Բրյուսելում Արևելյան գործընկերության նախարարական հանդիպմանը նախորդել է Եվրամիության արտգործնախարարների խորհրդի նիստը, որի ավարտից հետո Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչը հանդես է եկել մամուլի ասուլիսով: Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրոպական Միությունը կավելացնի Հայաստանում իր դիտորդների թիվը: Նրա խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական շանս կա։
Մանրամասները՝ ռեպորտաժում: