• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Փաշինյան-Պուտին հանդիպման ուղերձները. Մեծ բանավեճ Փաշինյան-Պուտին հանդիպման ուղերձները. Մեծ բանավեճ 22:35
Այլ հայացք Հայաստան–Ռուսաստան հարաբերություններին Այլ հայացք Հայաստան–Ռուսաստան հարաբերություններին 15:48
Բաց հարթակ․ 2000-ականներից սկսեցին «Արձագանք» ստուդիայի երգիչների «օդերը փակել». Բայաթյան Բաց հարթակ․ 2000-ականներից սկսեցին... 20:52
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մեծ սպորտն ինչ-որ առումով նաև պետական ինստիտուտ է. վարչապետը մասնակցել է 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը
Քաղաքականություն
23:1828 Դեկ, 2023

Մեծ սպորտն ինչ-որ առումով նաև պետական ինստիտուտ է. վարչապետը մասնակցել է 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ ներկա է գտնվել 2023 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, պաշտոնատար այլ անձինք, հայկական սպորտի ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Միջոցառման սկզբում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Գործադիր իշխանության, օրենսդիր իշխանության հարգելի ներկայացուցիչներ,
Մարզաշխարհի հարգելի ներկայացուցիչներ,

Նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս նախորդ տարում մեր արձանագրած սպորտային ցուցանիշների առիթով։ Այդ ցուցանիշները վստահություն են տալիս, որ այն քաղաքական որոշումները, որ մենք կայացնում ենք, առնվազն ճիշտ ընթացք ունեն։

Հիշում եք, երբ որոշում էինք կայացրել, որ պետք է մարզիկներին, ովքեր առաջին հաջողություններն են ունենում, կամ հաջողության առաջին նախանշաններն են ցույց տալիս, պետք է իրենց հաջողության ճանապարհին ուղեկցենք։ Այս առումով, հաճույքով եմ ուզում արձանագրել, որ այսօրվա դրությամբ Հայաստանի պետական բյուջեից երկու մարզիկ ստանում են ամիսը մեկ միլիոն դրամ և ավելի աջակցություն, 24 մարզիկ ստանում են 500 հազար դրամ և ավելի աջակցություն, 64 մարզիկ ստանում են 100-ից 500 հազար դրամ ամենամսյա աջակցություն։

Սա շատ կարևոր է, ինչո՞ւ, որովհետև պիտի առավելագույնն անենք, որ մեր տաղանդավոր մարզիկները հնարավորություն ունենան կենտրոնանալ իրենց մարզական գործի վրա։ Այս առումով, որպեսզի պատանիներն այս կետին հասնեն, շատ էական է, որ լինեն մարզական ենթակառուցվածքներ։

Հաճույքով եմ արձանագրում, որ 2023 թվականի ընթացքում շահագործման ենք հանձնել 52 դպրոցական մարզադահլիճ, որոնք մեր մարզիկները նաև օգտագործում են մարզումների համար, ֆիզկուլտուրայի դասերի համար, և այդ 52 մարզադահլիճներից 24-ը կամ կառուցվել, կամ հիմնանորոգվել են առանձին վերցրած որպես մարզադահլիճ, ևս 28 դպրոցում ուղղակի դպրոցի ընդհանուր վերանորոգման, կամ կառուցման, կամ հիմնանորոգման շրջանակներում կառուցվել են նաև այս մարզադահլիճները։

Ընդհանուր առմամբ, շատ կարևոր է արձանագրել նաև այն դինամիկան, որ ունենք սպորտի ոլորտի ֆինանսավորման բնագավառում։ 2018 թվականին Հայաստանում սպորտի ոլորտը տարեկան բյուջեից ֆինանսավորվում էր 2 մլրդ 144 մլն դրամ։ 2023 թվականին սպորտի ոլորտի ֆինանսավորումը կազմել է 10 մլրդ 288 մլն դրամ։ Այսինքն` 2018-ի համեմատ 8 մլրդ 144 մլն դրամով կամ 479 տոկոսով ավելի։

Նաև ուրախությամբ եմ արձանագրում, որ այս տարի ավարտել ենք 7 մարզական օբյեկտներ, որոնք շահագործման են հանձնվել կառավարության, կամ Երևանի քաղաքապետարանի, կամ գործընկեր ֆեդերացիաների կողմից։ Մասնավորապես, Խորեն Հովհաննիսյանի ֆուտբոլի դպրոցը, Դիլիջանի մասնավոր դպրոցը, երբ համայնքի և մասնավորի համագործակցությամբ վերջերս բացումը տեղի ունեցավ, Երևանի բադմինթոնի մարզադպրոցը, Կիլիկիայի հայտնի մարզադահլիճը։

Առաջիկա 10-15 օրերին Ջրառատում շահագործման կհանձնվի Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցը։ Այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից 3 մարզադպրոց է շահագործման հանձնվել. Արաբկիրի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցը, Շենգավիթի համալիր մարզադպրոցը, Շենգավիթի կոխ ազգային ըմբշամարտի մարզադպրոցը։

Նաև 2024 թվականին ծրագրեր ունենք, և շինարարության տարբեր փուլերում կլինեն, մասնավորապես, Երևանում հեծանվային սպորտի, գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցները, Շիրակում Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրը, Երևանում Օլիմպիական հերթափոխի քոլեջի վերակառուցում տեղի կունենա, Երևանում կսկսենք Օլիմպիական հերթափոխի քոլեջի բոքսի և ձյուդոյի մարզադահլիճի նախագծման աշխատանքները, Ալագյազ համայնքի համար Ռոման և Մալխաս Ամոյանների անվան մարզադպրոցի նախագծման աշխատանքները, Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի աշխատանքները, խաղային մարզաձևերի մարզադպրոցը Երևանում և Վայոց ձորում, Եղեգնաձորում և Բերդում մարզական կենտրոնների կառուցումը կձեռնարկենք, որը կլինի և ֆիթնես կենտրոն, և մարզադպրոց, և երեխաների, և մեծահասակների համար։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ նախատեսում ենք 4 ֆուտբոլային դպրոցների կամ ակադեմիաների ստեղծում Արտաշատում, Երևանի Դավթաշեն վարչական շրջանում, Իջևանում, Մարտունիում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կիրականացնի նաև 40 մարզադաշտերի շինարարություն Երևանում, Կոտայքում, Արմավիրում և Սյունիքում։ Ինչպես նաև դպրոցաշինության ծրագրի շրջանակներում կշարունակենք մեր աշխատանքները։ Նաև նախատեսվում են Շենգավիթի մենապայքարային ձևերի բարձրագույն վարպետության մարզադպրոցի հիմնանորոգման, վերակառուցման աշխատանքները, Աջափնյակի համալիր մարզադպրոցի, Նոր Նորքի Տորք Անգեղ մարզամշակութային համալիրի աշխատանքները։ Գիտեք նաև, որ Ազարյանի անվան մարզադպրոցի նոր կենտրոնի կառուցում է նախատեսվում։

Կարճ ասած, մենք մարզական ոլորտի մեծ ծրագրեր ենք իրականացնում նաև հետևյալ ըմբռնմամբ. այսօր կան այլ ենթակառուցվածքներ, որոնք նախագծային առումով ի սկզբանե նախատեսված չեն մարզական ոլորտում օգտագործման համար, բայց մենք շատ դեպքերում այդ օբյեկտներ այցելելով տեսնում ենք, որ այնտեղ հնարավոր է նաև որոշակի մարզաձևերի, խմբակների պարապմունքներ կազմակերպել։ Իմ հանձնարարականն է, որ այդ ուղղությամբ գնանք և նաև մասնավոր հատվածին վարձակալության տանք այդ տարածքները։ Ուրախ եմ, որ որոշակի հետաքրքրություն է առաջանում։

Մեծարգո պարոն նախագահ,
Հարգելի գործընկերներ,

Սպորտի բնագավառում շատ ասելիքներ ունենք, և դա լավ է: Իհարկե համարում եմ, որ սպորտին պետք է վերաբերվենք որպես ռազմավարական ճյուղ, և այդ ռազմավարությունը պետք երկու ուղղությամբ զարգանա: Ուղղություններից մեկը սպորտի մասսայականությունն է, որը մեր ռազմավարական նպատակներից մեկի հետ ուղիղ կապ ունի` առողջ ապրելակերպի քարոզչության սերմանումը Հայաստանի Հանրապետությունում: Եվ, իհարկե, մենք պետք է կարողանանք զարգացնել ոլորտն այնպես և այնքան, որ սպորտն ընկալենք որպես տնտեսության ճյուղ, որովհետև մեծ հաշվով սպորտը տնտեսության ճյուղ է և մենք բոլորս պետք է այդ ուղղությամբ տրամադրվենք:

Այսքան մարզական օբյեկտները գրագետ կառավարման անհրաժեշտություն ունեն, հենց մարզական օբյեկտների գրագետ կառավարումն արդեն տնտեսական խնդիր է: Բոլոր դեպքերում Կառավարությունը կապիտալ ներդրումներ է անում, որպեսզի այդ մարզական օբյեկտները, ինչպես տնտեսագետները սիրում են ասել, ավելացված արժեք ստեղծեն: Որովհետև զուգահեռ ստեղծվում են հյուրանոցային համալիրներ, ժամանցի կենտրոններ և այլն: Եվ մեր ընկալումն այն չպետք է լինի, որ սուբսիդավորման պրոցեսը պետք է շարունակվի, այդ մարզական օբյեկտները պետք է տնտեսական ճիշտ հենքի և բանաձևերի վրա դրվեն, որպեսզի դրանք էֆեկտիվ կառավարվեն: Ոչ թե արված ներդրումը ժամանակի մեջ մաշվի, այլ եղած ներդրումը նոր միջոցներ բերի և ապահովի ֆիզկուլտուրայի և սպորտի բնականոն զարգացումը:

Եվ իհարկե, այս ամենն անում ենք նաև մեր սիրելի մարզիկների հաջողություններից ոգևորված և հույս ունենք նաև, որ Կառավարության այսպիսի մոտեցումները նրանց մի փոքր լրացուցիչ ուժ կտա, որպեսզի նրանք մրցահարթակներում իրենց ավելի լավ զգան, ավելի վստահ զգան, վստահ լինելով, որ այն ինչ անում են, ոչ միային իրենց թիմի, ոչ միայն իրեն մարզական միջավայրի, ոչ միայն իրենց թաղամասի և քաղաքի համար է էական և ռազմավարական, այլ Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման համար: Որովհետև մեծ սպորտն ինչ-որ առումով նաև պետական ինստիտուտ է, որովհետև իհարկե հաջողության դեպքում մարզիկները փառաբանվում են և դա նորմալ է, բայց եթե անկեղծ լինենք, ավելի շատ փառաբանվում է երկիրը, պետությունն իր պետական ատրիբուտներով: Նաև սա է պատճառը, որը ուզում ենք սպորտը շարունակաբար զգա Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությունը և սպորտի օրինակով ոգևորվեն նաև պատանիներն՝ առողջ ապրելակերպ որդեգրելու առումով:

Կարևոր է, որ նաև մեր կայացրած որոշումներն ենք ձևափոխում: Օրինակ, երբ հիմնեցինք խճուղային հեծանվավազքի վարչապետի գավաթը, երկու տարի անցկացրել ենք այն և դժգոհ չենք այդ մրցաշարից, հետո նաև ժամանակի հովերը հաշվի առնելով, մտածեցինք, որ լավ կլինի դպրոցականների շրջանում հեծանիվ վարելու մշակույթն ավելի մասսայական դարձնել: Որոշեցինք հանրապետության բոլոր դպրոցների տարբեր տարիքային խմբերի համար ձեռք բերել չորսական հեծանիվ և հեծանվավազքի վարչապետի գավաթի մրցաշարը դարձնել թիմային:

Հարգելի մարզիկներ,
Հարգելի մարզիչներ,

Ուզում եմ շնորհակալություն հայտնել 2023 թվականին ձեր գործադրած ջանքերի համար, մենք ձեզ շնորհակալ ենք և այն ինչ անում ենք՝ չենք համարում, որ անում ենք բավարար: Հաստատ դուք ավելիին եք արժանի, բայց կարծում եմ, ինչ արվում է՝ վատ չէ և հույս ունեմ, որ ներքուստ ձեզ գնահատված եք զգում: Այս ծրագրերը, այս մոտեցումները նաև ձեզ վստահություն են տալիս, թե ինչքան կարևոր եք դուք, ձեր գործը Հայաստանի Հանրապետության համար»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ամփոփելով մարզական տարին՝ նշել է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր տարիքային խմբերի մարզիկ-մարզուհիներն Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, գավաթի խաղարկություններում, Ֆրանկոֆոնիայի և ԱՊՀ խաղերում 2023 թվականին, ընդհանուր առմամբ, նվաճել են ռեկորդային 445 մեդալ, այդ թվում՝ 125 ոսկե, 127 արծաթե, 193 բրոնզե: Այս ցուցանիշը 2022 թվականի համեմատ ավելի է 44,9 տոկոսով: Նախորդ տարի մեդալների թիվը կազմել էր 307:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը պարգևները հանձնել է 2023 թ. հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին, 2023 թ. հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանին, 2023 թ. ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանին, 2023 թ. սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության ոսկե և բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանին, 2023 թ. ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանին, 2023 թ.՝ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանին, 2023 թ.՝ բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանին, 2023 թ. ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանին:

Հարգելի պատճառներով միջոցառմանը ներկա չեն գտնվել 2023 թ. ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վազգեն Թևանյանը և 2023 թ. բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը: Մրցանակները կհանձնվեն ավելի ուշ:

Դիտումների քանակ313
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ 11:1907 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանները հայտնաբերել են կարճացված փողերով հրացան 11:1307 Սեպ, 2026
  • Չլիցենզավորված առցանց խաղային գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը կուժեղանա․ ՊԵԿ 10:5907 Սեպ, 2026
  • Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 9-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը 10:5207 Սեպ, 2026
  • Պարտադրել է մնալ դրսում՝ գումարը վաստակել, փոխանցել․ Երևանի բնակչուհին մարմնավաճառ երկու կանանց սեռական շահագործման է ենթարկել 10:1507 Սեպ, 2026
  • Բյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց․ ՀՎԿԱԿ 10:0607 Սեպ, 2026
  • Լուրեր 10։00 | Վարչապետը չեզոքացրել է անկլավների մասով մանիպուլյացիայի հնարավորությունը 10:0007 Սեպ, 2026
  • Մայամիի օդանավակայանում վթարի է ենթարկվել Amazon Air-ի բեռնատար ինքնաթիռը․ զոհեր և վիրավորներ կան 09:4907 Սեպ, 2026
  • Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի 09:2407 Սեպ, 2026
  • Երկիրը գնալով ավելի շատ ջերմություն է կուտակում․ տեմպն աճել է ավելի քան 3 անգամ 09:0407 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1507 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0407 Սեպ, 2026
  • ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել 1958-ին Ներքին Սասնաշենի մոտ խոցված ամերիկյան ինքնաթիռի անձնակազմի զոհերի հիշատակին 23:1506 Սեպ, 2026
  • Մեր ժամանակների հերոսը. Անահիտ Սիմոնյան 23:0106 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում 22:5206 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանի գործով երկու դատավոր, վեց տարի տևած դատաքննություն՝ առանց դատավճռի 22:4306 Սեպ, 2026
  • «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները 22:3806 Սեպ, 2026
  • Փաշինյան-Պուտին հանդիպման ուղերձները. Մեծ բանավեճ 21:4706 Սեպ, 2026
  • Երևանը ձևակերպում է խնդիրն ու լուծման ուղիներ առաջարկում. ինչ ճակատագիր է սպասվում երկաթուղուն 21:4506 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ն իր շահը չի զոհաբերելու Ռուսաստանին. փորձագետները՝ երկաթուղու մասին 21:0006 Սեպ, 2026
  • Անկլավների թեման շահարկող արտաքին և ներքին դերակատարները ձգտում են թուլացնել ՀՀ դիրքերը. փորձագետներ 20:3306 Սեպ, 2026
  • Vlume թվային հարթակը հասանելի է դարձնում հայերեն բովանդակությունը | Հարցազրույց Մարտիկ Չոլաքեանի հետ 19:4906 Սեպ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 06.09.2026 19:1606 Սեպ, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռու մարզի Ծաղկաբեր բնակավայրում 19:0906 Սեպ, 2026
  • ՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականը 17:1306 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 6-7-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում 17:0706 Սեպ, 2026
  • Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերը 16:5206 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով 14:4006 Սեպ, 2026
  • Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ 13:2906 Սեպ, 2026
  • Բազմաբնակարան շենքում կանխվել է հրդեհի տարածումը. hոգեբանական աջակցություն է ցուցաբերվել 3 քաղաքացու 12:5606 Սեպ, 2026
  • Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ 12:0706 Սեպ, 2026
  • Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը 11:1706 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզում 10:0106 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գավառում 09:5006 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:0806 Սեպ, 2026
  • Արվեստագետի և արվեստասերի հանդիպում՝ թվային միջավայրում 00:5706 Սեպ, 2026
  • Մարիաննա Գևորգյանը՝ միջազգային մրցույթի հաղթող 00:2706 Սեպ, 2026
  • Կիևը և Մոսկվան 3 օրով կդադարեն միմյանց ուղղված հարվածները 00:0906 Սեպ, 2026
  • Լակտոզային անտանելիություն. ախտանիշներն ու բուժումը 23:4805 Սեպ, 2026
  • «Նորք» և «Հաղթանակ» խնամքի շուրջօրյա կենտրոնները կմիավորվեն 23:1805 Սեպ, 2026
  • Tour of Armenia միջազգային հեծանվավազք մրցաշարին կմասնակցի պրոֆեսիոնալ 16 թիմ՝ հաղթահարելով 587 կմ 22:5405 Սեպ, 2026
  • Աշխարհում թմրանյութ օգտագործողների թիվը 2024-ին հասել է ռեկորդային՝ 331 միլիոնի. զեկույց 22:1605 Սեպ, 2026
  • Հայաստանի բնապահպանական խնդիրներն ու COP 17 համաժողովը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5005 Սեպ, 2026
  • Մարիա Ազիզյանը հաղթել է ITF-ի J60 պատանեկան մրցաշարում 21:4405 Սեպ, 2026
  • Առաջարկվում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները․ ԱՆ 21:2005 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Ուժ, արագություն՝ եղնիկը Tour of Armenia միջազգային հեծանվավազքի խորհրդանիշ 21:0005 Սեպ, 2026
  • Սերբիայի առաջիկա խորհրդարանական ընտրություններում Ալեքսանդր Վուչիչը կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու 20:5805 Սեպ, 2026
  • Հասմիկ Սևոյանի աբստրակտ կտավները 20:4905 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 05.09.2026 20:4105 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է երեք օրով դադարեցնել Մոսկվային հարվածները 20:2805 Սեպ, 2026
  • Նոր շունչ՝ Թումանյանի թանգարանին 20:1905 Սեպ, 2026
  • Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի 20:0805 Սեպ, 2026
