Ավտոապահովագրումների շուկայի ազատականացումից հետո որոշ մեքենաների դեպքում սակագինը բարձրացել է, որոշների դեպքում՝ նվազել: Մասնագիտական ուսումնասիրությունը, սակայն, փաստում է, որ միջինացված սակագինը պակասել է մոտ 3,5 տոկոսով, այնինչ՝ հատուցումներին հատկացված գումարը 10 տոկոսով ավելացել է: Ոլորտի պատասխանատուների կանխատեսմամբ՝ առկա միտումները կարող են հանգեցնել ԱՊՊԱ-ի գնի որոշակի բարձրացման: