Արմավիրի մարզում վարչապետի շրջայցերը դպրոցներ շարունակվել են: Կառավարության ղեկավարը ծանոթացել է Արտիմետի ու Ջանֆիդայի դպրոցների նորակառույց մարզադահլիճների պայմաններին ու բոլոր տեղերում էլ հայտնաբերել թերություններ:
Պետբյուջեից ֆինանսավորվող ծրագրերում որևէ թերություն անընդունելի է, նման ծրագրերը չեն կարող համարվել ավարտված՝ նշել է վարչապետ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը մինչև այդ եղել էր Արագածի և Վաղարշապատի դպրոցներում, այնտեղ էլ կատարված աշխատանքի որակը վարչապետին չէր գոհացրել:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի տեսանյութում։