• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Փաշինյան-Պուտին հանդիպման ուղերձները. Մեծ բանավեճ Փաշինյան-Պուտին հանդիպման ուղերձները. Մեծ բանավեճ 22:35
Այլ հայացք Հայաստան–Ռուսաստան հարաբերություններին Այլ հայացք Հայաստան–Ռուսաստան հարաբերություններին 15:48
Բաց հարթակ․ 2000-ականներից սկսեցին «Արձագանք» ստուդիայի երգիչների «օդերը փակել». Բայաթյան Բաց հարթակ․ 2000-ականներից սկսեցին... 20:52
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Կառավարության թիրախը պետք է մնա 7-9 տոկոս տնտեսական աճը. վարչապետին է ներկայացվել էկոնոմիկայի նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Քաղաքականություն
11:0122 Դեկ, 2023

Կառավարության թիրախը պետք է մնա 7-9 տոկոս տնտեսական աճը. վարչապետին է ներկայացվել էկոնոմիկայի նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Զեկույցներով հանդես են եկել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալները:

Նախարարը նշել է, որ էկոնոմիկայի նախարարության բյուջեն 2023 թվականին կազմել է 64,3 մլրդ դրամ, 2024-ին այն ավելի կլինի 47 տոկոսով, ինչը պայմանավորված է նախատեսված նոր ծրագրերի իրականացմամբ: Հատկացումները կհասնեն 90,8 մլրդ դրամի: Վահան Քերոբյանը նշել է, որ այս տարվա համար ակնկալվում է 8,3-8,5 տոկոս տնտեսական աճ: Զեկուցվել է, որ նախորդ տարվա համեմատ ներդրումների ծավալն աճել է 17,5 տոկոսով, ակնկալվում է, որ արտադրողականության ծավալը կհասնի 9,6 տոկոսի, իսկ մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքով Հայաստանը բարելավում է դիրքերը: Եթե 2017 թվականին մեր երկիրն աշխարհի պետությունների թվում գտնվել է 122-րդ տեղում, 2020-ին՝ 112-րդ, ապա 2023-ին, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների, Հայաստանը կլինի 86-րդ հորիզոնականում:

Տեղեկացվել է, որ ընթացիկ տարում Հայաստանում ստեղծվել է մոտ 44 հազար նոր աշխատատեղ, բարձրացել է միջին աշխատավարձը, աղքատության մակարդակը 26,5 տոկոսից նվազել է 24,8 տոկոսի: Նախարարը հավելել է, որ գործազրկության մակարդակը երկրորդ կիսամյակի տվյալներով կազմել է 11,7 տոկոս և հիշեցրել, որ կառավարության թիրախը գործազրկության մակարդակը 10 տոկոսից նվազեցնելն է: Ակնկալվում է, որ ընդհանուր առևտրաշրջանառությունը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմի 110 տոկոս, ինչը, նախարարի խոսքով, ռեկորդային ցուցանիշ է: Ակնկալվում է 2023 թվականն ավարտել արտահանում-ՀՆԱ հարաբերակցության 54,5 տոկոս ցուցանիշով. կառավարության թիրախը կազմում է 60 տոկոս:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ կառավարության թիրախը պետք է շարունակի մնալ տարեկան 7-9 տոկոս տնտեսական աճը: «Բացի կորոնավիրուսի և պատերազմի տարվանից՝ մենք գլոբալ առումով տնտեսական աճի խնդիր չենք ունեցել: 2019 թվականին ունեցել ենք շատ մեծ տնտեսական աճ, 2021-ին, երբ ներքաղաքական ճգնաժամ էր, արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին, արտաքին անվտանգային խնդիրներ կային՝ կրկին 5 տոկոսից ավելի տնտեսական աճ ենք ապահովել: 2022-ին ապահովել ենք 12 տոկոս տնտեսական աճ, 2023-ին կապահովենք 7 տոկոսից ավելի տնտեսական աճ: Այս տոկոսներն այդ ամեն ինչի պայմաններում:

Ամենակարևոր նախադրյալներից մեկն այն է, որ ի հեճուկս այս ամենի՝ ապահովվել է մակրոտնտեսական կայունություն: 2024 թվականի 7 տոկոս տնտեսական աճն ապահովելու համար մեր ձեռքի տակ առկա գործիքները, իմ կարծիքով, արդեն բավարար են, եթե կապիտալ ծախսերի իրականացման որակը բարձրացնենք, զբաղվենք բիզնես պրոցեսների լավարկումով և այլն: Առաջարկում եմ կենտրոնանալ մեր ձեռքի տակ եղած գործիքների կիրառման վրա: Կառավարությունն ի՞նչ ունի անելու, ունի ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու խնդիր: Կապիտալ ծախսերի թիվը բյուջեում էականորեն մեծացել է, եթե մի փոքր բարձրանա այդ ծախսերի իրականացման որակը, ներդրումների համար բարելավվեն բիզնես պրոցեսները, այս ամենն ակնհայտորեն էֆեկտ կունենա տնտեսական աճի ապահովման բերումով»,- ասել է վարչապետը:

Հաջորդիվ ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտում իրականացված ծրագրերը, ընդհանուր բյուջեն, համախառն արտադրանքը, աճի և զարգացման միտումները: Նշվել է, որ գյուղոլորտի բյուջեն այս տարվա ընթացքում նախատեսված է եղել 37 մլրդ դրամ, սակայն ընդհանուր ծախսը հասել է 47 մլրդ դրամի: Գյուղատնտեսական զարգացման ծրագրերի բյուջեն 2018 թվականի համեմատ աճել է 7 անգամ: Գյուղատնտեսական համախառն արտադրանքի աճն այս տարվա 9 ամիսների ընթացքում կազմել է 1,7 տոկոս: Տեղեկացվել է, որ գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 664 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 193 տրակտոր և 5 կոմբայն: Լիզինգի ընդհանուր գումարը կազմել է 3 մլրդ դրամ, ակտիվ պորտֆելը գնահատվում է 15 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում գյուղատնտեսության ապահովագրության ոլորտում հավաքագրվել է 1,8 մլրդ դրամ, վնասի հատուցումը կազմել է 2,6 մլրդ դրամ:

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրով ընթացիկ տարում հիմնվել է 1967 հեկտար ինտենսիվ այգի: Կառավարության սահմանած տարեկան թիրախը կազմում է 1000 հա:

Հաստատվել է ջերմատնային տնտեսությունների նոր ծրագիրը, արդեն կնքման փուլում են գտնվում 5 հա ջերմատուն կառուցելու ներդրումային ծրագրերը: Աշնանացան ցորենի արտադրության խթանման ծրագրի շրջանակում ավելացված ցանքատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 15000 հա, շահառուների թիվը եղել է 22483: Անասնաբուծության խոշոր ներդրումային ծրագրի շրջանակում հաշվետու ժամանակաշրջանում կնքվել է երեք պայմանագիր` շուրջ 18,5 մլրդ դրամի: Եվս 4 պայմանագրերի կնքման գործընթացն ընթացքի մեջ է, կանխատեսվող ներդրման գումարը կազմում է 22 մլրդ դրամ:

Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրով Տավուշի մարզի Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերում կնքվել է 91 պայմանագիր` 6,9 հեկտար այգեհիմնման նպատակով:

Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծրագրով ձեռք է բերվել 435 միավոր վերամշակման սարքավորում և հիմնվել են հետբերքահավաքային նոր ենթակառուցվածքներ: Լիզինգի գումարը կազմել է 5 մլրդ դրամ:

Գյուղատնտեսական հումքի ներդրումների ծրագրով հաստատվել են 5,7 մլրդ դրամի հայտեր, տրամադրվել է 870 մլն դրամ խաղողի գնման սուբսիդիա, ձեռք է բերվել 700 000 լիտր կոնյակի սպիրտ, փոխարենն իրականացվել է համապատասխան մթերում: Մթերվել է 86000 տոննա պտուղ/բանջարեղեն, 160 000 տոննա խաղող: Մշակվել են չորս աշխարհագրական նշումների տեխնիկական հատկորոշումներ` «Հայկական մածուն, լավաշ, բաստուրմա, սուջուխ»: Մշակվել է «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» օրենքների փաթեթը, ուսումնասիրվել է ֆրանսիական կոնյակի արտադրության փորձը, և ձեռք է բերվել համագործակցության համաձայնություն:

Զեկուցվել են նաև տեղական սերմնաբուծության և սերմարտադրության իրականացման միջոցով գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի ապահովման, տնկանյութի հավաստագրման համակարգի ներդրման, գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման, գյուղատնտեսական կենդանիների պատվաստման և այլ ուղղություններով իրականացված աշխատանքների մասին: Նշվել է, որ դեկտեմբերի 15-ի դրությամբ համարակալվել և հաշվառվել է 568622 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի:

Փոքր և միջին խելացի անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ծրագրի շրջանակում ծրագրի մեկնարկից` 2019 թվականից մինչ օրս կնքվել է 94 պայմանագիր, շահագործման է հանձնվել 51 անասնաշենք: Ներկայումս ծրագիրը գտնվում է լավարկման փուլում:

Կլաստերային տնտեսությունների ձևավորումը խթանելու նպատակով վերջին մեկ տարվա ընթացքում հանրապետությունում ձևավորվել է 12 տնտեսություն, այդ թվում՝ 6-ը Սյունիքի, 3-ական՝ Գեղարքունիքի և Շիրակի մարզերում:

Ներկայացվել են նաև արտահանման խթանմանն ուղղված միջոցառումները: Ընթացիկ տարում հայկական ընկերությունները մասնակցել են 8 միջազգային ցուցահանդեսների, համտես-շնորհանդես և վարպետաց դասերի թիրախային շուկաներում:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ըստ էության, այլևս մենք պետք է դադարենք գյուղատնտեսություն ասելով՝ հասկանալ միայն գյուղատնտեսություն: Գյուղատնտեսությունը պարենային անվտանգությունն է: Սա պարենային անվտանգության հարց է, և ոլորտը պետք է դիտարկենք այդ տրամաբանությամբ: Ծախս-օգուտ հաշվարկն անելիս անպայման պետք է հաշվի առնենք նաև այս կոմպոնենտը»:

Միաժամանակ, վարչապետը կարևորել է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերը և ընդգծել դրանց շարունակական լավարկման անհրաժեշտությունը:

Հաջորդիվ զեկուցվել են ներդրումների, արդյունաբերական քաղաքականության, որակի ենթակառուցվածքների, արտահանման, ռազմավարական ոլորտներում ընթացող աշխատանքների վերաբերյալ: Ներկայացվել են «Ենթակառուցվածքներ՝ ներդրումների դիմաց» ծրագիրն ու Շիրակի «չոր» նավահանգիստ նախագիծը։

Մասնավորապես, նշվել է, որ 2023 թ. կառավարության կողմից հաստատվել են հետևյալ ներդրումային ծրագրերը. դահուկային համալիրի կառուցման «Արագած» ծրագիրը, որի ներդրումային ծավալը գնահատվում է 200 մլն դոլար, WTC «Համաշխարհային առևտրի կենտրոնի» ծրագիրը՝ 212 մլն դոլար ծավալով, «Գոլֆի ակումբի և ակադեմիայի հիմնման» ծրագիրը՝ 172 մլն դոլար ծավալով: Վերոնշյալ ծրագրերով նախատեսվում է հիմնել 11150 նոր աշխատատեղ: Նշվել է, որ Հանրային ներդրումային կոմիտեի նիստում ներկայացվել է Շիրակի «չոր» նավահանգստի ծրագիրը, ընդհանուր ներդրումը գնահատվում է 350 մլն դոլար:

2019-2023 թթ. ընթացքում մաքսատուրքից ազատման արտոնություն ստացած ընկերությունների ներդրումային ծրագրերի ծավալը հասել է 267 մլրդ դրամի: 2023-ին դրանից օգտվել է 72 ներդրումային ծրագիր, որոնց ընդհանուր ծավալը գնահատվում է 777 մլրդ դրամ: Ակնկալվում է ստեղծել 4146 նոր աշխատատեղ: Միաժամանակ, «Ձուլակենտրոն» և «ԱՍԿԵ գրուպ» ընկերությունների ներդրումային ծրագրերով իրականացվել է 270 մլն դոլարի ներդրում, ստեղծվել է 1000 աշխատատեղ:

Ներկայացվել են որակի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ աշխատանքները, ինչպես նաև առևտրի և ինտեգրացիայի վարչության կողմից ԵԱՏՄ շրջանակներում իրականացված աշխատանքները, մասնավորապես` սակագնային արտոնություններ են տրամադրվել մի շարք գյուղատնտեսական ապրանքների մասով, էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների առանց մաքսատուրքի ՀՀ տարածք ներմուծման մասով, մասնավորապես՝ 2023 թվականի համար նախատեսվել է 8000 ավտոմեքենա։

Զեկուցվել է, որ 2023 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանից արտահանվել է ավելի քան 381 հազար կարատ մշակված ադամանդ՝ 333 մլն դոլար արժողությամբ: Արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 38,5 տոկոսով։

Որակի ենթակառուցվածքի համակարգի զարգացման շրջանակում ընդունվել է «Հավատարմագրման օրենք»ը, աշխատանքներ են տարվել լաբորատոր և չափագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ:

Ընթացիկ տարում արտահանման խթանման և ձեռներեցության զարգացման բյուջեն կազմել է մոտ 10 մլրդ դրամ, իսկ 2024-ին այդ թիվը կրկնապատկվելու է՝ հասնելով 21 մլրդ դրամի։ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրով, 3 հիմնական միջամտություններն են նախատեսված՝ տեխնոլոգիական արդիականացում, բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավում և թվային գործիքների կիրառման խթանում։ Առաջին երկու կետերով կան հաստատված ծրագրեր, որոնք գործում են։ Տնտեսության արդիականացման միջոցառման շրջանակում պորտֆելը կազմում է 189 մլրդ դրամ, կնքվել է 3270 պայմանագիր։ Ըստ պատասխանատուների՝ ծրագիրն ունի բավականին լայն մարզային բաշխվածք։

Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագրի շրջանակում շահառու է 28 կազմակերպություն, որոնք 2023-ին վճարել են 46 տոկոս ավելի շատ հարկ, քան 2022-ին։

ՓՄՁ-ների զարգացման ուղղությամբ ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսված են 4 հիմնական միջամտություններ՝ գիտություն և ՓՄՁ կապի խրախուսում, կրթություն-ՓՄՁ կապի խրախուսում, պետություն-մասնավոր երկխոսություն, ֆինանսների հասանելիություն։

Անդրադարձ է կատարվել նաև կապիտալի շուկայի զարգացման և քաղաքացիների ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացված ու նախատեսվող աշխատանքներին:

Այս համատեքստում վարչապետը նշել է. «Գլոբալ շուկայում տեղի ունեցող անկայունությունները նաև նպաստում են մեր կապիտալի շուկայի զարգացմանը: Օրինակ՝ ընկերություններ կան, որոնք խնդիրներ ունեն դրսից միջոցներ ներգրավելու, թողարկում են անում Հայաստանի կապիտալի շուկայում, ինչը վատ չէ: Սա էլ շատ կարևոր եմ համարում, որովհետև ուզում եմ հիշեցնել, որ դեռևս 2018 թվականի ՀՀ Կառավարության ծրագրում սա որպես դրույթ ընդգծված է եղել:

Իրականում մենք ֆինանսական գրագիտության հետ կապված նաև քաղաքացիներին վերաբերող խնդիր ունենք: Կապիտալի շուկայի կարևոր առանձնահատկությունն ի՞նչ է, որ մարդիկ էլ ընկալեն, թե սա ինչ հնարավորություն է իրենց համար ստեղծում: Որովհետև եթե մարդն այսօր ունի խնայողություններ՝ հիմնականում դրանք տանում է բանկ, ինչը նորմալ է: Բայց նաև պետք է այս հնարավորությունը մարդիկ արձանագրեն, որ կա նաև այլընտրանք:

Ֆինանսական գրագիտության հետ կապված աշխատանքը վերաբերում է ոչ միայն Էկոնոմիկայի նախարարությանը: Այս թեմայով մենք պայմանավորվածություն ունենք նաև Կենտրոնական բանկի և կենսաթոշակային հիմնադրամները կառավարող մեր գործընկերների հետ, որոնք նույնպես դա անհրաժեշտ են համարում, որովհետև իրենց համար ֆինանսական գրագիտության հարցը կարևոր է, որպեսզի շահառուները կարողանան նաև հաղորդակցվել միմյանց հետ, թե կենսաթոշակային ֆոնդերն ինչպես են կառավարում և այլն: Կենտրոնական բանկ-էկոնոմիկայի նախարարություն-կենսաթոշակային հիմնադրամների կառավարիչներ ձևաչափով կարելի է լավ գործընկերություն հաստատել: Պետք է նաև հանրային իրազեկում անել, թե այս ինչ թեմա է և ինչու ենք այն այսքան կարևորում: Ի վերջո, ֆինանսական գրագիտությունը լուրջ խնդիր է Հայաստանի Հանրապետությունում: Դա շատ խոր հարց է, և մենք պետք է ֆունդամենտալ հասկանանք, թե ինչպես ենք այն լուծում»:

Ներկայացվել է ներդրումների ներգրավման ծրագիրը, որն ունի 21 միջոցառում 3 ուղղություններով։ Բարեփոխումների ուղղությունները երեքն են` ներդրումային քաղաքականություն, ներդրումային արտոնություններ, ինստիտուցիոնալ կառուցվածք: Գործարար միջավայրի բարելավման վերաբերյալ նշվել է, որ Business Ready-ն փոխարինելու է Doing Business ցուցիչը և Հայաստանի վերաբերյալ գնահատականը հրապարակվելու է 2025 թվականից սկսած` գնահատելով 2024 թ. գործարար միջավայրը:

Ներկայացվել են ընթացիկ տարում ընդունված և ընթացիկ օրենսդրական ակտերը:

Դիտումների քանակ96
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ 11:1907 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանները հայտնաբերել են կարճացված փողերով հրացան 11:1307 Սեպ, 2026
  • Չլիցենզավորված առցանց խաղային գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը կուժեղանա․ ՊԵԿ 10:5907 Սեպ, 2026
  • Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 9-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը 10:5207 Սեպ, 2026
  • Պարտադրել է մնալ դրսում՝ գումարը վաստակել, փոխանցել․ Երևանի բնակչուհին մարմնավաճառ երկու կանանց սեռական շահագործման է ենթարկել 10:1507 Սեպ, 2026
  • Բյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց․ ՀՎԿԱԿ 10:0607 Սեպ, 2026
  • Լուրեր 10։00 | Վարչապետը չեզոքացրել է անկլավների մասով մանիպուլյացիայի հնարավորությունը 10:0007 Սեպ, 2026
  • Մայամիի օդանավակայանում վթարի է ենթարկվել Amazon Air-ի բեռնատար ինքնաթիռը․ զոհեր և վիրավորներ կան 09:4907 Սեպ, 2026
  • Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի 09:2407 Սեպ, 2026
  • Երկիրը գնալով ավելի շատ ջերմություն է կուտակում․ տեմպն աճել է ավելի քան 3 անգամ 09:0407 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1507 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0407 Սեպ, 2026
  • ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել 1958-ին Ներքին Սասնաշենի մոտ խոցված ամերիկյան ինքնաթիռի անձնակազմի զոհերի հիշատակին 23:1506 Սեպ, 2026
  • Մեր ժամանակների հերոսը. Անահիտ Սիմոնյան 23:0106 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում 22:5206 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանի գործով երկու դատավոր, վեց տարի տևած դատաքննություն՝ առանց դատավճռի 22:4306 Սեպ, 2026
  • «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները 22:3806 Սեպ, 2026
  • Փաշինյան-Պուտին հանդիպման ուղերձները. Մեծ բանավեճ 21:4706 Սեպ, 2026
  • Երևանը ձևակերպում է խնդիրն ու լուծման ուղիներ առաջարկում. ինչ ճակատագիր է սպասվում երկաթուղուն 21:4506 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ն իր շահը չի զոհաբերելու Ռուսաստանին. փորձագետները՝ երկաթուղու մասին 21:0006 Սեպ, 2026
  • Անկլավների թեման շահարկող արտաքին և ներքին դերակատարները ձգտում են թուլացնել ՀՀ դիրքերը. փորձագետներ 20:3306 Սեպ, 2026
  • Vlume թվային հարթակը հասանելի է դարձնում հայերեն բովանդակությունը | Հարցազրույց Մարտիկ Չոլաքեանի հետ 19:4906 Սեպ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 06.09.2026 19:1606 Սեպ, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռու մարզի Ծաղկաբեր բնակավայրում 19:0906 Սեպ, 2026
  • ՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականը 17:1306 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 6-7-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում 17:0706 Սեպ, 2026
  • Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերը 16:5206 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով 14:4006 Սեպ, 2026
  • Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ 13:2906 Սեպ, 2026
  • Բազմաբնակարան շենքում կանխվել է հրդեհի տարածումը. hոգեբանական աջակցություն է ցուցաբերվել 3 քաղաքացու 12:5606 Սեպ, 2026
  • Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ 12:0706 Սեպ, 2026
  • Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը 11:1706 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզում 10:0106 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գավառում 09:5006 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:0806 Սեպ, 2026
  • Արվեստագետի և արվեստասերի հանդիպում՝ թվային միջավայրում 00:5706 Սեպ, 2026
  • Մարիաննա Գևորգյանը՝ միջազգային մրցույթի հաղթող 00:2706 Սեպ, 2026
  • Կիևը և Մոսկվան 3 օրով կդադարեն միմյանց ուղղված հարվածները 00:0906 Սեպ, 2026
  • Լակտոզային անտանելիություն. ախտանիշներն ու բուժումը 23:4805 Սեպ, 2026
  • «Նորք» և «Հաղթանակ» խնամքի շուրջօրյա կենտրոնները կմիավորվեն 23:1805 Սեպ, 2026
  • Tour of Armenia միջազգային հեծանվավազք մրցաշարին կմասնակցի պրոֆեսիոնալ 16 թիմ՝ հաղթահարելով 587 կմ 22:5405 Սեպ, 2026
  • Աշխարհում թմրանյութ օգտագործողների թիվը 2024-ին հասել է ռեկորդային՝ 331 միլիոնի. զեկույց 22:1605 Սեպ, 2026
  • Հայաստանի բնապահպանական խնդիրներն ու COP 17 համաժողովը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5005 Սեպ, 2026
  • Մարիա Ազիզյանը հաղթել է ITF-ի J60 պատանեկան մրցաշարում 21:4405 Սեպ, 2026
  • Առաջարկվում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները․ ԱՆ 21:2005 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Ուժ, արագություն՝ եղնիկը Tour of Armenia միջազգային հեծանվավազքի խորհրդանիշ 21:0005 Սեպ, 2026
  • Սերբիայի առաջիկա խորհրդարանական ընտրություններում Ալեքսանդր Վուչիչը կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու 20:5805 Սեպ, 2026
  • Հասմիկ Սևոյանի աբստրակտ կտավները 20:4905 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 05.09.2026 20:4105 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է երեք օրով դադարեցնել Մոսկվային հարվածները 20:2805 Սեպ, 2026
  • Նոր շունչ՝ Թումանյանի թանգարանին 20:1905 Սեպ, 2026
  • Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի 20:0805 Սեպ, 2026
  • ԱՄՆ նախագահի բանագնացները Մոսկվայում են 19:5905 Սեպ, 2026
  • «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 808 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:4605 Սեպ, 2026
  • Պակիստանի խորհրդարանը Ասիմ Մունիրին աննախադեպ լիազորություններ է շնորհել 19:3605 Սեպ, 2026
  • Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշը 19:1805 Սեպ, 2026
  • Գազան չի վերականգնվի՝ առանց ապառազմականացման. Նեթանյահու 18:4205 Սեպ, 2026
  • Այդ մասին դեռ վաղ է հետևություններ անել. վարչապետը՝ 2018-ի թավշյա հեղափոխության մասին 18:2605 Սեպ, 2026
  • Պուտինը հրահանգել է երեք օրով դադարեցնել Կիևին հարվածները 17:5305 Սեպ, 2026
  • Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա 17:2705 Սեպ, 2026
  • Արդարադատության նախարարությունում քննարկվել են «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիայի պահանջները 17:1705 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | ՀՀ-ին էլի հեղափոխություն է պետք.վարչապետը՝ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին 17:0005 Սեպ, 2026
  • Լիբանանի հարավին իսրայելական բանակի հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ 16:5605 Սեպ, 2026
  • Էջմիածինը մեծ շինհրապարակ է դարձել. զուգահեռաբար բազում ծրագրեր են իրականացվում 16:4405 Սեպ, 2026
  • Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հստակ ժողովրդական մանդատ ունի․ վարչապետի խոսնակը՝ WSJ-ին 16:2305 Սեպ, 2026
  • Թրամփի բանակցողները կմեկնեն Մոսկվա և Կիև 16:1205 Սեպ, 2026
  • Աղավնատունը՝ խնամված ու մաքուր համայնքի լավագույն օրինակ 15:5105 Սեպ, 2026
  • Նեպալում հզոր սողանքի և ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1 344-ի 15:3705 Սեպ, 2026
  • Սեռական հետապնդումից մինչև տվյալների գողություն ու շանտաժ՝ օնլայն խաղերն անվտանգ չեն. ում դիմել 15:1405 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:5705 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանով 14:4605 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին 14:3005 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 14:2705 Սեպ, 2026
  • Ճիշտ չէ գործատուին պարտադրել վճարել աշխատողի առողջության համար. ՀԳՀՄ նախագահ 14:1405 Սեպ, 2026
  • Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ը առաջիկայում կարող է կրկին հարվածել Իրանի տարածքին 13:5205 Սեպ, 2026
  • Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած 13:3105 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը պետք է հաշվի առնի գետնին ստեղծված իրավիճակը. Ռյաբկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին 13:2105 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը ԿԶԵՀ-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է Հյուսիս-հարավի 4-րդ տրանշի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերին առնչվող հարցեր 13:0105 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 |Ովքեր են վճարելու 200 000 դրամից քիչ ստացողի առողջության ապահովագրության համար.նախագիծ 13:0005 Սեպ, 2026
  • Բարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն 12:5805 Սեպ, 2026
  • Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը 12:4905 Սեպ, 2026
  • ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ 12:4005 Սեպ, 2026
  • Ուիթքոֆը և Քուշները Կիևում կլինեն սեպտեմբերի 6-ին. Զելենսկի 12:2705 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի երեք վարչական շրջաններում 12:1305 Սեպ, 2026
  • Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները կանխել են վտանգավոր զարգացումները․ առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ 12:0605 Սեպ, 2026
  • Թրամփը հաստատել է, որ իր բանագնացները կմեկնեն Մոսկվա և Կիև 11:4805 Սեպ, 2026
  • Դեսպան Մարգարյանը և Լիտվայի Սեյմասի փոխխոսնակը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր 11:3205 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում 11:2705 Սեպ, 2026
  • Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը 11:2105 Սեպ, 2026
  • Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը՝ WeatherNext 3-ը 11:1605 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում 11:0605 Սեպ, 2026
  • Դրվագներ ՀՀ բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից 10:4805 Սեպ, 2026
  • Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում փոշու բարձր պարունակություն է գրանցվել 09:5105 Սեպ, 2026
  • Ազատանի մոտ հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ 09:2805 Սեպ, 2026
  • Երևանում օդի որակը․ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:0405 Սեպ, 2026
  • ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է 08:4205 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1505 Սեպ, 2026
  • Քաղաքը կարդում է. Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 01:0305 Սեպ, 2026
  • Պետությունն անվճար փորձաքննության է ենթարկում գյուղնշանակության հողերը 00:3605 Սեպ, 2026
  • Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հրավիրում է «Գաստրոնոմիայի միջազգային ավան 2026 / Village International de la Gastronomie 2026»՝ բացահայտելու հայկական խոհանոցի և մշակույթի հարուստ ժառանգությունը 00:1105 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015