ներքո. զինված վերահսկողության ներքո: Ըստ էության, կարող եմ ասել, որ 3 պահանջն էլ ՀՀ ինքնիշխանության խախտում են ենթադրում: Մենք չենք կարող ընդունելի համարել, որ որևէ մեկը, որևէ երկրի որևէ քաղաքացին մեր սահմանն անցնի առանց սահմանային հատման հետ կապված վարչարարության»:

Նախարարն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է պրոցեդուրաների պարզեցման: «Մասնավորապես, թվային տեխնոլոգիաները բավականին նորարարական և արդյունավետ լուծումներ կարող են տալ, և մեզ համար որոշ լուծումներ կարող են քննարկվել և ընդունելի լինել: Բայց գաղափարապես՝ որ որևէ մեկը հատի Հայաստանի սահմանը, անցնի Հայաստանի տարածքով և մյուս կողմից Հայաստանի սահմանից դուրս գա, և ՀՀ համապատասխան մարմինները այդ մասին ինչպես հարկն է պատշաճ կարգով չտեղեկանան, այդպիսի իրավիճակ մեզ համար անընդունելի է: Նույնը 2-րդ կոմպոնենտը՝ մաքսային վարչարարությունը. եթե առաջին դեպքում մարդկանց վերաբերյալ էր, ապա այս երկրորդը՝ բեռների: Մենք պատրաստ ենք քննարկել այս կամ այն վերաբերելի վճարը, ինչպես պետք է արվի, կամ այդ վճարի չափը ինչքան պետք է լինի, կարող են լինել որորշ փոխադարձ կառուցողական փոխզիջումային լուծումներ, բայց գաղափարապես՝ բեռների խումբ հատեն Հայաստանի սահմանը, անցնեն Հայաստանի տարածքով և մյուս կողմից Հայաստանից դուրս գան առանց մաքսային վարչարարության՝ սա չի կարող լինել. սա հենց միջանցքային այն տրամաբանությունն է, որը մենք մշտապես ասել ենք, որ մեզ համար ընդունելի չէ»,- ասաց նա:

Անդրադառնալով անվտանգային կոմպոնենտին՝ Միրզոյանն ասաց, որ նույնիսկ Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չկա որևէ կետ, սահմանում, պնդում այն մասին, որ այս ենթակառուցվածքի անվտանգությունը պետք է ապահովեն որևէ այլ՝ երրորդ կողմի ուժեր. մասնավորապես, ռուսական սահմանապահները: «Ճիշտ հակառակը՝ բավականին պարզ կերպով և ուղիղ կերպով նշվում է, որ անվտանգություն ենթակառուցվածքները պետք է ապահովի ՀՀ-ը: Մենք այսօր էլ պատրաստ ենք մեր տարածքում և՛ այդ հատվածում, և՛ որևէ այլ տարածքում գործող կառուցվելիք որևէ ենթակառուցվածքի անվտանգությունը երաշխավորել և ակնկալում ենք, որ այն երկրներով, որոնցով այս փոխհամաձայնության արդյունքում, եթե այն ձեռք բերվի, մեր ապրանքները և մարդիկ, քաղաքացիները պետք է անցնեն, այդ երկրները պետք է երաշխավորեն այդ բեռների և այդ քաղաքացիների անվտանգությունը: Ուզում եմ մեկ անգամ էլ ընդգծել. Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և կարող է ապահովել իր տարածքով անցնող մարդկանց և բեռների անվտանգությունը»,- նշեց Արարատ Միրզոյանը:

Դիտումների քանակ22
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ծրագիրը գրանցել է շոշափելի և չափելի արդյունքներ 316 շենքերի էներգաարդյունավետ արդիականացման միջոցով. ՇՄ նախարար 17:2524 Դեկ, 2025
  • Որակյալ ու անվտանգ խմելու ջուր՝ Լուսակունքում 17:1324 Դեկ, 2025
  • Քրեական ոստիկանները բնակարանային գողություն կատարած 61-ամյա տղամարդու տանը թմրամիջոց են հայտնաբերել 17:0424 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Անհավանական թվացող զարգացումներ. Օվերչուկը՝ Ադրբեջանով ՀՀ բեռներ ուղարկելու մասին 17:0024 Դեկ, 2025
  • Պատգամավորներն այցելել են «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն 16:5324 Դեկ, 2025
  • Ինքնակամ շինությունները հաշվառելու լրացուցիչ հնարավորություն է տրվել 16:4424 Դեկ, 2025
  • ԼՂ-ից տեղահանված 253 ընտանիք դեռ չի իրացրել բնակարանի ձեռքբերման հավաստագիրը. ժամկետը երկարացվել է 16:3424 Դեկ, 2025
  • Պապոյանն ու Իսրայելի դեսպանը քննարկել են առևտրաշրջանառության ավելացման հեռանկարները 16:2424 Դեկ, 2025
  • Մոսկվայում մեքենայում տեղադրված ռումբի պայթյունից երեք մարդ է զոհվել 16:1524 Դեկ, 2025
  • Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. Հակակոռուպցիոն կոմիտե 16:0624 Դեկ, 2025
  • Հերթական ապատեղեկատվությունն է. ՊՆ մամուլի քարտուղարը հերքում է տարածել 16:0224 Դեկ, 2025
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում 15:4324 Դեկ, 2025
  • Արմավիրի մարզի համայնքները պլանավորված բյուջեն գերակատարել են 15:4024 Դեկ, 2025
  • Հայտնաբերվել է շուրջ 3 կիլոգրամ թմրամիջոց․ Քրեական ոստիկանության բացահայտումը 15:2924 Դեկ, 2025
  • Էկոլոգիական դաստիարակությունը սկսվում է դպրոցից 15:2524 Դեկ, 2025
  • Հանրային քննարկման է ներկայացվել Հանրակրթության պետական չափորոշչի փոփոխության նախագիծը 15:1924 Դեկ, 2025
  • Լուրեր 15:00 | Նոր դիվանագիտական հարաբերությունների հաստատում, դեսպանատների բացում. ԱԳՆ ամփոփում 15:0024 Դեկ, 2025
  • Սիրիան և Ռուսաստանը մտադիր են գործակցել ռազմական ոլորտում 14:5924 Դեկ, 2025
  • 2025-ին ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություններ է հաստատել երեք երկրի հետ. ԱԳՆ-ն ամփոփել է տարին 14:4424 Դեկ, 2025
  • Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին. կլինեն տեղումներ. Սուրենյան 14:3224 Դեկ, 2025
  • Ադրբեջանից եկած պրեմիում բենզինը մինչև 90 դրամ ավելի ցածր գնով է վաճառվելու, ինչը լավ է. Պապոյան 14:2024 Դեկ, 2025
  • Խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելումը ՄԻՊ հաստատության առաջնային ուղղություններից է. ՀՀ օմբուդսմեն 14:1324 Դեկ, 2025
  • Գրիգոր Աղասյան-100. «Հնչող կտավներ» 14:0024 Դեկ, 2025
  • Օվերչուկը հայտնել է Ադրբեջանի տարածքով Հայաստան արտահանումն ընդլայնելու ծրագրերի մասին 13:4624 Դեկ, 2025
  • Վրաստանի վարչապետը պահանջել է մանրածախ գները համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին 13:3324 Դեկ, 2025
  • Նախատեսվում է ստեղծել «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ. կնշանակվի գլխավոր տնօրենի պաշտոնակատար 13:2024 Դեկ, 2025
  • 2025-ի նոյեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 4.1 տոկոսով. ՊԵԿ 13:0724 Դեկ, 2025
  • Լուրեր 13։00 | Հայ ժողովուրդն արժանի է կայուն խաղաղության. Թրամփ | 24.12.2025 13:0024 Դեկ, 2025
  • ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Հայաստան 12:5624 Դեկ, 2025
  • Սիրիայի ԱԳՆ և ՊՆ ղեկավարները Մոսկվայում հանդիպել են ՌԴ նախագահ Պուտինի հետ. SANA 12:5424 Դեկ, 2025
  • Երաժշտությունը՝ ներքին ազատության ճանապարհ. պաշտոնյաներն այցելել են Ռոբերտ Ամիրխանյանին 12:3624 Դեկ, 2025
  • Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողները 12:2424 Դեկ, 2025
  • Խորհրդարանական ընտրությունների հավանական օրը հունիսի 7-ն է. 2026-ի աշնանը նաև մեծ թվով ՏԻՄ ընտրություններ են լինելու 12:1524 Դեկ, 2025
  • Գյումրիում կասեցվել է մսամթերքի արտադրամասի գործունեությունը 12:0524 Դեկ, 2025
  • Ամուսնու կողմից նախկին կնոջ սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 11:5324 Դեկ, 2025
  • Ձերբակալվել է Բունդեսթագում Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար գումար ստացած պատգամավորը 11:3924 Դեկ, 2025
  • Ձերբակալվել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա 11:2824 Դեկ, 2025
  • Ակտիվանում է Հայաստան – ԱՄՆ համագործակցությունը գյուղմթերքների արտահանման ոլորտում 11:2224 Դեկ, 2025
  • Երևանի Թբիլիսյան խճուղում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 11:1024 Դեկ, 2025
  • Ձևավորվել է ներքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի կազմը 10:4724 Դեկ, 2025
  • Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 31 մլն դրամը. ՔԿ 10:3524 Դեկ, 2025
  • «Ձորակ» խնամքի կենտրոնի նախկին տնօրենը մեղավոր է ճանաչվել խոշոր չափի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորություններն անցնելու համար 10:2224 Դեկ, 2025
  • Չարենցի երկերի ակադեմիական հրատարակության 2-րդ հատորը՝ ընթերցողի սեղանին 10:1524 Դեկ, 2025
  • Երևանի վարչական շրջաններում ջուր չի լինի. հասցեներ 10:1124 Դեկ, 2025
  • Լուրեր 10։00 | ՀՀ-ն սոցիալական զարգացման ճիշտ ճանապարհով է ընթանում. զեկույց | 24.12.2025 10:0024 Դեկ, 2025
  • Թրամփը Նիկոլ Փաշինյանին անձնական մակագրությամբ նվեր է փոխանցել՝ ի նշան բարձր գնահատանքի. Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի հետ 09:3624 Դեկ, 2025
  • Անկարայում հայտնաբերվել են կործանված ինքնաթիռի մնացորդները. Լիբիայի գլխավոր շտաբի պետն ու նրան ուղեկցած անձինք զոհվել են 09:3124 Դեկ, 2025
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:5624 Դեկ, 2025
  • ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է Կոտայքի մարզի տարածքային պաշտպանության բրիգադին կցագրված պահեստազորայինների հետ 08:5124 Դեկ, 2025
  • ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը մի քանի օր փակ կլինի 08:3624 Դեկ, 2025
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի 08:2724 Դեկ, 2025
  • Թալին-Դաշտադեմ ճանապարհին ավտոմեքենա է այրվել 08:0824 Դեկ, 2025
  • «Ֆլայուան Արմենիա» ընկերությունը 2025-ի 9 ամսում 4 մլրդ 837 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 07:5924 Դեկ, 2025
  • Հարություն Խաչատրյանի 10 ֆիլմ ցուցադրվել է Փարիզի «Պոմպիդու» կենտրոնում 01:1524 Դեկ, 2025
  • Հրապարակվել է գլոբալ սոցիալական առաջընթացի ինդեքսը. Հայաստանը ամենաշատ առաջընթաց գրանցած երկիրն է 01:0424 Դեկ, 2025
  • Բռնության դեպքերի թվի աճ կա. մարտի 1-ից բռնարարը պարտավոր կլինի կրել «հսկող» թևնոց կամ ժամացույց 00:4824 Դեկ, 2025
  • Մարիամ Մկրտչյանին կանանց գրոսմայստերի կոչում է շնորհվել 00:3324 Դեկ, 2025
  • Շիրակի մարզպետը հաստատել է, որ իր պաշտոնանկության վերաբերյալ քննարկում եղել է 00:2124 Դեկ, 2025
  • Գլյուկոզի շարունակական մոնիտորինգի համակարգերն արդեն հասանելի են երեխաներին ու դեռահասներին. ինչպես են դրանք բաշխվելու 00:1024 Դեկ, 2025
  • ՔՊ վարչությունը հանդիպել է 2026-ի ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած կուսակցականների հետ 23:5623 Դեկ, 2025
  • Լիբիայի գլխավոր շտաբի պետին տեղափոխող ինքնաթիռը ռադարներից անհետացել է Անկարայի մոտակայքում 23:5023 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 24-ի եղանակային կանխատեսումները 23:1823 Դեկ, 2025
  • Ղազախական ցորենի շուրջ աղմուկը թարմացվում է. սարսափազդու պնդումներում մասնագետը հիմք չի տեսնում 23:0023 Դեկ, 2025
  • Դպրաբակում այրվել է մոտ 1200 հակ անասնակեր․ ՆԳՆ 22:4123 Դեկ, 2025
  • Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահների հետ 22:2123 Դեկ, 2025
  • Հարցազրույց Արամ Սարգսյանի հետ 22:0623 Դեկ, 2025
  • ՀՀ բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակն աճել է 9.7%-ով 21:5123 Դեկ, 2025
  • ԲԴԽ-ն դատավոր Արշակ Պետրոսյանին նախազգուշացում հայտարարեց 21:4023 Դեկ, 2025
  • Վիրտուալ խոսակցության մեջ պատմական Հայաստանը ինձ ասում է՝ մի՛ գնացեք իմ ճանապարհով․ Փաշինյան 21:2423 Դեկ, 2025