  • ԱՄՆ նախագահի բանագնացները Մոսկվայում են 19:5905 Սեպ, 2026
  • «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 808 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:4605 Սեպ, 2026
  • Պակիստանի խորհրդարանը Ասիմ Մունիրին աննախադեպ լիազորություններ է շնորհել 19:3605 Սեպ, 2026
  • Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշը 19:1805 Սեպ, 2026
  • Գազան չի վերականգնվի՝ առանց ապառազմականացման. Նեթանյահու 18:4205 Սեպ, 2026
  • Այդ մասին դեռ վաղ է հետևություններ անել. վարչապետը՝ 2018-ի թավշյա հեղափոխության մասին 18:2605 Սեպ, 2026
  • Պուտինը հրահանգել է երեք օրով դադարեցնել Կիևին հարվածները 17:5305 Սեպ, 2026
  • Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա 17:2705 Սեպ, 2026
  • Արդարադատության նախարարությունում քննարկվել են «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիայի պահանջները 17:1705 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | ՀՀ-ին էլի հեղափոխություն է պետք.վարչապետը՝ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին 17:0005 Սեպ, 2026
  • Լիբանանի հարավին իսրայելական բանակի հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ 16:5605 Սեպ, 2026
  • Էջմիածինը մեծ շինհրապարակ է դարձել. զուգահեռաբար բազում ծրագրեր են իրականացվում 16:4405 Սեպ, 2026
  • Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հստակ ժողովրդական մանդատ ունի․ վարչապետի խոսնակը՝ WSJ-ին 16:2305 Սեպ, 2026
  • Թրամփի բանակցողները կմեկնեն Մոսկվա և Կիև 16:1205 Սեպ, 2026
  • Աղավնատունը՝ խնամված ու մաքուր համայնքի լավագույն օրինակ 15:5105 Սեպ, 2026
  • Նեպալում հզոր սողանքի և ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1 344-ի 15:3705 Սեպ, 2026
  • Սեռական հետապնդումից մինչև տվյալների գողություն ու շանտաժ՝ օնլայն խաղերն անվտանգ չեն. ում դիմել 15:1405 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:5705 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանով 14:4605 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին 14:3005 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 14:2705 Սեպ, 2026
  • Ճիշտ չէ գործատուին պարտադրել վճարել աշխատողի առողջության համար. ՀԳՀՄ նախագահ 14:1405 Սեպ, 2026
  • Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ը առաջիկայում կարող է կրկին հարվածել Իրանի տարածքին 13:5205 Սեպ, 2026
  • Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած 13:3105 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը պետք է հաշվի առնի գետնին ստեղծված իրավիճակը. Ռյաբկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին 13:2105 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը ԿԶԵՀ-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է Հյուսիս-հարավի 4-րդ տրանշի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերին առնչվող հարցեր 13:0105 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 |Ովքեր են վճարելու 200 000 դրամից քիչ ստացողի առողջության ապահովագրության համար.նախագիծ 13:0005 Սեպ, 2026
  • Բարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն 12:5805 Սեպ, 2026
  • Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը 12:4905 Սեպ, 2026
  • ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ 12:4005 Սեպ, 2026
  • Ուիթքոֆը և Քուշները Կիևում կլինեն սեպտեմբերի 6-ին. Զելենսկի 12:2705 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի երեք վարչական շրջաններում 12:1305 Սեպ, 2026
  • Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները կանխել են վտանգավոր զարգացումները․ առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ 12:0605 Սեպ, 2026
  • Թրամփը հաստատել է, որ իր բանագնացները կմեկնեն Մոսկվա և Կիև 11:4805 Սեպ, 2026
  • Դեսպան Մարգարյանը և Լիտվայի Սեյմասի փոխխոսնակը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր 11:3205 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում 11:2705 Սեպ, 2026
  • Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը 11:2105 Սեպ, 2026
  • Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը՝ WeatherNext 3-ը 11:1605 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում 11:0605 Սեպ, 2026
  • Դրվագներ ՀՀ բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից 10:4805 Սեպ, 2026
  • Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում փոշու բարձր պարունակություն է գրանցվել 09:5105 Սեպ, 2026
  • Ազատանի մոտ հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ 09:2805 Սեպ, 2026
  • Երևանում օդի որակը․ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:0405 Սեպ, 2026
  • ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է 08:4205 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1505 Սեպ, 2026
  • Քաղաքը կարդում է. Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 01:0305 Սեպ, 2026
  • Պետությունն անվճար փորձաքննության է ենթարկում գյուղնշանակության հողերը 00:3605 Սեպ, 2026
  • Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հրավիրում է «Գաստրոնոմիայի միջազգային ավան 2026 / Village International de la Gastronomie 2026»՝ բացահայտելու հայկական խոհանոցի և մշակույթի հարուստ ժառանգությունը 00:1105 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015