  • Հայաստանում կատարվել է առաջին ռոբոտային վիրահատությունը 21:1223 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Կառավարության ստանձնած մեծագույն պարտավորությունը մենք կատարել ենք. վարչապետ 21:0023 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 23-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5623 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 23.12.2025 20:4323 Դեկ, 2025
  • «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի 2-րդ օրվա ցուցանիշներ 20:2923 Դեկ, 2025
  • Խաղաղության մասին խոսույթը կոնֆլիկտային տրամադրությունից դուրս պետք է պահել. Սոնա Ղազարյան 20:1823 Դեկ, 2025
  • ԱՄՆ-ը Ղազախստանին և Ուզբեկստանին կհրավիրի G20-ի գագաթնաժողովին. Թրամփ 20:0223 Դեկ, 2025
  • Էներգաարդյունավետ հարցում 19:4823 Դեկ, 2025
  • Վրաստանի և Թուրքիայի ՆԳ նախարարները քննարկել են համագործակցության խորացումը 19:3623 Դեկ, 2025
  • Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են 1 կիլոգրամից ավելի թմրամիջոց 19:2423 Դեկ, 2025
  • Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի մի շարք շրջանների 19:1123 Դեկ, 2025
  • Լուրեր 19:00 | Ատեստավորված 4600 ոստիկան ստանում է հավելավճար | 23.12.2025 19:0023 Դեկ, 2025
  • Վթար Երևանում. տուժածը հոսպիտալացվել է 18:5923 Դեկ, 2025
  • Ատեստավորման նոր մեխանիզմը նպաստում է ոստիկանների ծառայողական աճին 18:5423 Դեկ, 2025
  • Հայաստանում տղամարդիկ 1.6 անգամ ավելի բարձր են վարձատրվում, քան կանայք 18:4123 Դեկ, 2025
  • Չինաստանի ԱԳՆ-ն Կիևին կոչ է արել պատժամիջոցներ չսահմանել ՉԺՀ քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ 18:3223 Դեկ, 2025
  • ՀԷՑ-ը սկսել է մատուցել վճարովի հիմունքներով լրացուցիչ ծառայություններ 18:2023 Դեկ, 2025
  • Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը 18:0923 Դեկ, 2025
  • Անչափահասները՝ անվտանգ միջավայրում. քննարկում 17:5623 Դեկ, 2025
  • ՀՀ նախագահը Ռուբեն Նազարեթյանին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով 17:4623 Դեկ, 2025
  • Աշտարակ համայնքում ավարտվում է 2024-ի ասֆալտապատման սուբվենցիոն ծրագիրը 17:2923 Դեկ, 2025
  • Կինոարտադրության զարգացումը պետության առաջնահերթություններից է․ ներկայացվել են ոլորտում իրականացված ծրագրերը 17:1423 Դեկ, 2025
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են փոխադարձ հարվածները 17:0423 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | ՌԴ նմուշը 2-րդ, իսկ Ղազախստանինը՝ 3-րդ կարգի ցորենին է. սա է իրականությունը. ՍԱՏՄ 17:0023 Դեկ, 2025
  • Կայացել է ՀՀ-ի և Եգիպտոսի միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստը 16:4923 Դեկ, 2025
  • 2025-ի աշունը Հայաստանում. ջերմաստիճանի բարձրացում և տեղումների նվազում 16:4123 Դեկ, 2025
  • Բուլղարիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին 16:2723 Դեկ, 2025
  • Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են մարիխուանա, մեթամֆետամին, կոկաին, հերոին և մեթադոն տեսակի թմրամիջոցներ 16:1623 Դեկ, 2025
  • ԱՍՀ նախարարը և ԱՀԿ գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները 16:0423 Դեկ, 2025
  • Գրենլանդիան Դանիայի Թագավորության անբաժանելի մասն է. եվրոպացի պաշտոնյաները՝ Թրամփի ծրագրերի մասին 15:5223 Դեկ, 2025
  • Տեղի է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» հաշվետու գիտաժողովը 15:4123 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015